Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ լածիրակների նորանոր ու նորածիլ բանդաներ, որ այս երկրում կուսակցություններ են կոչվում, շարունակում են մարդկանց հոգին պղտորել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գյուղերի, դաշտերի, ճանապարհների, մարդկանց ու անասունների շնչի վրա ծանրանում է ամռան երաշտի, աշնան անբերրիության, ձմռան անփողության ու գարնան անհեռանկարայնության թանձրացող մաղձը:

Քաղաքների լուսաբացների ու իրիկունների սառը լույսի մեջ սարսռելիորեն ահռելի ու անտեր՝ վեր են հառնում տարիներ առաջ մեռած մեծ երկրի մեռած գործարանների ուրվականները: Անցյալի բետոնակուռ ու մետաղաձույլ ուրվականների, չքավորության գույն առած կվարտալների ստորոտներում՝ գժանոցի բակում մտահոգ ու աճապարանքով զբոսնող գժերի նման, հածում են զրկանքի համազգեստով մարդ արարածները: Այդ ուրվական-քաղաքների ուրվական-կվարտալների բնակիչները ապրում են որպես ուրվական-քաղաքացիները արդեն գոյություն չունեցող մի երկրի, եւ չեն ուզում հավատալ այդ երկրի չգոյությանը: Չեն հավատում, սպասում են հրաշքի եւ հավատում են, թե այդ չեղած երկրի՝ անհոսանք, անհումք, անփող, անշուկա թողած ավերակները մի օր կաշխատեն:

Եւ ամեն մի քաղաքականացված ստահակ, ասպարեզ գալով, իր պարտքն է համարում նյարդերի կծիկ դարձած այս մարդկանց հոգին տակնուվրա անել, ամեն անգամ խաբելով, թե հնարավոր է, որ այդ ուրվականները մի օր շունչ առնեն:
Մարդիկ հավատում են: Հետո դադարում են հավատալ: Հետո էլի հավատում են: Հետո դադարում են հավատալ... Այսպես՝ մի կողմից մեռնում են, մի կողմից քոչում են ընտանիքներով:

Իսկ լածիրակների նորանոր ու նորածիլ բանդաներ, որ այս երկրում կուսակցություններ են կոչվում, շարունակում են սնուցողին ու հարազատին կորցնելուց գլուխը կորցրած մարդկանց հոգին պղտորել:

Այդ երկրի իշխողները, աճյուններ պղծելով, վերաթաղումները վերածել են ազգային-պետական ամենամյա ծեսի: Վերաթաղումների ծեսը այդ երկրում այնպիսի հեթանոս թափ է առել, որ վերաթաղողներին՝ հետը զոհ մատուցելու նման, գնդակահարում ու թաղում են հին մեռելների նոր գերեզմանների կողքին:

Այդ երկրում իրիկունները հեռուստացույց են նայում, թքում են էկրանին, բայց չեն անջատում, որովհետեւ հաջորդ պահին դատավարություն են ցուցադրելու, բացառված չէ՝ նաեւ թարմ սպանություն:

Այդ երկիրը մի անգամ ճակատամարտ է շահել եւ անսովորությունից ճակատամարտ շահելը շփոթել է հաղթանակի հետ ու, բնականաբար, չգիտի ինչպես վարվել դրա հետ: Այդ երկիրը իր հաղթական բանակը զրկել է զորապետերից, գնդակահարել ու բանտարկել է, եւ էլի արյուն է ուզում, որովհետեւ ծարավը շփոթել է քաղցի զգացողության հետ:

Այդ երկրի բանակը պահում է մի հողակտոր, որի վրա ավելի քիչ բնակիչ է մնացել, քան հողը պահող զորքի թիվն է: Այդ երկիրը իրեն զրկում է վաղվա բանակից, որովհետեւ ինքն իրեն զրկում է սերունդը շարունակելու ընդունակ բնակչությունից:

Այդ երկրում ոչ թե ծնողներն են պահում երեխաներին, այլ դեռահաս աղջիկներն են մի կերպ պահում ծնողներին, քույրերին ու եղբայրներին, իսկ տղաները խաղաղ զորանոցներում զոհվում են նույն չափով, որքան ռազմաճակատում՝ պատերազմի տարիներին:

Այդ երկիրը չորացնում է իր դուստրերի արգանդը, կոտրում է իր արու զավակների մեջքը, զրկում է իրեն ապագայից, բայց ձեռ չի քաշում իր եղերական անցյալից: Չի մոռանում այդ անցյալը, այլ որպես նվիրական դի՝ կրում է շալակին։ Որպես էրկանքի քար՝ կախել է կրծքին եւ դաժանաբար շարունակում է դնել իր սերունդների, իր երեխաների վզին:

Վանո ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

Գիտնականները հայտնել են, թե արդյոք ուժեղ մագնիսական փոթորիկ կհարվածի հանգստյան օրերինԻրանը պատրաստ է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը. ԱԳՆ Իսրայելը uպանել է ևս մեկ իրանցի միջուկային գիտնականի. մաhացել է նաև նրա կինը Վթար՝ Երևանում․ վիրավnր կաՆԳՆ-ն հաղորդում է տուժածների մասինՈվ է Երևանում ինքնասպան եղած 34-ամյա տղամարդըԻսրայելը հարձակվել է իրանական միջուկային օբյեկտի վրա Պուտինն Ուկրաինային կոչ է արել հրաժարվել Դոնբասից եւ Նովոռոսիայից Սպասվում է քամու ուժգնացում, անձրևԱյսօր ամառային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց ՓաշինյանինԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասինՋուր չի լինի․ հասցեներ են նշվել«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Երևանում, մաhացած է հայտնաբերվել 28-ամյա քաղաքացիՀայկական եկեղեցին ու ՓաշինյանըԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այդպիսի գյուղ գոյություն չունի. ռուս նահանգապետ Շապշան տեղն է դրել Հայաստանի վարչապետ ՓաշինյանինՀայաստանում Կարապետյանի ձերբակալությունը որակվել է բացարձակապես անհիմն«Թրամփի փափուկ մուտքը Հարավային Կովկաս» Մեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը․ պատմության այս օրը (21 հունիս)«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»ՀԷՑ-ից պլանային անջատումների մասին են հայտնում«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Երեխաներ են ջրահեղձ եղել․ ՌԴ Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել» է՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ»․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի, հնարավոր է կալանավորեն Արցախի նախագահին․ «Ժողովուրդ» ՔՊ-ականները «թռել են» վրաց գործընկերներից․ «Հրապարակ» Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Իշխանափոխության վտանգ է զգում Փաշինյանը, իրավապահները գործի են անցել. «Ժողովուրդ» Եկեղեցու դեմ պայքարում ո՞վ է Փաշինյանի խորհրդատուն․ «Հրապարակ» Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը, ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ. «Ժողովուրդ»
Ամենադիտված