Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարապետ Ռուբինյան. «Որակ գցողը պայքարի ելածները չեն՝ պայքարից խուսափող կոնֆորմիստներն են»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը իր հարցազրույցներից մեկում նշել է, որ ժողովուրդը փողոց դուրս չի գալիս, քանի որ ընդդիմության որակը այն չէ: Նրա կարծիքով, ապրիլյան ներքաղաքական գործընթացներով պայմանավորված փողոցում հոծ բազմություն չենք տեսնի, քանի որ այդ մասին խոսում են միայն խորհրդարանական «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հանուն Հայաստանի փրկության» ճակատը: Բացի այդ, երկուսն էլ տարբեր մարտավարություններով են հանդես գալիս: Եվ եթե ՔՊ–ն կողմ է բացառապես խաղաղ պայքարին և հայտարարում է «բաց ձեռքերով» ակցիաների մասին, ապա մյուս ուժն ավելի ազատական պայքարին է կողմնակից և չի բացառում, որ պայքարի ինչ–որ մի փուլում կարող է անգամ կոշտ քայլերի դիմել:

ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, պատասխանելով «Փաստ»–ի հարցին, թե արդյոք ընդդիմությանը հաջողվո՞ւմ է մեկ ընդհանուր ճակատ ձևավորել և պայքար ծավալել Սերժ Սարգսյանի՝ վարչապետի թեկնածության, Սահմանադրական նոր տարբերակը չեղյալ հայտարարելու պահանջի և մնացած այն հարցերի շուրջ, որոնք կարծես թե ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին պետք է միավորեր, նշեց, որ ճիշտ է՝ ժամկետը սեղմ է, բայց գործընթացը նոր է սկսվել և, քանի որ պայքարելու պատրաստ ուժերի և անհատների համար թիրախը նույնն է, ամենահավանականն այն է, որ պայքարն էլ միասնական կդառնա: 

«Միասնական ասելով՝ նկատի պետք է ունենանք գործողությունների համակարգումն ու ներդաշնակեցումը, և այդ առումով գործընթացը սկսված է ու էական խոչընդոտներ չկան: Ամենևին կարիք չկա մեկ միասնական մարմին ստեղծել կամ միասին նույն բանը անել, հակառակը՝ ավելի արդյունավետ կլինի, եթե Սերժ Սարգսյանի փտած համակարգին հարվածները տեղան տարբեր կողմերից»,– ասաց Կ. Ռուբինյանը:

Պատասխանելով հարցին, թե համակարծի՞ք է քաղաքագետ Վիգեն Հակոբյանի այն տեսակետի հետ, թե փողոցային պայքարը չի ստացվում, քանի որ ընդդիմությունը բավարար որակ չի կարողանում ապահովել, ԱԺ նախկին փոխնախագահն ասաց.

– Ստացվել–չստացվելը գնահատելու համար դեռ շուտ է՝ բոլոր հնարավոր ուժերը դեռ չեն մտել պայքարի մեջ: Ինչ վերաբերում է որակին. երկրի ապագայով մտահոգ, պատվախնդիր բոլոր քաղաքացիների պարտքն է անտարբեր չմնալ, երբ երկրի կառավարման բոլոր ոլորտներում տապալված մեկը ակնհայտ ստի ու կեղծիքների ճանապարհով փորձում է բռնազավթված պահել իր ոչուփուչ իշխանությունը՝ զրկելով երկիրը զարգացման հեռանկարից: Այ, երբ ձեր նշած և մյուս քաղաքագետները, իսկ ավելի լայն առումով մտավորականություն կոչվածը, ոչ թե կողմնակի դիտորդի դեր ստանձնած, Սերժ Սարգսյանի ակնհայտ անորակությունը մի կողմ թողած, չզբաղվեն պայքարողների որակը քննադատելով, այլ հրապարակայնորեն միանան բողոքին, կամ, ընտրելով պայքարելու իրենց հարմար ձևը, լրացնեն պայքարի ելածների շարքերը, այնժամ կունենանք անհրաժեշտ որակը: Որակ գցողը պայքարի ելածները չեն՝ պայքարից խուսափող կոնֆորմիստներն են:


Արմինե Գրիգորյան

 
Հայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ»
Ամենադիտված