Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նրանք անընդհատ բաժանման եզրին են կանգնում, բայց նաև ամեն կերպ փորձում են ընտանիքը պահպանել. Իվետա Եդիգարյան

ՎԻԴԵՈ
Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի եւ երգչուհի Իվետա Եդիգարյանը, ով այս շրջանում ներկայանում է «Վերվարածները 2»-ում` «Անուղղելիներում», որտեղ Զիտայի կերպարով 9 տարի առաջ մեծ հայտնիություն ձեռք բերեց:
 
Այժմ նկարահանվում է սերիալի երկրորդ եթերաշրջանը: Իվետայի խոսքով`Զիտայի կյանքում շարունակվում է խառնաշփոթ տիրել.
«Իմ հերոսուհին մշտապես խառնաշփոթի մեջ է, նրա ամուսինը` Լիպոն, անընդհատ տարօրինակ իրավիճակներում է հայտնվում, որոնց պատճառով նրանք անընդհատ բաժանման եզրին են կանգնում, բայց նաեւ ամեն կերպ փորձում են ընտանիքը պահպանել, ինչը,  նրանց պարագայում, իհարկե, դժվար է: Խառնաշփոթ է նաեւ Զիտայի մոր ընտանիքում, որովհետեւ նա Ճպլի հետ է, բայց նաեւ հանդիպում է ավելի երիտասարդ տղամարդու հետ, արդյունքում խանդի տեսարաններ եւ իսկական իրարանցում»,- պատմեց Իվետան:
Դերասանուհին դժվարացավ սիթքոմի հետ կապված առավել մանրամասներ հայտնել, քանի որ դեռ ինքն էլ հստակ չգիտի, թե ինչ է սպասվում «Անուղղելիների» հերոսներին:
 
Հարցին, թե դատելով արձագանքներից, սերիալը ինչպես 9 տարի առաջ սիրվե՞լ է հանրության կողմից, պատասխանեց.
«Քանի որ «Շանթի» ավանդական ալիքով հեռուստասերիալը չի ցուցադրվում, շատ շատերը նույնիսկ տեղյակ չեն, որ «Անուղղելիները» հեռարձակվում է: Եվրոպայում գտնվող հայեր կան, որ ինձ ֆիլմից կադրեր են ուղարկում ու գոհունակություն հայտնում: Բայց Հայաստանում բաց ցուցադրություն չլինելու պատճառով արձագանքները համեմատաբար քիչ են: Տարիներ առաջ, երբ ցուցադրվում էր «Վերվարածները», ընտանիքով՝ մեծից փոքր նայում էին: Հիմա որոշ մասը համացանցով է նայում, բայց դա ուրիշ է, հեռուստատեսությամբ ցուցադրությունը՝ ուրիշ, որովհետեւ ոչ բոլորն են, որ կարողանում են ինտերնետ մտնել ու նայել: Կարծես թե ծրագրեր կան, որ «Անուղղելիները» կցուցադրվի նաեւ «Շանթի» ավանդական ալիքով, ինչը, վստահ եմ, ավելի մեծ արձագանքների պատճառ կդառնա: Ամեն դեպքում, ես սիրով եմ գնում նկարահանումների, որովհետեւ հարազատ պրոյեկտ ենք վերադարձել եւ մեզանից յուրաքանչյուրը ջանք չի խնայում, որպեսզի արդյունքը լավ ստացվի»:
 
Իվետա Եդիգարյանը այս ընթացքում աչքաթող չի անում նաեւ երգչուհու կարիերան: Օրեր առաջ նա մոսկվաբնակ երգիչ Էդգար Գեւորգյանի հետ թողարկեց նոր տեսահոլովակ` «Իմ սիրտը քոնն է» երգի հիման վրա: Առջեւում նրանք դարձյալ համատեղ աշխատանքով կներկայանան;
«Մեր համատեղ աշխատանքի սկիզբը շատ հեշտ է ստացվել:  Մի օր «Instagram»-ով ուղիղ եթեր էի դուրս եկել եւ Էդգարը նույնպես միացել էր իմ եթերին: Այդ պահին մոսկվաբնակ մեր երկրպագուներից մեկը հարցրեց, թե ինչո՞ւ համատեղ երգ չենք ձայնագրում: Կարծես թե հենց այդ հարցն էլ պատճառ դարձավ, որ մտածենք այդ ուղղությամբ: Այդ ժամանակ Էդգարին արդեն այս երգը տվել էին, եւ նա առաջարկեց այն միասին ներկայացնենք, արդյունքում ստեղծվեց մեր համագործակցությունը: Առաջին հաջող փորձից ու արձագանքներից ելնելով` որոշեցինք եւս մեկ երգ միասին թողարկել: Երգն արդեն կա, հեղինակը Աննա Հովներն է, չի բացառվում, որ երգը կունենա նաեւ տեսահոլովակ»,- նշեց երգչուհին:
 
Տարվա ընթացքում Իվետան կփորձի անհատական երգ եւս թողարկել, որն, իր խոսքով, ոճային կտրուկ տարբերություն կունենա:
 Հարցին, թե ինչպե՞ս է հասցնում համատեղել դերասանական կարիերան եւ երգարվեստը, եւ դրանց զուգահեռ նաեւ ժամանակ տրամադրել դստերը, Իվետան նշեց, որ մեծ դժվարությամբ է հասցնում՝ ընդգծելով.
«Առավոտից երեկո նկարահանումների մեջ եմ, բայց հասցնում եմ նաեւ առողջ ապրելակերպ վարել` լողի գնալ, եւ անգլերեն եմ ուսումնասիրում, իսկ ահա երեկոյան՝ երգում եմ: Օրվա ընթացքում անպայման հասցնում եմ նաեւ ժամանակ անցկացնել դստերս հետ: Նա իր առօրյան հիմնականում անցկացնում է մայրիկիս հետ, բայց միասին անցկացրած ժամանակը թե ինձ, թե նրա համար ամենաթանկն է: Այդ պատճառով ես ամեն բան անում եմ, որպեսզի աղջկաս հետ շատ ժամանակ անցկացնեմ»:
 
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան  
Հայաստանի Հանրապետության վարորդական իրավունքով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելն  արգելվել է․ պատմության այս օրը (11 հունիս)Փրկարարները փլատակների տակից դուրս բերեցին 2-րդ քաղաքացու դին․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Ինչ եղանակ է սպասվում հունիսի 11-ին Վթարի է ենթարկվել Մարտունու շտապօգնության մեքենան, վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց 10 հոսպիտալացված, 4 անհետ կորած․ մանրամասներ՝ ՃամբարակիցՋուր հավաքեք. ջուր չի լինելու Պայթյուն՝ Ճամբարակ քաղաքում․ կա զոհ և տուժածներԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՈ՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար․ «Հրապարակ» Խռովել է եւ ժողովին չի գնացել․ «Հրապարակ» Փոխքաղաքապետ Փամբուխչյանի մեքենայի «առեղծվածը» եւ ունեցվածքը. «Ժողովուրդ» Հանրայինի ղեկավարությունը ԱԺ-ում լրագրողական աշխատանք անիմաստ է համարում․ «Հրապարակ» Ռեկորդային գնաճ՝ Հայաստանում. արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4% գնաճ․ «Ժողովուրդ» Ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ HBO-ն հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի նոր դերասանական կազմը Տարածքային հարցերը միայն ես պետք է քննարկեմ անձամբ Պուտինի հետ․ Զելենսկի Կոտայքում «Infiniti»-ն կոտրել է ցուցանակն ու 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա. կան տուժածներԼավրովը Լատվիան, Լիտվան և Էստոնիան համեմատել է «փոքրիկ խուլիգանների» հետ Covid-ի նոր «Նիմբուս» շտամը կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել արդեն ամռանըԱՄՆ-ում ձերբակալվել է ռուսաստանցի՝ 500 միլիոն դոլարի լվացման համար Ադրբեջանը բնական գազի մատակարարման 10-ամյա պայմանագիր է կնքել գերմանական SEFE-ի հետ«Նրա կարիքը միշտ ունեմ». Արամեն՝ հոր կորստի մասին Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել ենԹրամփը, անկարգությունների ֆոնին, Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի ևս 2,000 զինծառայողի. Կալիֆոռնիայի նահանգապետը պատրաստվում է դատի տալ նրան39-ամյա Մոդրիչը եվրոպացիների շրջանում ռեկորդ է սահմանել՝ գոլ խփելով աշխարհի առաջնության որակավորման փուլումApple-ը ներկայացրել է iPhone-ի օպերացիոն համակարգի ամենախոշոր թարմացումը Փարաքարում ավտոմեքենա է այրվել Զելենսկին ԱՄՆ-ին և Եվրոպային կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Լոս Անջելեսի ոստիկանությունը ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ է կիրառել Սարո Թովմասյանն անվճար մենահամերգ կտաԶելենսկին հայտնել է՝ Ուկրաինան ամսական քանի մարդ կարող է մոբիլիզացնել ԶՈւ շարքերում Ղրիմում հրթիռային վտանգ է հայտարարվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանն ընդունվել է Զալցբուրգի Մոցարտեում համալսարանԵրկրաշարժ` Թուրքիայում Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են համատեղ զորավարժություններՊուտինը չի սպասի․ Գերմանիայում կոչ են արել արագացնել Դպրոցում առնվազն 11 մարդու սպանած աշակերտին մաhացած են գտել․ ԱվստրիաԴին Հույսենը ներկայացվել է որպես «Ռեալ Մադրիդի» խաղացող Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանա Դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, մաhացել է առնվազն 11 մարդԲաքվի դատարանում ընթանում է Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը Կրակոցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում․ վիրավորներ կանԿրիպտո-տուրիզմ. հեղափոխություն ճամփորդություններում Վարժական հավաքի մասնակիցների ազատելու համար բժիշկներ են կալավորվելԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը․ Tasnim Կանադահայոց թեմը զորակցում է Կաթողիկոսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն իր մասնակցության մասին«Սարգիս Ծատուրյան. մենք Հայաստանը կդարձնենք անկախ ազգային պետություն»Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»
Ամենադիտված