Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոյեր անախորժություններով լի օր է սպասվում․ փետրվարի 21-ի աստղագուշակը

ՎԻԴԵՈ

Մանրամասներիհամար՝ այստեղ

Խոյ: Անախորժություններով լի օր է: Անգամ ամենամանր խնդիրները ձեզ հունից հանում են, իսկ ծրագրերի ձախողման դեպքում լիովին կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը: Մտերիմներին ձեր պահվածքն անհասկանալի կթվա, իսկ տրամադրություն բարձրացնելու նրանց բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Հնարավոր են ֆինանսական որոշ խնդիրներ, անհաջող գնումներ: Օրվա երկրորդ կեսը կնվիրեք ընտանիքին, հարազատների բարեկեցությունը ձեզ համար առաջնային կլինի: Փորձեք ժամանակ գտնել նաև հանգստի համար: Աշխատեք բարձր պահել տրամադրությունը, լավացնել ինքնազգացողությունը և ցրել մռայլ մտքերը:

Ցուլ: Աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը, քանզի հենց այս ժամանակահատվածն է բարենպաստ գործնական հաջողություններ ունենալու, նաև անձնական կյանքում դրական փոփոխություններ կատարելու համար: Այսօր ստիպված կլինեք լեզու գտնել ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ, նաև առնչվել նրանց հետ, ովքեր նախկինում նեղացրել են ձեզ: Այդ ամենին փորձեք հանգիստ վերաբերվել և չխառնել հույզերն ու գործնական շահերը: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողության վատացում կզգացվի հատկապես նրանց մոտ, ովքեր զբաղվում են ծանր ֆիզիկական աշխատանքով: Երեկոն անցկացրեք հանգիստ, ընտանեկան միջավայրում: Խուսափեք ամեն տեսակ հավաքույթներից, բարձրաշխարհիկ միջոցառումներից:

Երկվորյակ: Շրջապատի մարդկանց լավ եք ճանաչում, կարդում եք նրանց մտքերը, հասկանում անգամ ամենատարօրինակ վարքագծի դրդապատճառները: Այսօր կարող եք մի շարք խնդիրներ կարգավորել, հարաբերություններ վերականգնել: Ցանկության դեպքում կկարողանաք ազդել մարդկանց վրա, կառավարել նրանց, անգամ շահագործել, սակայն դա չեք անի, կնախընտրեք ազնիվ գործել: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, սպասեք թանկարժեք նվերների: Հրաշալի օր է գործուղումների, նաև արտերկրից ժամանած մարդկանց հետ շփվելու համար:

Խեցգետին: Հրաշալի օր է կոմերցիոն գործունեություն ծավալելու, գործարքներ կնքելու համար: Աստղերն առավել բարյացակամ են նրանց հանդեպ, ովքեր աշխատում են առևտրի ոլորտում: Նոր բիզնես ծրագրեր կկազմեք, ձեռք կբերեք համախոհներ, ովքեն կօգնեն իրագործել դրանք: Կարող եք տուրք տալ երևակայությանը, անգամ ամենահամարձակ և անսովոր մտահղացումները կարող են իրականանալ: Կանանց հետ շփումներում առավել զգույշ եղեք: Ընկերուհիները, զարմուհիները կարող են լուրջ խնդիրներ ստեղծել ձեզ համար, մինչդեռ տղամարդիկ անտարբեր չեն անցի, սիրով կաջակցեն ձեզ:

Առյուծ: Ձեր լավագույն կողմերը դրսևորելու հնարավորություն կունենաք, շրջապատի մարդկանց համակրանքին կարժանանաք: Կգրավեք ձեզ հետաքրքրող մարդկանց ուշադրությունը: Ազդեցիկ անձանց հետ շփումներն օգտակար են թե՛ անձնական և թե՛ գործնական տեսանկյունից: Բոլոր կարևոր գործերը խորհուրդ է տրվում անցկացնել ոչ պաշտոնական միջավայրում: Այսօր կարող եք ռոմանտիկ ճանապարհորդությունների մեկնել: Ընտանիքի անդամների հետ շփումը կուրախացնի: Սիրելի մարդու ընկերակցությամբ լավ ժամանակ կանցկացնեք: Միայնակ Առյուծները հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենան:

Կույս: Մտերիմներն այսօր կնկատեն ձեր բոլոր վրիպումները և կանտեսեն հաջողությունները: Անվերջ քննադատության կարժանանաք, ինչը շատ կնյարդայնացնի: Հին ընկերները, համախոհները ոգևորությամբ չեն ընդունի և հավանության չեն արժանացնի ձեր մտահղացումները: Հուսահատվել չարժե, շատ շուտով իրավիճակը կփոխվի դեպի լավը: Կենտրոնացեք առավել կարևոր գործերի վրա, փորձեք դրանք ավարտին հասցնել: Սակայն մի գերագնահատեք ձեր ուժերը, քանզի դա կարող է գերհոգնածության հանգեցնել:

Կշեռք: Բարեհաջող օր է սպասվում: Հեշտությամբ կհաղթահարեք բոլոր դժվարությունները, կկարգավորեք մի շարք կարևոր հարցեր: Գործընկերները սիրով կաջակցեն ձեզ: Ձեռք կբերեք նոր համախոհներ, որոնց հետ հետագայում արդյունավետ կհամագործակցեք: Հրաշալի օր է աշխատանքային սիրավեպ սկսելու համար։ Հարազատների հետ շփումն ուրախություն կպարգևի: Կարող եք ընտանիքի անդամների հետ միասին ուղևորության մեկնել, զվարճանալ ընկերական միջավայրում: Հնարավոր են սիրո խոստովանություններ, հարաբերություններ կսկսեք, որոնք լուրջ զարգացում կստանան:

Կարիճ: Առավել զգոն և շրջահայաց եղեք: Վստահեք միայն նրանց, ովքեր բազմիցս ապացուցել են ձեզ իրենց նվիրվածությունը: Խարդախությունների զոհ դառնալու վտանգը մեծ է: Օրվա ընթացքում ֆինանսական կորուստներ կկրեք: Աշխատանք փոխելը, նոր պարտականություններ ստանձնելն այսօր ցանկալի չեն: Սակայն եթե ստիպված եք դա անել, ապա նման հարցերին ամենայն լրջությամբ մոտեցեք: Հարկ եղած դեպքում դիմեք աջակիցներին, ընկերներից խորհուրդ հարցրեք: Կայացրած որոշումների համար հնարավոր է՝ զղջաք: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ, սակայն եթե որոշ ջանքեր գործադրեք, ապա լուրջ վեճերից կհաջողվի խուսափել: Համբերատար եղեք և հանգստություն պահպանեք ցանկացած իրավիճակում:

Աղեղնավոր: Բարեհաջող օր է աշխատելու, որոշ կարևոր հարցեր կարգավորելու համար: Որքան էլ շատ լինեն դժվարությունները, միևնույն է, կհաղթահարեք դրանք, ցանկացած իրավիճակում արագ կկողմնորոշվեք, ճիշտ լուծումներ կգտնեք: Ձեր ճարպկության շնորհիվ կգերազանցեք մրցակիցներին: Հրաշալի օր է հարազատ մարդկանց ընկերակցությամբ հանգստանալու, լավ ժամանակ անցկացնելու համար: Ձեռք կբերեք նոր նախասիրություններ: Այնպիսի գործեր կձեռնարկեք, որոնք կհետաքրքրեն բոլորին: Հնարավոր է՝ սիրային հարաբերություն սկսեք: 

Այծեղջյուր: Այսօր խորամանկության դիմել չարժե, քանի որ բացահայտվելու և անհարմար իրավիճակում հայտնվելու հավանականությունը մեծ է: Աշխատավայրում զերծ մնացեք ավելորդ ձևականությունից: Անբարենպաստ օր է ղեկավարների հետ մտերմանալու, նրանց հետ սիրային հարաբերություններ սկսելու համար: Հարազատների հետ հնարավոր են որոշ տարաձայնություններ: Ամեն բան կանեք լուրջ կոնֆլիկտներից, վեճերից խուսափելու համար: Ֆինանսական հարցերով զբաղվել չարժե, հապճեպ կայացրած որոշումները կարող են լուրջ վնաս հասցնել:

Ջրհոս: Այսօր կոմերցիոն գործունեությունը հաջողություն կբերի: Նոր գործընկերների հետ կնքած գործարքները շահութաբեր կլինեն և անգամ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նպատակահարմար օր է ստեղծագործական մոտեցում և օրիգինալ լուծումներ պահանջող, անսովոր նախագծերի շուրջ աշխատելու համար: Արվեստի հանդեպ հետաքրքրասիրությունը կմեծանա: Մտերիմները կհպարտանան ձեր հաջողություններով: Հակառակ սեռի ներկայացուցիչներն այսօր առանձնակի ուշադրություն կցուցաբերեն և հաճոյախոսություններ կշռայլեն: Զգացմունքային դաշտը կայուն է: Օրը լի է վառ տպավորություններով, հաճելի հիշողություններով:

Ձկներ: Անկախ նրանից, թե ինչ ծրագրեր ունեք, շտապեք իրականացնել դրանք: Այսօր դուք պարզապես պարտավոր եք գործի անցնել: Հակառակ դեպքում, եթե ձեռքերը ծալած նստեք և սպասեք հրաշքների, ապա ոչ միայն կկորցնեք հաջողության հասնելու ձեր հնարավորությունները, այլև կզրկվեք այն ամենից, ինչը թանկ է ձեզ համար: Խուսափեք ընտանեկան վեճերից, դրանք կսրեն առանց այն էլ լարված իրավիճակը: Օրվա երկրորդ կեսը ցանկալի է անցկացնել միայնության մեջ: Ադպիսով կհաջողվի հանգիստ խորհել ծագած հարցերի շուրջ, կողմնորոշվել ապագա ծրագրերի և դրանց իրականացման եղանակների հարցում:

ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակը
Ամենադիտված