Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պլան Բ-ի, Երանոսյան Լյովայի աղ ու հացի և շառլատանների դրախտի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փորձենք իրավիճակին տալ համարժեք գնահատական՝ առանց էմոցիաների և լաչառության...

Յուրաքանչյուր հետևանք ունի պատճառ, ինչի վերլուծությունը մեր քաղաքական ուղեղների համար տաժանակիր աշխատանք է: Տարիներ շարունակ հերոսացնելով բացառապես խրոխտ ձայն ու միջին վիճակագրական չինովնիկից 0,1 տոկոս ինտելեկտի ավելցուկ ունեցող այն գործիչներին, ովքեր իշխանություններին շշելուց և անարգանքի սյունին զատելուց զատ անընդունակ են հանրությանը որևէ այլընտրանք առաջարկել, մենք իրավիճակը բերեցինք մի հանգուցալուծման, որի հետևանքը հաշմանդամ երիտասարդներն ու հոշոտված քաղաքացիներն են:

Եվ այսպես.

Հարթակում լիդերների բացակայությունը այս պայքարը, ինչպես նախորդ դեպքերում, նետում է քաոսային փուլ, որովհետև մենք երբեք չունենք ՊԼԱՆ Բ:

Լավ, ո՞րն է այս կամ այն երթի, պաշարման, գրավման, գրոհի պլան բ-ն... Ասենք երեկվա միջադեպը Սարի թաղում, քայլերի ինչպիսի՞ հաջորդականություն էր մշակված՝ հետևից ոստիկանական ուժի ճեղքու՞մը, որևէ վայրից զինված խմբին միանա՞լը, երկրորդ քաղաքացիական ճակատ բացե՞լը, Սարի թաղի գրավու՞մը... Մի՞թե մարդկանց առաջնորդողներին պարզ չէ, որ նման դեպքերում Երանոսյան Լյովան տարազով ու աղ ու հացով չի գալու դիմավորելու... Ակնհայտ էր, չէ՞, որ մարդկանց տանելով Սարի թաղ՝ որևէ կոնկրետ նպատակ դրված չէր... Ու սա լարված, պայթյունավտանգ ժամանակահատվածում...

Եթե քաղաքական, առավել ևս հեղափոխական գործիչը իր հույսը դնում է ուժային կառույցների բարոյականության վրա՝ նա ի սկզբանե բարոյալքում է շարժումը: Եթե դու զենք, այսինքն գործիք ես վերցրել՝ իշխանությունների հեռացումը պարտադրելու համար, ապա ինքդ պետք է պատրաստ լինես հակընդդեմ գործիքների կիրառմանը:

30 ավտոմատավորը հսկայական համակարգի դեմ, անշուշտ, անզոր են, առավել ևս այն դեպքերում, երբ գործ ունենք պլան բ-ի բացարձակ բացակայության հետ:
Նման դեպքերում, երբ մշակված է ռազմավարական օբյեկտ գրավելու և զինված ապստամբության ծրագիր, գլխավոր բաղկացուցիչը պետք է լիներ ՊՊԾ գնդի տարածքից դուրս գլխավոր պլանի իրականացումը:

Չի կարող մարդը կատարել փայլուն օպերացիա՝ գրավել կարևոր հենակետ, միաժամանակ քարոզչական մեթոդներով մարդկանց հանել փողոցներ: Ապստամբության հիմնական դերակատարների մի մասը, փողոցում շարժումը ղեկավարելու փոխարեն, անմիջապես անցան ընդհատակ՝ շարժումը թողնելով անգլուխ, բևեռացված ու որբ: Ասենք Գարեգին Չուգաքսազյանը ընդհատակում է, ով, ըստ էության, դրսից պետք է ղեկավարեր շարժումը՝ տարերայնորեն այդ գործը թողնելով Նիկոլի կամ Բարսեղյան Լևոնի վրա, ովքեր, վստահաբար, նախքան ՊՊԾ շենքի գրավումը տեղյակ չեն եղել սպասվող իրադարձությանը, հետևաբար չէին կարող դրան համարժեք գործողության պլան ունենալ:
Մինչդեռ եթե որոշել են վա-բանկ գնալ, պետք է գործեին կայծակնային արագությամբ:


Հիշու՞մ եք՝ խմբավորման անդամները հայտարարեցին, ՛՛Մենք արդեն գրավել ենք Երևան քաղաքում գտնվող հիմնական ոստիկանական բազաներից մեկը, ինչպես նաև մի քանի բաժիններ: Այս պահի դրությամբ վերահսկում ենք Երևանի Էրեբունի թաղամասը և դրան հարակից հատվածները: Մեզ են միացել Զինված ուժերի զորամասեր: Ապստամբությունը ծավալվում է ամբողջ երկրով մեկ՛՛:

Ա՛յ հենց այս հայտարարությունից հետո դրսում մնացած կազմակերպիչները պետք է գործեին արագ, մինչև հանրությանն ու լրատվամիջոցներին պարզ կդառնար, որ իրականում մի քանի բաժինների ու զորամասերի միավորման մասին լուրը սուտ է և ապստամբությունը կրում է լոկալ բնույթ: Պլան Բ-ի բացակայությունը բերեց նրան, որ հարթակը մնաց ում ասես, պայքարը ստացավ տարերային բնույթ, և մինչ այժմ շարունակում է գոյատևել քաոսային պայմաններում:

Ժամանակը, հասկանալի է, աշխատելու է իշխանությունների օգտին: Ժամանակ առ ժամանակ Նիկոլի հույսին մնալով՝ շարժումը միգուցե քաղաքական հուն փորձեց մտնել, բայց ոչ ադեկվատության փոթորիկը և տարաբնույթ անլուրջ մարդկանց ներկայությունը կրկին քաղաքացիներին նետեցին անհասկանալի ու արյունատ շրջապտույտի մեջ:


Կրկնում եմ, ուժայինների բարոյականության վրա հույս դնելը քաղաքական մանկամտություն է, ուստի ժամանակն է շարժումը վստահել քաղաքականապես հասուն մարդկանց, ովքեր յուրաքանչյուր ժամի համար հստակ հաստատված կիմանան, թե մարդկանց ուր են տանում, ինչի են տանում, ինչու են տանում և դրա քաղաքական արդյունքը որն է լինելու...
Թե չէ ամեն անգամ մարդկանց տանել բախման՝ զուտ հայտարարելու համար, թե տեսա՞ք ինչ վատն են ոստիկաններն ու իշխանությունը, առնվազն ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանել է...
Իշխանությունները միշտ նույնն են եղել, հարթակային շառլատանները՝ նույնպես, արդյունքում երկու կողմն էլ այդ քաոսում իրենց բաժինն ստացել են լիուլի, իսկ նրանց արանքում ցուցարարները միայն ծեծ ու ջարդ են ստացել...

Իսկ կարդալով առանց առաջնորդի հեղափոխություն անելու և անպատրաստ մարդկանց ոստիկանական ուժերի դեմ քշելու հայկական մոտիվացիայի մասին՝ աշխարհի մի անկյունում սրտի տագնապալից առիթմիայով հիվանդանոց է տեղափոխվում մի հերթական Ֆիդել Կաստրո...

Վարուժան Բաբաջանյան

Գիտնականները հայտնել են, թե արդյոք ուժեղ մագնիսական փոթորիկ կհարվածի հանգստյան օրերինԻրանը պատրաստ է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը. ԱԳՆ Իսրայելը uպանել է ևս մեկ իրանցի միջուկային գիտնականի. մաhացել է նաև նրա կինը Վթար՝ Երևանում․ վիրավnր կաՆԳՆ-ն հաղորդում է տուժածների մասինՈվ է Երևանում ինքնասպան եղած 34-ամյա տղամարդըԻսրայելը հարձակվել է իրանական միջուկային օբյեկտի վրա Պուտինն Ուկրաինային կոչ է արել հրաժարվել Դոնբասից եւ Նովոռոսիայից Սպասվում է քամու ուժգնացում, անձրևԱյսօր ամառային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց ՓաշինյանինԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասինՋուր չի լինի․ հասցեներ են նշվել«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Երևանում, մաhացած է հայտնաբերվել 28-ամյա քաղաքացիՀայկական եկեղեցին ու ՓաշինյանըԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այդպիսի գյուղ գոյություն չունի. ռուս նահանգապետ Շապշան տեղն է դրել Հայաստանի վարչապետ ՓաշինյանինՀայաստանում Կարապետյանի ձերբակալությունը որակվել է բացարձակապես անհիմն«Թրամփի փափուկ մուտքը Հարավային Կովկաս» Մեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը․ պատմության այս օրը (21 հունիս)«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»ՀԷՑ-ից պլանային անջատումների մասին են հայտնում«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Երեխաներ են ջրահեղձ եղել․ ՌԴ Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել» է՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ»․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի, հնարավոր է կալանավորեն Արցախի նախագահին․ «Ժողովուրդ» ՔՊ-ականները «թռել են» վրաց գործընկերներից․ «Հրապարակ» Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Իշխանափոխության վտանգ է զգում Փաշինյանը, իրավապահները գործի են անցել. «Ժողովուրդ» Եկեղեցու դեմ պայքարում ո՞վ է Փաշինյանի խորհրդատուն․ «Հրապարակ» Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը, ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ. «Ժողովուրդ»
Ամենադիտված