Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առյուծներ, խնդիրները սպասվածից ավելի շատ կլինեն․ մարտի 24-ի աստղագուշակը

ՎԻԴԵՈ

Խոյ: Ոչինչ հեշտ չի տրվում: Ձեր համառությունն այսօր ձեր օգտին չէ: Ոչ մի կերպ չեք հրաժարվում այն գործերից, որոնք դատապարտված են անհաջողության՝ անիմաստ վատնելով ձեր ժամանակն ու նյարդերը: Երբեմն էլ վիճում եք այն մարդկանց հետ, ովքեր ամեն կերպ փորձում են հետ պահել ձեզ սխալներից: Սիրահարված զույգերին բարդ օր է սպասվում: Շատերը կդժվարանան կողմնորոշվել իրենց զգացմունքների մեջ: Այդ ուղղությամբ աշխատելու փոխարեն, իրենց երկրորդ կեսին հաճախ անհիմն պահանջներ կներկայացնեն: Կարևոր հարցերում որոշումներ կայացնելու համար օրը բարեհաջող չէ:

Ցուլ: Այսօր շատ խնդիրներ կծագեն: Դրանք լուծելու հարցում, անկասկած, աջակցության կարիք կզգաք: Ձեզ կհաջողվի իրավիճակը դեպի լավը փոխել, եթե առաջնորդվեք միմիայն ողջախոհությամբ և մի կողմ դնեք հույզերը, որոնք այսօր առավել հակասական են: Հոգեկան հավասարակշռությունը կօգնի վերականգնել մանրուքների հանդեպ ուշադրություն պահանջող զբաղմունքները: Փորձեք զբաղվել ձեռագործությամբ, արհեստի որևէ տեսակ ընտրեք, վերանորոգեք կենցաղային տեխնիկա: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է հաճելի հանդիպում, որի մասին երկար էիք երազել:

Երկվորյակ: Այսօր ամենքին կթվա, թե խնդիրներ ունեք և կշտապեն խորհուրդներ տալ այն դեպքում, երբ ստեղծված իրավիճակը ձեզ լիովին գոհացնում է: Տեսնում եք այն առավելությունները, որոնք մյուսները չեն նկատում: Հենց այս պատճառով էլ այսօր փորձեք ինքնուրույն գործել, ժամանակ մի վատնեք բացատրությունների վրա, դրանք, միևնույն է, ճիշտ չեն ընկալվի: Բարեհաջող օր է խոշոր գնումներ կատարելու համար: Ֆինանսական հարցերում կարող եք ապավինել ներքին ձայնին: Եթե մտադրված եք փոխել աշխատանքը, ապա այսօր հրաշալի օր է ընկերների հետ այդ հարցը քննարկելու համար: Հնարավոր են անսպասելի, բայց և շատ գայթակղիչ առաջարկներ:

Խեցգետին: Օրվա մեծ մասը կանցնի այլոց թույլ տված սխալներն ուղղելով: Հույս չունենաք, թե ձեզ երախտապարտ կլինեն, շատերն անգամ չեն էլ նկատի՝ իրավիճակը հարթելու ձեր բոլոր ջանքերը: Լավ տրամադրություն պահպանելու համար գովաբանեք ու փայփայեք ինքներդ ձեզ: Բարեհաջող օր է ուղևորությունների համար, այդ թվում՝ չնախատեսված: Այսօր անգամ ամենաերկար շրջագայությունը ձեզ չի հոգնեցնի: Կարող եք զբաղվել յոգայով, պիլատեսով: Պարերը կառույգացնեն, իսկ ուժային մարզումները ցանկալի է հետաձգել:

Առյուծ: Խնդիրները սպասվածից ավելի շատ կլինեն: Բարեբախտաբար, դրանք լուրջ չեն, և շատ ժամանակ չի պահանջվի լուծումներ գտնելու համար: Այսօր ձեզ կհաջողվի աջակիցներ ձեռք բերել և նրանց հետ համատեղ կյանքի կոչել համարձակ ու եկամտաբեր ծրագրեր: Նպատակահարմար օր է բիզնես նախագծերի քննարկման համար, ի դեպ՝ ցանկալի է դա անել ոչ պաշտոնական միջավայրում: Այսօր նոր ինֆորմացիան առավել դանդաղ կյուրացնեք, հետևաբար օրը հարմար չէ ուսման համար: Փոխարենը արագ ձեռք կբերեք օգտակար հմտություններ: Հրաշալի մարզավիճակում եք, առողջության հետ խնդիրներ չեն լինի:

Կույս: Օրվա ընթացքում բազմաթիվ հարցեր ու դժվարություններ կծագեն, որոնք կխոչընդոտեն ժամանակին իրագործել ծրագրված գործերը: Բայց և այնպես, դուք հնարամիտ կգտնվեք, կշարունակեք փնտրել օրիգինալ և արդյունավետ լուծումներ: Եվ ջանքերն ապարդյուն չեն անցնի: Ու թեև այսօր ունեցած ձեռքբերումներն այնքան էլ նշանակալի չեն լինի, այնուամենայնիվ, կգրավեն այն մարդու ուշադրությունը, ում համակրանքին արժանանալու ցանկություն միշտ եք ունեցել: Կարող եք որոշ գնումներ կատարել, այդ թվում՝ չնախատեսված: Փորձեք ընտրել միայն այն իրերը, որոնք իրոք դուր են գալիս: Գնումների հարցում բազմաթիվ առաջարկություններն ու խորհուրդները ձեզ չեն օգնի:

Կշեռք: Թեև օրը չի առանձնանա նշանակալի իրադարձություններով, փոխարենը կնկատվի բարենպաստ զգացմունքային դաշտ, այնպես որ, դժգոհելու կարիք չեք ունենա: Մտերիմների հետ շփումը կուրախացնի: Կհաջողվի լեզու գտնել անգամ նրանց հետ, ում հետ վերջերս վիճաբանություն եք ունեցել: Այն կշեռքները, ովքեր օրը կնվիրեն սիրելիի հետ շփմանը, մի շարք հաճելի տպավորություններ կստանան: Իսկ նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին, սպասվում են հետաքրքիր հանդիպումներ և նոր ծանոթություններ շատ ռոմանտիկ միջավայրում:

Կարիճ: Աստղերն այսօր բավականին անսովոր օր են կանխագուշակում: Ինքներդ էլ ամեն բան անում եք, որ այն հենց այդպիսին լինի: Օրինակ՝ խախտում եք ընդունված նորմերը, օրենքներն ու ավանդույթները: Ձեր քայլերը շրջապատի մարդկանց զարմանալի կթվան: Փորձերի մեջ համարձակ եք: Որքան շատ վստահեք ձեր ներքի ձայնին, այնքան շատ հաջողություններ կունենաք: Չարժե կարևոր որոշումներ կայացնել, հատկապես եթե խոսքը անձնական հարաբերությունների մասին է: Այսօր կդժվարանաք օբյեկտիվորեն գնահատել ստեղծված իրավիճակը: Գրի առեք յուրաքանչյուր մտահղացում, որպեսզի ավելի ուշ անդրադառնաք դրանց:

Աղեղնավոր: Հանգիստ օր է սպասվում: Կարող եք ավարտին հասցնել բոլոր այն գործերը, որոնք ժամանակին, ինչ-ինչ պատճառներով կիսատ եք թողել: Այսօր ձեր աչքից չեն վրիպի ոչ միայն սեփական, այլև շրջապատի մարդկանց սխալներն ու վրիպումները: Նկատողություններ անելիս կլինեք առավել նրբանկատ, կխուսափեք կոշտ քննադատությունից: Տարաձայնություններ չեն լինի, իսկ փոքր անախորժությունները կհարթվեն հումորի զգացման շնորհիվ: Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխատանքի շուրջ լրջորեն խորհելու համար: Ձեր գլխում փայլուն գաղափարներ են ծնվում: Երեկոն նվիրեք ընկերների հետ շփմանը, այդպիսով ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլև արժեքավոր տեղեկություններ կստանաք:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի: Այս ժամանակահատվածում փորձեք լիցքաթափվել: Կարող եք զբաղվել ընթացիկ գործերով: Ամեն բան կախված է ձեր տրամադրությունից: Իսկ կեսօրից հետո կարող են խնդիրներ ծագել, հիմնականում ընտանեկան և կենցաղային բնույթի: Ու թեև ձեզնից անհապաղ լուծումներ են ակնկալում, այնուամենայնիվ, շտապել չարժե: Գումարային հարցերում զգուշավոր եղեք: Այսօր անիմաստ ծախսեր անելու, ոչ պիտանի իրեր ձեռք բերելու հավանականությունը մեծ է: Խուսափեք պարտքով գումար տրամադրելուց: Ուղևորություններն ու զվարճանքները կարող են սպասվածից ավելի թանկ արժենալ:

Ջրհոս: Օրն անհաջող սկիզբ կունենա, սակայն ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կմեծանա, և չնչին խնդիրների շուրջ անհանգստանալու կարիք չի լինի: Թեև հարազատների հետ լեզու գտնելն այնքան էլ հեշտ չէ, այնուամենայնիվ, նրանց հետ շփումն օգտակար կլինի: Կստանաք խորհուրդներ, կարևոր տեղեկություններ, նաև՝ լուրջ աջակցություն: Կարող եք նոր գործեր ձեռնարկել, թեև դրանք ավարտին հասցնելու համար շատ ժամանակ ու համբերություն կպահանջվի: Հնարավոր են մանր ծախսեր, որոնք ձեր բյուջեին էական վնաս չեն հասցնի

Ձկներ: Աշխատեք որքան հնարավոր է շատ բան հասցնել օրվա առաջին կեսին, քանզի հենց այս ժամանակահատվածն է առավել նպատակահարմար գործելու համար: Ընթացքում նոր ծրագրերի հանդեպ հետաքրքրությունը կնվազի, կփորձեք հետաձգել դրանք՝ հստակ գիտակցելով, որ այդպես վարվել չարժե: Հենց այդ պատճառով էլ շատ խնդիրներ կմնան չլուծված: Հրաշալի օր է սիրային ժամադրությունների համար: Այսօր կարող եք անմոռանալի տպավորություն թողնել ձեր հանդեպ քննադատաբար տրամադրված անձանց վրա: Սիրելիների հետ հեշտությամբ լեզու կգտնեք: Բոլոր վեճերն ու տարաձայնությունները կմնան անցյալում:

Առավել մանրամասն՝ Այստեղ

Փրկարարները փլատակների տակից դուրս բերեցին 2-րդ քաղաքացու դին․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Ինչ եղանակ է սպասվում հունիսի 11-ին Վթարի է ենթարկվել Մարտունու շտապօգնության մեքենան, վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց 10 հոսպիտալացված, 4 անհետ կորած․ մանրամասներ՝ ՃամբարակիցՋուր հավաքեք. ջուր չի լինելու Պայթյուն՝ Ճամբարակ քաղաքում․ կա զոհ և տուժածներԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՈ՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար․ «Հրապարակ» Խռովել է եւ ժողովին չի գնացել․ «Հրապարակ» Փոխքաղաքապետ Փամբուխչյանի մեքենայի «առեղծվածը» եւ ունեցվածքը. «Ժողովուրդ» Հանրայինի ղեկավարությունը ԱԺ-ում լրագրողական աշխատանք անիմաստ է համարում․ «Հրապարակ» Ռեկորդային գնաճ՝ Հայաստանում. արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4% գնաճ․ «Ժողովուրդ» Ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ HBO-ն հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի նոր դերասանական կազմը Տարածքային հարցերը միայն ես պետք է քննարկեմ անձամբ Պուտինի հետ․ Զելենսկի Կոտայքում «Infiniti»-ն կոտրել է ցուցանակն ու 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա. կան տուժածներԼավրովը Լատվիան, Լիտվան և Էստոնիան համեմատել է «փոքրիկ խուլիգանների» հետ Covid-ի նոր «Նիմբուս» շտամը կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել արդեն ամռանըԱՄՆ-ում ձերբակալվել է ռուսաստանցի՝ 500 միլիոն դոլարի լվացման համար Ադրբեջանը բնական գազի մատակարարման 10-ամյա պայմանագիր է կնքել գերմանական SEFE-ի հետ«Նրա կարիքը միշտ ունեմ». Արամեն՝ հոր կորստի մասին Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել ենԹրամփը, անկարգությունների ֆոնին, Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի ևս 2,000 զինծառայողի. Կալիֆոռնիայի նահանգապետը պատրաստվում է դատի տալ նրան39-ամյա Մոդրիչը եվրոպացիների շրջանում ռեկորդ է սահմանել՝ գոլ խփելով աշխարհի առաջնության որակավորման փուլումApple-ը ներկայացրել է iPhone-ի օպերացիոն համակարգի ամենախոշոր թարմացումը Փարաքարում ավտոմեքենա է այրվել Զելենսկին ԱՄՆ-ին և Եվրոպային կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Լոս Անջելեսի ոստիկանությունը ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ է կիրառել Սարո Թովմասյանն անվճար մենահամերգ կտաԶելենսկին հայտնել է՝ Ուկրաինան ամսական քանի մարդ կարող է մոբիլիզացնել ԶՈւ շարքերում Ղրիմում հրթիռային վտանգ է հայտարարվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանն ընդունվել է Զալցբուրգի Մոցարտեում համալսարանԵրկրաշարժ` Թուրքիայում Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են համատեղ զորավարժություններՊուտինը չի սպասի․ Գերմանիայում կոչ են արել արագացնել Դպրոցում առնվազն 11 մարդու սպանած աշակերտին մաhացած են գտել․ ԱվստրիաԴին Հույսենը ներկայացվել է որպես «Ռեալ Մադրիդի» խաղացող Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանա Դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, մաhացել է առնվազն 11 մարդԲաքվի դատարանում ընթանում է Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը Կրակոցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում․ վիրավորներ կանԿրիպտո-տուրիզմ. հեղափոխություն ճամփորդություններում Վարժական հավաքի մասնակիցների ազատելու համար բժիշկներ են կալավորվելԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը․ Tasnim Կանադահայոց թեմը զորակցում է Կաթողիկոսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն իր մասնակցության մասին«Սարգիս Ծատուրյան. մենք Հայաստանը կդարձնենք անկախ ազգային պետություն»Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ
Ամենադիտված