Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի նշանը, որի համար 2018 թվականը մահացու կլինի

ՎԻԴԵՈ

2018 թվականը դեղին հողե շան տարին է: Շունն աշխարհում ընտելացված ու ամենատարածված կենդանիներից է։ Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։
Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։ Հին Եգիպտոսում շունը տարբեր դասակարգերի սիրելի ու գրեթե սրբազան կենդանին էր, այն նաեւ թաղվում էր ու մումիֆիկացվում։

 

Տարին խոստանում է հետաքրքիր ու կարեւոր իրադարձություններ: Եվ եթե հավատում եք կանխատեսումներին, հորոսկոպին ու տեղյակ եք կենդանակերպի նշանների գոյության մասին, ապա այս նյութը ձեզ համար է: Նյութի ստեղծման հիմնական աղբյուրը «Կոմսոմոլսկայա պրավդա»-յում հրապարակված կանխատեսումներն են:

2018-ը՝ խոյերի համար

Այն ամենը, ինչ չի իրականացել 2017-ին, անպայման իրականություն կդառնա կենդանակերպի այս նշանների համար: Առջեւում բազում հետաքրքիր արկածներ են, դեղին հողե շունը գնահատում է այն փաստը, որ խոյերը կարեւորում են հավատարմությունն ու ազնվությունը: Հաջորդ տարի խոյերը կգտնեն իրենց երկրորդ կեսին:

2018-ը՝ ցուլերի համար

Գարնանից սկսած ցուլերի ոչ միայն անձնական, այլեւ ընդհանրապես կյանքում սպասվում են դրական փոփոխություններ: Առջեւում միայն ու միայն հաջողություններ են, հատկապես՝ ֆինանսական ոլորտում: 2018-ին կենդանակերպի այս նշանները կզգան, թե ինչ է նշանակում հսկայական գումարներ ունենալը:

2018-ը՝ երկվորյակների համար

Երկվորյակների դեպքում ամեն ինչ այլ կլինի. եթե աքաղաղի տարին հաջողակ էր կենդանակերպի այս նշանի համար, ապա 2018 թ.-ին իրավիճակը կտրուկ կփոխվի: Առջեւում հաջողության տանող ճանապարհին եղած դժվարություններն են, սթրեսային իրավիճակները, անգամ խնդիրները: Տարվա վերջում ամեն ինչ կփոխվի:

2018-ը՝ խեցգետինների համար

Այն, ինչ ասվեց երկվորյակների մասին, կարելի է ասել նաեւ խեցգետնի մասին: 2018-ը կմեկնարկի փորձություններով, սակայն գարնանն ամեն ինչ շեշտակի կփոխվի: Ու հնարավոր է, որ հաջողությունը ժպտա կենդանակերպի այս նշանին: Ցանկության դեպքում փոփոխություններ կլինեն նաեւ անձնական կյանքում:

2018-ն՝ առյուծների համար

Հաջորդ տարի շունը կենդանակերպի այս նշանին կօգնի իրականացնել բոլոր նպատակներն ու երազանքները: Սակայն բոլոր նպատակներին առյուծները կհասնեն միայն հարազատների օժանդակությամբ: Հնարավոր են առողջական խնդիրներ, որոնք, սակայն, կօգնեն գիտակցել, որ ամենակարեւորն ընտանիքն է:

 

2018-ը՝ կույսերի համար

Կենդանակերպի այս նշանի համար պրոֆեսիոնալ առաջընթացի տարի է, առաջընթաց, որը մեկնարկել էր դեռեւս 2017-ին: Խորհուրդ է տրվում կազմել տարվա պլան եւ աշնանը մեծ ջանքերի ու հետեւողական աշխատանքի շնորհիվ այդ պլանը բարեհաջող կիրականանա:

2018-ը՝ կշեռքների համար

Կշեռքները ստիպված կլինեն պայքարել հաջողության ու երջանկության համար, քանի որ շան տարին, մեղմ ասած, իրենցը չի լինի: Պայքարի արդյունքում ձմռանն ակնկալվում է ֆինանսական մեծ ներհոսք: Հնարավոր է, որ կենդանակերպի նշանի ներկայացուցիչները գտնեն իրենց երկրորդ կեսին:

2018-ը՝ կարիճների համար

Շունն այնքան էլ չի սիրում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ 2018-ն անհաջողակ կլինի: Պարզապես այս դեպքում կարիճները պետք է ինքնուրույնություն ցուցաբերեն ու պատասխանատու լինեն կատարածի համար: Հատկապես պետք է ուշադրություն դարձնել առողջությանը:

2018-ը՝ աղեղնավորների համար

2018-ը, անկասկած, աղեղնավորներին դուր կգա: Երբեմն տպավորություն կստեղծվի, որ ամեն ինչ շատ վատ է, ելք չկա, սակայն ամեն ինչ միանշանակ չէ: Աղեղնավորները կգիտակցեն իրենց սխալները: Մյուս կողմից կհասկանան, թե որքան կարեւոր է ընտանիքն ու երկրորդ կեսին գտնելը:

2018-ը՝ այծեղջյուրների համար

Մինչեւ գարուն այծեղջյուրները կլուծեն 2017 թվականից կուտակված խնդիրները: 2018-ը հաջողակ աշխատանքային տարի է, սպասվում են առաջխաղացումներ: Կարեւորը սեփական տաղանդը ճիշտ մատուցելն է: Տարվա ընթացքում կենդանակերպի նշանի ներկայացուցիչները կգտնեն իրենց երկրորդ կեսերին:

2018-ը՝ ջրհոսների համար

Ջրհոսները ստիպված կլինեն շատ աշխատել, սպորտով զբաղվել ու ճիշտ սնվել: Նրանցից շատերը նոր գիտելիքներ ձեռք կբերեն, որոնց շնորհիվ կյանքը շեշտակի կփոխվի: Չի բացառվում, որ նրանք նոր լեզու կսովորեն ու կիրականացնեն վաղեմի երազանքները:

2018-ը՝ ձկների համար

Անցնող տարում ձկներն ամեն ինչ արել են, որպեսզի հաջողության հասնեն: Սակայն ամեն ինչ չէ, որ իրականություն է դարձել: Շունը կօգնի իրականացնել բոլոր նպատակները: Ֆինանսական հաջողություններ, լավ աշխատանք, հիասքանչ ընտանիք, լավ առողջություն. տարին բացառիկ հաջողակ է:

Մանրամասները՝ այստեղ

«Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. ՈւիթքոֆՀայ-իսպանացի անվանի ջութակահարի վարպետության դասերը կարևոր ուղենիշ դարձան պատանի երաժիշտների համարԹմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման ֆոնին նավթը կտրուկ թանկացել է Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայելի ԱԳ նախարար Իսրայելում նվազեցրել են բնակչության համար սպառնալիքի մակարդակը Տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը «Զվարթնոց» օդանավակայան Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարել․ ինչ է պարզում ԱԱԾ-ն Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սա նացիզմ է. Զախարովա Իսրայելը կզղջա Իրանին հարվածների համար․ նախագահ Փեզեշքիան Պայթյուն՝ Սևանի գազալցակայանումԻրանը հրապարակել է Իսրայելի հույժ գաղտնի փաստաթղթերը 95 մարդ է վիրավորվել Իսրայելի հարվածների պատճառով«Զվարթնոց» օդանավակայանում Ադրբեջանի քաղաքացի է վայրէջք կատարեՍիսիան համայնքի նախկին ղեկավար, պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստենդային հրաձգություն Իսրայելը հայտնել է՝ ինչու է հարվածել Իրանին Հնդկաստանից արտահանված iPhone-ների 97%-ը ուղարկվել է ԱՄՆ Փոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգը Իսրայելը նոր հարվածներ է հասցրել ԻրանինԲաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան«Նիկոլ Փաշինյանն իր կանոնադրությամբ եկեղեցի է սողոսկում» Ինչպես կարող է Հայաստանն արձագանքել Ադրբեջանի կողմից JF-17 կործանիչների գնմանըՀովիկ Աբրահամյանը ձերբակալվել էԵկեղեցին չի ուզում գնալ ողբերգությունների հանգեցնող քայլերի. Բագրատ Սրբազան Իսրայելի հարձակումից հետո Իրանում բարձրացվել է վրեժխնդրության դրոշը Վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը․ պատմության այս օրը (13 հունիս)Ժամանակն է․ Իրանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԶոհերի թիվն անցել է 310-ը․ ՀնդկաստանՈւրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմիցՆավթը կտրուկ թանկացել է Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ էԻրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան ՈսկանյանԻսրայելում արտակարգ դրություն Է հայտարարվել Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի վրաՍպերցյանը՝ հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակ ՀԷՑ-ը՝ պլանային անջատումների մասինԿտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՎեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ»
Ամենադիտված