Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես առհասարակ չէի ուզում, որ որևէ մեկը իմանար այս համագործակցության մասին». Գրիգոր Կյոկչյանը՝ իր և Սպիտակցի Հայկոյի երգի մասին

ՎԻԴԵՈ
Նյութը՝ intermedia24.ru

 

Երեկ երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանը և Սպիտակցի Հայկոն ներկայացրին իրենց համատեղ «Մամ ջան» երգը: Համացանցում այն արագ տարածվեց, և կարծիքները բավականին դրական էին: Երգի հեղինակը Գրիգորն է, տեսահոլովակը նկարահանել է Արթուր Մանուկյանը, գործիքավորումն արել է Մարտին Միրզոյանը: BlogNews.am-ի հետ զրույցում Գրիգորը մանրամասներ է պատմել Հայկի հետ համագործակցության և այն մասին, թե ինչու նախապես անոնս չէին ներկայացրել:

«Այս երգը գրել եմ երկու տարի առաջ։ Նոր թողարկեցինք, քանի որ այդպես ստացվեց: Ես առհասարակ չէի ուզում, որ որևէ մեկն իմանար այս համագործակցության մասին, որովհետև պետք էր լսել, նոր կարծիք կազմել այս աշխատանքի մասին: Եթե նկատել եք, անգամ նախնական անոնս չենք արել, որովհետև ուզում էինք՝ մարդիկ միանգամից լսեին, և այս դեպքում կարևոր չէ, թե ովքեր են կատարում, կարևոր էր, թե ինչպես են երգում և ինչ անկեղծությամբ: Հայկի հետ համագործակցությունը հենց այդ պատճառով էլ եղավ, քանի որ շատ անկեղծ է երգում և ազնիվ, և պետք էր այդպիսի մարդ, ով իսկապես նման մոտեցում ցույց կտար երգին»,- պատմում է Գրգորը:

Հայկի և Գրիգորի համագործակցության գաղափարի հեղինակը երգի երաժշտության պրոդյուսեր Մարտին Միրզոյանն էր. «Նա ասաց, որ լավ կստացվի, եթե Հայկի հետ համագործակցություն լինի: Հայկն էլ, երբ լսեց, միանգամից համաձայնեց, ինչի համար շնորհակալ եմ թե՛ Մարտինին, թե՛ Հայկին, որովհետև կարծում եմ՝ այն երգերից է, որ ամբողջությամբ շատ անկեղծ էր: Ես՝ որպես հեղինակ, շատ էի ուզում, որ երգի անկեղծությունը և պարզությունը տեղ հասնի մարդկանց»:

Երգից հետո դրական մեկնաբանությունների տեղատարափ է, չնայած ավելի շատ շեշտվում է Հայկի անունը, ինչը Գրիգորին չի մտահոգում. «Բնական է, որովհետև Հայկն ավելի մեծ մասսայականություն է վայելում: Ես ավելի շատ ուրախ եմ երգի հաջողությունից, և կարևոր չէ, թե ինչ են գրում, կարևորը՝ հուզել է մարդկանց»:  

Երգիչը նշում է, որ սա այն դեպքն է, երբ աշխատանքն արվել է ոչ կոմերցիոն քայլերից ելնելով. «Պարզապես ինձ համար լավ երգ է, և ես շատ եմ սիրում: Ուզում էի անել, որ հետո ինձ չմեղադրեի, թե ինչու տեսահոլովակ չնկարահանեցի: Այս երգի մասին առհասարակ շատ չեմ ուզում խոսել, քանի որ շատ թանկ է ինձ համար և արժեքավոր: Թանկ բաների մասին շատ չեն խոսում: Եթե կհուզի մարդկանց, ապա մենք հասել ենք մեր նպատակին»,- եզրափակեց Գրիգորը։

Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. ՈւիթքոֆՀայ-իսպանացի անվանի ջութակահարի վարպետության դասերը կարևոր ուղենիշ դարձան պատանի երաժիշտների համարԹմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման ֆոնին նավթը կտրուկ թանկացել է Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայելի ԱԳ նախարար Իսրայելում նվազեցրել են բնակչության համար սպառնալիքի մակարդակը Տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը «Զվարթնոց» օդանավակայան Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարել․ ինչ է պարզում ԱԱԾ-ն Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սա նացիզմ է. Զախարովա Իսրայելը կզղջա Իրանին հարվածների համար․ նախագահ Փեզեշքիան Պայթյուն՝ Սևանի գազալցակայանումԻրանը հրապարակել է Իսրայելի հույժ գաղտնի փաստաթղթերը 95 մարդ է վիրավորվել Իսրայելի հարվածների պատճառով«Զվարթնոց» օդանավակայանում Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարեՍիսիան համայնքի նախկին ղեկավար, պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստենդային հրաձգություն Իսրայելը հայտնել է՝ ինչու է հարվածել Իրանին Հնդկաստանից արտահանված iPhone-ների 97%-ը ուղարկվել է ԱՄՆ Փոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգը Իսրայելը նոր հարվածներ է հասցրել ԻրանինԲաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան«Նիկոլ Փաշինյանն իր կանոնադրությամբ եկեղեցի է սողոսկում» Ինչպես կարող է Հայաստանն արձագանքել Ադրբեջանի կողմից JF-17 կործանիչների գնմանըՀովիկ Աբրահամյանը ձերբակալվել էԵկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Իսրայելի հարձակումից հետո Իրանում բարձրացվել է վրեժխնդրության դրոշը Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)Ժամանակն է․ Իրանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԶոհերի թիվն անցել է 310-ը․ ՀնդկաստանՈւրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմիցՆավթը կտրուկ թանկացել է Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ էԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան ՈսկանյանԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի վրաՍպերցյանը՝ հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակ
Ամենադիտված