Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կույսերի համար օրը հարմար է բարդ խնդիրներ լուծելու համար․ փետրվարի 10-ի աստղագուշակը

ՎԻԴԵՈ

Մանրամասների  համար՝ այստեղ

Խոյ։ Օրը դժվար թե նշանավորվի որևէ էական իրադարձությամբ, փոխարենը կապված կլինի նոր գաղափարների և անսպասելի բացահայտումների հետ: Կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել․ դուք հաստատ կգտնեք դրանք իրականացնելու միջոցներ: Ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն խուսափել աշխատանքային սխալներից, ինչն առանձնակի կարևոր է հաշվարկների կազմման և փաստաթղթերի ձևակերպման ժամանակ; Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես՝ ռոմանտիկ բնույթի: Դուք շատ լավ եք հասկանում ձեր սիրելի մարդու տրամադրությունն ու նրան մտահոգող խնդիրները:

Ցուլ։ Օրվա ընթացքում հեշտ չի լինի: Գործերը, որոնցով դուք ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ, և դուք էլ պետք է մշտապես մեկից մյուսին անցնեք, այնպես որ, հանգստի և ուժերը վերականգնելու համար ժամանակ գրեթե չեք ունենա: Հնարավոր է, որ տհաճ լուրեր ստանաք՝ կապված ձեր աշխատանքի հետ: Նշանի որոշ ներկայացուցիչներ դժվարությունների կհանդիպեն իրենց բիզնես-նախագծերն իրականացնելիս: Այսօր ցանկալի չէ անձնական կյանքի հետ կապված կարևոր որոշումներ կայացնելը, քանի որ դուք դժվարությամբ եք պատկերացնում իրերի իրական վիճակը:

Երկվորյակներ։ Օրը զերծ չէ դժվարություններից, սակայն դուք կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից, եթե զգուշավորություն ցուցաբերեք: Հատկապես կարևոր է այն բարդ գործիքներով աշխատելիս: Կենտրոնացեք սեփական գործերի վրա, հենց որ դուք միջամտում եք ուրիշների գործերին, ամեն ինչ վերահսկողությունից դուրս է գալիս: Ցանկալի է նաև հրաժարվել ղեկին նստած երկար ուղևորություններից, ինչպես նաև՝ օրվա մութ ժամանակ զբոսանքներից: Ցանկալի չէ մտերիմների հետ հարաբերություններ պարզաբանելը և երկարաժամկետ պլաններ կազմելը: Մանր, աննշան առօրյա գործերում հաջողությունը շատ ավելի հավանական է:

Խեցգետին։ Օրը բավական հարմար է խոշոր գործարքներ կնքելու համար, այդ թվում և՝ անշարժ գույքի հետ կապված: Հաջող են անցնում արտերկրյա գործընկերների հետ բանակցությունները, օրը հարմար է արտերկիր գործնական կամ զվարճալի ուղևորության մեկնելու համար: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, դուք խելամիտ եք տնօրինում փողը: Եռանդը, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած խնդիր լուծելու համար, թույլ է տալիս հեշտությամբ և արագ հասնել անհրաժեշտ արդյունքի, սակայն շփոթեցնում է շրջապատին: Դա կարող է առաջ բերել տարաձայնություններ մտերիմների հետ:

Առյուծ։ Հակասական օր է: Մի կողմից ամեն ինչ ընթանում է ոչ այնքան վատ, ինչպես առաջին հայացքից թվում է, մյուս կողմից էլ՝ դուք հակված եք պահանջելու անհնարինը ինչպես ձեզանից, այնպես էլ՝ շրջապատից, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում: Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները, չնայած ավելի լավ կլիներ կենտրոնանալ ավելի պրակտիկ բաների վրա: Մեծ է հաշվարկներում սխալվելու հավանականությունը: Դուք ցրված եք և սովորականից ավելի հաճախ եք կորցնում իրերը, փողը և փաստաթղթերը: Հնարավոր են ուշադրության նշաններ, սիրո խոստովանություններ:

Կույս։ Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ անձնական բնույթի բարդ խնդիրներ լուծելու համար: Դուք հաղթահարում եք ինչ-որ ներքին արգելքներ, սկսում եք ձեզ պահել սովորականից այլ կերպ, ինչով բավականաչափ զարմացնում եք շրջապատին: Հաստատվում են նոր ծանոթություններ, այդ թվում և՝ ռոմանտիկ, չի բացառվում, որ սիրահարվեք աշխատակիցներից մեկին: Դուք հարկ չեք համարում թաքցնել ձեր մտքերը կամ գոնե դրանք քողարկված ներկայացնել, և զարմանալի չէ, որ շրջապատի մարդիկ հաճախ ձեզանից վիրավորվում են: Բարեբախտաբար, դուք ուղղում եք ձեր սխալները, ինչն էլ օգնում է խուսափել բազմաբնույթ կոնֆլիկտներից:

Կշեռք։ Այսօր պետք կլինի շատ ջանք թափել: Գաղափարները, որոնք ձեզ կօգնեն հաջողության հասնել, ընկած չեն արտաքին մակերևույթի վրա, այնպես որ, ստիպված եք լինելու գլուխ կոտրել: Մտածել պետք կլինի ինքնուրույն, քանի որ շրջապատի բազմաթիվ խորհուրդները ձեզ միայն շեղում են: Օրը հարմար է ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Ցանկալի է այսօր փակել նախկին պարտքերը, անել բոլոր անհրաժեշտ վճարումները: Կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել․ հիշեք, որ դուք բարեհաճ տպավորություն եք թողնում շրջապատի վրա, ամեն պատեհ առիթով ձեզ ցուցադրում եք լավագույն կողմերով:

Կարիճ։ Ամենաբարենպաստ օրերից չէ, հատկապես՝ շփումների առումով: Դուք շատ եք ձգտում կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ, սակայն այդպես էլ ընդհանուր լեզու չեք գտնում: Ձեր կատակները ծիծաղելի չեն, դիտողությունները՝ անտեղի, և այն սառնությունը, որով ձեզ դիմավորում են, նվազեցնում է ձեր ինքնավստահությունը: Փոխարենը ինքնուրույն աշխատանքում դուք լուրջ հաջողությունների եք հասնում, հերիք է միայն, որ կենտրոնանաք և ձեզ լիովին նվիրեք գործին: Չեն բացառվում չպլանավորած ուղևորությունները, որոնցից մեկը կարող է սիրելի մարդու հետ վեճի առիթ դառնալ:

Աղեղնավոր։ Բարենպաստ օր է արդյունավետ աշխատելու համար: Այսօր ձեր հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ դրանք չնկատելն ուղղակի անհնար է: Հնարավոր է աշխատանքի համար բարձր պարգևի ստացում, չի բացառվում ծառայողական առաջխաղացում: Դուք շանս ունեք գտնելու գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է երկար տարիներ ձեզ մեծ եկամուտներ բերել: Ցավոք, ձեզ չի հաջողվում շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, և նրանք էլ կարող են վիրավորվել ձեր անուշադրությունից: Աշխատեք չփոխել այսօրվա վրա ընկերների հետ նշանակած հանդիպումները և ռոմանտիկ ժամադրությունը:

Այծեղջյուր։ Այսօր դուք այնպիսի եռանդով եք ձեռնամուխ լինում ձեր խնդիրների լուծմանը, որ թե՛ մեծ և թե՛ փոքր բարդությունները սարսափահար փախչում են ամեն ուղղությամբ՝ ձեր առջև բացելով հաջողության ուղին: Կարևորը, որ առաջին հաղթանակից հետո կանգ չառնեք, այլ շարունակեք առաջ գնալ, և հաջողություններն իրենց երկար սպասեցնել չեն տա: Շփումները, հիմնականում՝ մտերիմ մարդկանց հետ, զգուշություն և զսպվածություն են պահանջում: Հաճախ եք դուք ասում այն, ինչը պետք չէ ասել, իսկ զղջում եք դրա համար բավական ուշ: Հնարավոր է վեճ մտերիմ մարդու հետ, ընդ որում՝ պետք է չէ հուսալ, որ հաշտեցումը շուտ կլինի:

Ջրհոս։ Այսօր դուք տրամադրված եք սովորականից ավելի լուրջ, կիսատ չեք թողնում ձեռնարկած գործերը, ցուցաբերում եք կազմակերպվածության հրաշքներ: Արդյունքում ձեզ հաջողվում է ավարտին հասցնել սկսած նախագծերից ցանկացածը, միայն թե, ափսոս, դրանից տրամադրությունը չի բարձրանում: Այն, ինչը ձեզ այսօր կարող է ուրախացնել, միայն մտերիմ մարդու կողմից պատրաստած հաճելի անակնկալն է: Անձնական հարցում օրը բավական հարմար է ընտանիքին վերաբերող խնդիրների շուրջ կարևոր որոշումներ կայացնելու համար: Ռոմանտիկ ժամադրությունը չի արդարացնի ձեր հույսերը:

Ձկներ։ Օրվա բազմաթիվ խնդիրներ շատ ավելի պարզ կարելի է լուծել, քան դա առաջին հայացքից թվում է: Այն, որ եղած խնդիրներին իրար ետևից փոխարինելու են գալիս նորերը, ձեզ բոլորովին չի մտահոգում: Գործնական բանակցություններում և հանդիպումներին ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերայի նոր բարձրունքներ: Այսօր կարելի է և փոխել աշխատանքը․ նոր տեղում ձեզ մեծ հաղթանակներ են սպասում: Օրը հարմար է ընկերների հետ հանդիպման, երեկույթների և այլ աշխարհիկ միջոցառումների այցելելու համար:

HBO-ն հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի նոր դերասանական կազմը Տարածքային հարցերը միայն ես պետք է քննարկեմ անձամբ Պուտինի հետ․ Զելենսկի Կոտայքում «Infiniti»-ն կոտրել է ցուցանակն ու 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա. կան տուժածներԼավրովը Լատվիան, Լիտվան և Էստոնիան համեմատել է «փոքրիկ խուլիգանների» հետ Covid-ի նոր «Նիմբուս» շտամը կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել արդեն ամռանըԱՄՆ-ում ձերբակալվել է ռուսաստանցի՝ 500 միլիոն դոլարի լվացման համար Ադրբեջանը բնական գազի մատակարարման 10-ամյա պայմանագիր է կնքել գերմանական SEFE-ի հետ«Նրա կարիքը միշտ ունեմ». Արամեն՝ հոր կորստի մասին Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել ենԹրամփը, անկարգությունների ֆոնին, Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի ևս 2,000 զինծառայողի. Կալիֆոռնիայի նահանգապետը պատրաստվում է դատի տալ նրան39-ամյա Մոդրիչը եվրոպացիների շրջանում ռեկորդ է սահմանել՝ գոլ խփելով աշխարհի առաջնության որակավորման փուլումApple-ը ներկայացրել է iPhone-ի օպերացիոն համակարգի ամենախոշոր թարմացումը Փարաքարում ավտոմեքենա է այրվել Զելենսկին ԱՄՆ-ին և Եվրոպային կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Լոս Անջելեսի ոստիկանությունը ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ է կիրառել Սարո Թովմասյանն անվճար մենահամերգ կտաԶելենսկին հայտնել է՝ Ուկրաինան ամսական քանի մարդ կարող է մոբիլիզացնել ԶՈւ շարքերում Ղրիմում հրթիռային վտանգ է հայտարարվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանն ընդունվել է Զալցբուրգի Մոցարտեում համալսարանԵրկրաշարժ` Թուրքիայում Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են համատեղ զորավարժություններՊուտինը չի սպասի․ Գերմանիայում կոչ են արել արագացնել Դպրոցում առնվազն 11 մարդու սպանած աշակերտին մաhացած են գտել․ ԱվստրիաԴին Հույսենը ներկայացվել է որպես «Ռեալ Մադրիդի» խաղացող Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանա Դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, մաhացել է առնվազն 11 մարդԲաքվի դատարանում ընթանում է Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը Կրակոցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում․ վիրավորներ կանԿրիպտո-տուրիզմ. հեղափոխություն ճամփորդություններում Վարժական հավաքի մասնակիցների ազատելու համար բժիշկներ են կալավորվելԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը․ Tasnim Կանադահայոց թեմը զորակցում է Կաթողիկոսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն իր մասնակցության մասին«Սարգիս Ծատուրյան. մենք Հայաստանը կդարձնենք անկախ ազգային պետություն»Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ին
Ամենադիտված