Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա 21-րդ դարի իրականությունը. երեխան ծեծում է սեփական մորը՝ համակարգիչն անջատելու պատճառով. Աղմկահարույց պատմություն. (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Ինչպես դաստիարակել ինքնուրույն երեխա

Շարունակությունը՝ Այստեղ

Դաստիարակության գլխավոր նպատակներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, երեխաներին ինքնուրույնություն սովորեցնելն է: Այս գործընթացը սկսվում է ծննդյան առաջին օրվանից, երբ թողնում ենք, որպեսզի նորածինը իր փոքրիկ դնչիկով մոտենա եւ ինքնուրույն գտնի մոր կուրծքը: Շատ հաճախ մենք մտածում ենք, որ երբ երեխան մեծանա, ամեն ինչ ինքնստինքյան ձեռք կբերի, սակայն շատ կարեւոր է, որ մենք հենց ծնված օրվանից հետեւողականորեն աշխատենք, որպեսզի մեր երեխաներին սովորեցնենք ինքնուրույն լինել: Ելնելով երեխայի տարիքից եւ անհատական առանձնահատկություններից` մենք մշտապես պետք է նրանց համար մտածենք փոքրիկ խնդիրներ, որոնց լուծումները կլինեն առաջին քայլերը դեպի երեխայի ինքնահաստատումն ու զարգացումը: Եթե մենք թողնում ենք երեխաներին պատասխանատվություն սովորեցնելը ավելի մեծ տարիքի՝ երբ նրանք գնան դպրոց, կամ երբ ավարտեն դպրոցը, կամ երբ ավարտեն համալսարանը, երբեմն նույնիսկ (ավելի ծանր դեպքերում) երբ ամուսնանան, այդ դեպքում շատ-շատ ուշ է լինում եւ շատ ավելի դժվար: 

Մեկ անգամ եւս ուզում եմ շեշտել, որ պետք է սկսել շատ փոքր հասակից, եւ ստորեւ ներկայացնում ենք մի քանի սկզբունքներ, որոնց հետեւելով կարող եք նպաստել երեխաների մոտ ինքնուրույնության ձեւավորմանը:

Թողեք երեխան ինքնուրույն ուտի

Նորածին երեխաներին, երբ նրանք արդեն սովորում են ձեռքով բռնել, տվեք ուտելիքի փոքր կտորներ (կտրտած միրգ, բանջարեղեն եւ այլն) եւ թողեք, որպեսզի երեխան ինքը վերցնի եւ ուտի: Եթե ուտելիքի կտորn ընկնում է, թողեք որպեսզի նա ինքնուրույն այն նորից վերցնի: Հետագայում, երբ երեխան սովորում է ուտել գդալով կամ պատառաքաղով, թողեք, որ սկզբում ինքը փորձի, եթե նույնիսկ իր մոտ այնքան էլ լավ չի ստացվում: 

Թողեք երեխան ինքնուրյուն վերցնի իր խաղալիքը

Շատ հաճախ, երբ երեխան ինչ-որ բան է գցում գետնին, մենք անմիջապես նետվում ենք օգնության: Այնինչ դրա կարիքը չկա, եւ այսպիսի վարքը նույնիսկ վնասակար է: Անկախ երեխայի տարիքից (խոսքը արդեն քայլել, ինքնուրույն կռանալ կարողացող երեխաների մասին է) թողեք, որպեսզի նա ինքը վերցնի հատակից: Կարելի է խոսքով ուղղորդել (օրինակ ասել՝ «Խաղալիքդ ընկավ գետնին, կարող ես կռանալ եւ վերցնել»), բայց երեխայի տեղը չի կարելի անել:

Երբ երեխան ընկնում է, թողեք ինքնուրույն վեր կենա

Ցանկացած երեխա քայլել սովորելիս ընկնում է: Նույնիսկ եթե նա վաղուց վարժ քայլում է, միեւնույն է, երեխաները հաճախ են ընկնում: Մի պահ մտաբերեք, թե դուք ինչ եք անում նման պարագայում: Համոզված եմ, որ բոլորս էլ կհիշեք նման մի դեպք: Եթե դուրս գաք զբոսնելու եւ դիտեք պատահական որեւէ մեկին, որը զբոսնում է երեխայի հետ, կտեսնեք, որ երբ երեխան ընկնում է, մեծահասակն անմիջապես վազում է երեխային օգնության: Հաճախ դա ուղեկցվում է ձայնային բացականչություններով, որոնք երեխային ազդարարում են տագնապի մասին: Նման վարքը երեխայի մոտ ձեւավորում է բացասական մոտեցում եւ սխալ պատկերացնումներ իր հնարավորությունների եւ իրենից սպասելիքների վերաբերյալ: Անհրաժեշտ է արագ գնահատել իրավիճակը, եւ մոտենալ միայն այն դեպքում, երբ երեխան իրոք ծանր է վնասվել: Հակառակ դեպքում, թողեք, որ երեխան ինքը բարձրանա, սովորեցրեք, որ թափ տա իր շորերը եւ շարունակի իր խաղը: Սա շատ կարեւոր հիմք է, հետագայում, արդեն հասուն տարիքում, կյանքի անհաջողություններին (իսկ դրանք բոլորիս կյանքում էլ անխուսափելի են) առողջ վերաբերվելու համար:

Տվեք երեխային տնային պարտականություններ

Փոքրուց երեխաներին, անկախ նրանց սեռից, ներգրավեք տնային գործերի մեջ: Երեխաներին կարելի է տալ թեթեւ հանձնարարություններ՝ օրինակ շորերը դնել լվացքի մեքենայի մեջ կամ դատարկել դրա պարունակությունը թասի մեջ: Երեխայի հետ կարող եք լվացք փռել: Երեխան կարող է փոշիները սրբել եւ ավլել: Եթե նույնիսկ դա նրա մոտ լավ չի ստացվում, հոգ չէ: Անպայման քաջարելեք նրան եւ նշեք, թե որքան եք գնահատում, երբ նա օգնում է ձեզ: Թույլատրեք երեխային մասնակցել սեղան դնելուն: Խանութից գնումներ անելուց հետո երեխայի համար առանձնացրեք մի փոքրիկ իր եւ դրեք փոքր տոպրակի մեջ, որպեսզի երեխան էլ բռնելու եւ տուն բերելու բան ունենա: 

Թողեք երեխան ինքը կատարի տնային աշխատանքները    

Առանձին թեմայով կանդրադառնանք հայ մայրիկների ամենացավոտ թեմաներից մեկին՝ տնային աշխատանքներին: Այժմ միայն նշենք, որ շատ կարեւոր է հենց առաջին դասարանից երեխայի մոտ դաստիարակել սովորություն, որպեսզի նա ինքնուրույն նստի եւ կատարի տնային աշխատանքները: Հավատացեք, սա հետագայում ձեզ կազատի շատ ու շատ գլխացավանքներից:  Միջին դպրոց հաճախող երեխաների բավական հասուն են եւ այդ տարիքից սկսած անհրաժեշտ է նրանց սովորեցնել ինքուրույն միացնել զարթուցիչը եւ առավոտյան ինքնուրույն արթնանալ: Նրանց կարելի է նաեւ սովորեցնել ինքնուրույն նախաճաշ պատրաստել (անկախ սեռից):

Տվեք երեխային ընտրություն

Փոքրուց սովորություն դարձրեք հարցնել երեխայի կարծիքը տարբեր բաների մասին, վերաբերվի դա իրեն, ձեզ, ձեր ընտանիքին, թե անծանոթներին: Հարցրեք՝ այսօր ո՞ր զգեստը կամ շալվարը պետք է հագնի, ի՞նչ պատրաստել ուտելու, ի՞նչ գնել շուկայից, ի՞նչ խաղ խաղալ ընտանիքով, արդյոք նրան դո՞ւր են գալիս ձեր պատրաստած կերակուրները, ի՞նչ նվիրել հայրիկին ծննդյան օրվա առթիվ եւ այլն: Պարտադիր չէ, որպեսզի նրա բոլոր ընտրությունները իրականություն դառնան, բայց պարտադիր է, որպեսզի երեխային ցույց տաք, որ նրա բոլոր կարծիքները լսված են, եւ որ դուք հարգում եք նրա ընտրությունը: Երեխայի ուշադրությունը հրավիրեք, որ դուք էլ եք ունենում ցանկություններ, որոնք ոչ բոլորն է հնարավոր իրականացնել: 

Ամենակարեւորի մասին՝ թողեք երեխան ինքնուրույն իրեն զբաղմունք գտնի

Մենք շատ ենք սիրում խառնվել երեխաների խաղերին եւ առաջարկներ անել՝ «Այս խաղալիքով խաղա», «Այսպես մի խաղա, այսպես խաղա», սակայն ավելի նպատակահարմար է նրանց հանգիստ թողնել, որպեսզի ինքնուրույն զբաղմունք գտնեն: Երեխաները իրենց բնույթով ստեղծարար են, հարուստ երեւակայություն ունեն  եւ ճիշտ դաստիարակության դեպքում, նրանց մոտ շատ հազվադեպ է առաջանում հարց, թե ինչով զբաղվել: Եթե նկատել եք, որ ձեր երեխան հաճախ է ձանձրանում (թե տանը, թե անծանոթ միջավայրում) կամ անընդհատ մոտենում է ծնողներին եւ հարցնում, թե ինչով զբաղվի, ապա պետք է լրջորեն մտածել դաստիարակության ոճը փոխելու մասին: Սա նախադրյալ է, որը հետագայում կարող է հանգեցնել տարաբնույթ հոգեբանական խնդիրների: Իսկ թե ինչպես «վերադաստիարակել» ձանձրացող երեխաներին, կխոսենք մեկ ուրիշ անգամ: 

 

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակըՆշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը ԱՄՆ-ում գործարկվել է Թրամփի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրման կայքը«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածՌոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարովԴժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանի հավաքականի մարզիչը լքեց պաշտոնը՝ Լևանդովսկու հետ կոնֆլիկտից հետո Կիմ Չեն Ընը Պուտինին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը» Վաշինգտոնը կառուցողական փոխգործակցության է ձգտում Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական hակամարտությունը լուծելու նպատակով. ՌուբիոՄեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում (տեսանյութ)Քենդալ Ջենները հիացրել է երկրպագուներին անապատի ֆոնին բիկինիով տպավորիչ լուսանկարներով Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՏրենտ Ալեքսանդր-Արնոլդը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ Ինչու է Զելենսկին խուսափում քննադատել Թրամփին․ Bild Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ են փոխանակվել Տուժածներից մեկը մաhացել էՄաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է՝ մինչև 100 մ բարձրությամբ լավա արտանետելով Ադրբեջանի ոստիկանների կողմից երիտասարդ է սպանվել․ ով է նա 44-ամյա տղամարդը հեծանիվ է գողացել Երևանում հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ինչ է լինելու Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Երբ կնշվի Խաչվերացն (Սբխեչ) այս տարիԻնքնաթիռի վթարի հետևանքով մաhացել է առնվազն 110 մարդ«Միլանի» հարձակվողին փորձում են ձեռք բերել 60 միլիոն եվրոյով Հայաստան է ներթափանցել հզոր ջերմային ալիքԳործարկվելու է էլեկտրական շչակՎթար՝ Արագածոտնում․ վիրավnրներ կան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի Տեխնոլոգիական նոր նախագծին վիճակված է չոր նավահանգստի ճակատագիրը Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ Փաշազադեն ձայնակցում է Փաշինյանին«Քաղպայմանագրում» վախեցած են. չեն ուզում թաթախվել հակաեկեղեցական արշավումՓաշինյանը ՔՊ-ին ասել է, թե ոչ ոքի չի խնայելու 4 օր գազ չի լինելու․ հասցեներՍադրում են, որ պլանները փոխենք. մենք ամբողջությամբ պատրաստ ենք, ավելի շատ մարդ է փողոց դուրս գալու Միհրանյանը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը հարձակվում հայկական եկեղեցու վրաՓաշինյանը հետևելով Զելենսկու օրինակին պատերազմ է սկսել եկեղեցու հետԻնչո՞ւ է Հայաստանը խորհրդարանական կապեր հաստատում Ռուսաստանի հետՀնդկաստանի ու Պակիստանի հակամարտությունը տեղափոխվում է Զանգեզուրի միջանցքՏուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՊատերազմ միակ հաստատությանը, որը չի վերահսկվում իշխանությունների կողմից. «Փաստ»Գրավվել են Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի ու Ասկերանի շրջանների որոշ տարածքներ․ պատմության այս օրը (12 հունիս)Պայթյունից մահացել է տիկնիկային թատրոնի ղեկավարըՇիզոֆրենիկ դիվանագիտություն է ընթանում. «Փաստ»Բազմաթիվ խոցված ԱԹՍ-ներ․ ՌԴ ՊՆ-ն հայտնում է ծանր գիշերվա մասին«Երկու աղջիկներս և տղաս են ինձ ուժ տալիս ապրելու, ամեն օր ինձ ժպտացող տղայիս աչքերում Մանուկին եմ տեսնում». սերժանտ Մանուկ Կարապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
Ամենադիտված