Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


12 տարեկան այս աղջիկը պատրաստվում էր ամուսնանալ 37-ամյա տղամարդու հետ, բայց տեսեք՝ ինչ տեղի ունեցավ․ Կատարվածը ցնցել է բոլորին.տեսանյութ

ՎԻԴԵՈ

Եթե հիասթափվել ես քո ամուսնությունից

 Շարունակությունը՝ Այստեղ

ԽՆԴԻՐ

Կողակիցները նստած են՝ ոտքերը շղթայված

Նախքան ամուսնությունը քեզ ու կողակցիդ թվում էր, թե շատ ընդհանուր բաներ ունեք։ Սակայն այժմ հիասթափությունը սեպ է խրել ձեր միջև. կարծես ոչ թե սրտակիցներ եք, այլ բանտակիցներ։

Դուք կարող եք բարելավել ձեր փոխհարաբերությունները։ Սակայն նախևառաջ տեսնենք, թե ինչը կարող է հիասթափության պատճառ լինել։

ԻՆՉՈՒ Է ՆՄԱՆ ԲԱՆ ԼԻՆՈՒՄ

Իրական կյանք եք մտնում։ Առօրյա կյանքը՝ աշխատանքը, երեխաների դաստիարակությունը և կողակցի հարազատների հետ շփումը, գուցե աստիճանաբար մթագնի ընտանեկան երջանկությունը։ Բացի այդ, ընտանիքում կարող են լարվածություն առաջացնել անսպասելի խնդիրները, օրինակ՝ ֆինանսական դժվարությունները կամ ընտանիքի անդամի անբուժելի հիվանդությունը։

Ձեր միջև եղած տարբերություններն անհամատեղելի են թվում։ Ժամադրության շրջանում զույգերը հակված են լինում անտեսելու իրենց միջև եղած տարբերությունները։ Իսկ ամուսնությունից հետո թե՛ ամուսինը, թե՛ կինը հասկանում են՝ որքան տարբեր են, օրինակ՝ շփման, փողը տնօրինելու և խնդիրները լուծելու հարցում։ Այն տարբերությունները, որ մի ժամանակ պարզապես դուր չէին գալիս նրանց, այժմ անտանելի են թվում։

Այլևս չկա զգացական ջերմ կապվածություն։ Ժամանակի ընթացքում կոպիտ խոսքերի կամ արարքների պատճառով կուտակված բացասական զգացմունքները, ինչպես նաև չլուծված խնդիրները կարող են պատճառ դառնալ, որ կինը կամ ամուսինը փակվի ինքն իր մեջ ու չարտահայտի իր զգացմունքները։ Կամ կարող է ավելի վատ լինել. նա գուցե սկսի էմոցիոնալ կապվածություն զարգացնել մեկ ուրիշի հանդեպ։

Անիրական ակնկալիքներ եք ունեցել։ Որոշ մարդիկ ամուսնանում են՝ մտածելով, թե վերջապես գտել են այն մեկին, ով ստեղծված է հենց իրենց համար։ Թեև դա գուցե շատ ռոմանտիկ է հնչում, բայց նման մտածելակերպը կարող է հանգեցնել աղետի։ Երբ խնդիրները գլուխ են բարձրացնում, «իդեալական կողակցի» մասին պատրանքը հօդս է ցնդում, և կողակիցները եզրակացնում են, թե սխալ ընտրություն են արել։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Կենտրոնացիր կողակցիդ լավ հատկությունների վրա։ Գրի առ երեք դրական հատկություն, որ ունի քո կողակիցը։ Կարող ես, օրինակ, դրանք գրել քո բջջային հեռախոսի մեջ կամ ձեր հարսանեկան նկարներից մեկի հետևում, որը կարող ես պահել քեզ մոտ։ Հաճախ աչքի անցկացրու գրածդ և հիշիր, թե ինչու ես ամուսնացել կողակցիդ հետ։ Եթե կենտրոնանաս կողակցիդ դրական հատկությունների վրա, կնպաստես ընտանեկան խաղաղությանը, և քեզ համար ավելի հեշտ կլինի համակերպվել ձեր միջև եղած տարբերություններին։ 

Միասին ժամանակ անցկացրեք։ Նախքան ամուսնանալը հավանաբար ժամանակ էիք հատկացնում միասին ինչ-որ բան անելուն։ Դրա համար դուք հատուկ ջանքեր էիք գործադրում, քանի որ ժամադրությունը ձեզ համար նոր ու հետաքրքիր շրջան էր։ Կարող եք նույնը անել նաև հիմա։ Առիթներ ստեղծեք, որ ժամանակ անցկացնեք իրար հետ, կարծես ժամադրության շրջանում եք։ Այդպես ավելի կմտերմանաք և հեշտությամբ կկարողանաք հաղթահարել անսպասելի խնդիրները։ 

Խոսիր քո զգացմունքների մասին։ Երբ վիրավորվում ես կողակցիդ խոսքերից կամ արարքներից, նախ փորձիր ներել։ Եթե չի ստացվում, ապա չարժե երեխայի պես խռով մնալ ու չխոսել նրա հետ։ Փորձիր հնարավորինս շուտ հանդարտորեն խոսել կողակցիդ հետ, լավ կլինի հենց նույն օրը։ 

Երբ վիրավորվում ես կողակցիդ խոսքերից կամ արարքներից, նախ փորձիր ներել

Հասկացիր կողակցիդ իրական մղումները։ Ամենայն հավանականությամբ, ձեզանից ոչ մեկը չի ցանկանում վիրավորել դիմացինին։ Վստահեցրու կողակցիդ դրանում և անկեղծորեն ներողություն խնդրիր նրան ցավ պատճառելու համար։ Ապա քննարկեք, թե ինչ կարող եք անել, որ անզգուշաբար չվիրավորեք միմյանց։ Հետևեք աստվածաշնչյան հետևյալ խորհրդին. «Իրար հանդեպ եղեք բարի և կարեկից՝ մեծահոգաբար ներելով իրար» ։

Իրատեսական ակնկալիքներ ունեցեք։ Աստվածաշունչը նշում է, որ «ամուսնացողները դժվարություններ կունենան» ։ Երբ նման դժվարությունների ես բախվում, հապճեպորեն մի եզրակացրու, թե սխալվել ես ամուսնության մեջ։ Փոխարենը՝ համագործակցիր կողակցիդ հետ, որպեսզի հարթեք տարաձայնությունները և «շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց» 

Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին «Mitsubishi»-ին բախվել է պահեստի պատին․ կա 2 տուժած Հանրապետությունում կրկին կարկտի տեղումներ են կանխատեսվում Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնում՝ 3, Շիրակում՝ 33 Վթարային ջրանջատումներ հունիսի 15-ին, 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում Հայաստանում մեկնարկել է ընտրությունների հետհաշվարկըՀասմիկ Խոջյանը երեխայի հետ հայտնվել է իսրայելա-իրանական անօդաչուների հարվածների տակ «Դաժան էր գիշերը, կան բազմաթիվ մարդկային զոհեր ու վիրավորներ». իսրայելահայերի միության նախագահի գրառումը Իրանը ներկայացրել է՝ որ դեպքում կդադարեցնի Իսրայելին հարվածները Կոմիտասում տրոլեյբուսի լարը պոկվել է ու կաթվածահար արել երթևեկությունը Միջազգային PLUS-Forum FinnoWay Armenia 2025. Նոյեմբերը Երևանում թեժ է լինելուՋրափրկարարները օգնության են հասել. Սևանա լճի ափ է դուրս բերվել ռետինը նավակ Բաքուն կրկին Ռուսաստանի դեմ. Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մեդինսկին «խեղաթյուրել է փաստերը»Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին Ինչո՞ւ է Փաշինյանին պետք փոխել կաթողիկոսինԻնչ հրթիռներով է Իրանը հարվածել Իսրայելին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը Վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ-ից հայտնում են Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Տեղի է ունեցել առաջին հայկական հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան. պատմության այս օրը (15 հունիս)Իրանը այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը Սըր Դեյվիդ Բեքհեմ․ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը կոչում է ստացել Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ ԱրաբկիրումՈվքեր են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից uպանված իրանցի գիտնականները Հռոմի պապ Լեո XIV-ը դիմել է Իրանին և Իսրայելին Իսրայելը կրկին հարվածել է Թավրիզին Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրևՆախնական տվյալով, Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան Հունիսի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին գազ չի լինելու Պլանային անջատումներ՝ հունիսի 16-ին
Ամենադիտված