Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ հետևություններ կանեն Անկարան ու Մոսկվան. ռուս-թուրքական մերձեցումներն ու Արևմուտքի արձագանքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 8-ին Բաքվում հանդիպել են Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահները, որտեղ քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ անվտանգությունից մինչեւ կոմունիկացիոն խնդիրներ:

Դրանից հետո՝ օգոստոսի 9-ին, Սանկտ Պետերբուրգում Վլադիմիր Պուտինը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ, որտեղ նույնպես կարեւորվել է տնտեսական համագործակցության խորացումը: «Մենք պետք է ոչ միայն վերականգնենք նախկին մակարդակը, այլեւ գերազանցենք այն, գնանք ավելի առաջ։ Դա պետք է իրականացվի գործարար շրջանակների օգնությամբ»,- ասել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ հանդիպմանը ներկա բոլոր անձինք շահագրգռված են համատեղ նախագծերի իրագործմամբ: Դրանից առաջ էլ Էրդողանը հայտարարել էր, որ ինքը պատրաստ է գործարկելու «Թուրքական հոսք» գազատարը, որը ռուսական գազը Թուրքիայով պետք է հասցնի Եվրոպա: ՌԴ-ն բարդություններ ունի ուկրաինական ճակատում եւ հայտնվել է պատժամիջոցների տակ, որի արդյունքում տնտեսական լուրջ խնդիրներ ունի: Սիրիական հարցում իր անցանկալի ինքնուրույնության եւ կառավարման դիկտատորական հատկանիշների խորացման պատճառով Էրդողանը նույնպես հայտնվել է բավական բարդ իրավիճակում Արեւմուտքի հետ հարաբերություններում:

Հատկապես հեղաշրջման փորձից եւ մահապատիժը վերականգնելու` Էրդողանի ցանկությունից հետո ավելի է խորացել միմյանց նկատմամբ անվստահությունը: Ակնհայտ է, որ ՌԴ-ն ու Թուրքիան, որոնց հարաբերություններն Արեւմուտքի հետ վերջին շրջանում բարդացել են, եւ առաջացել է շատ մեծ անվստահություն, օբյեկտիվորեն պետք է ձգտեին միմյանց: Այս ամենը, իհարկե, չէր կարող աննկատ մնալ: Արեւմուտքը չի կարող թույլ տալ այլ բեւեռների առաջացում իր սահմանին, բայց նաեւ հասկանում է, որ որքան վանում է Ռուսաստանին, այնքան ավելի է մեծանում հակառակ բեւեռի առաջացման ռիսկը: Մյուս կողմից էլ Թուրքիան, հանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ, կարեւոր ստրատեգիական նշանակություն ունի:

Այստեղ ոչ միայն տնտեսական ու կառուցվածքային, այլեւ ռազմա-քաղաքական եւ անվտանգության շահերի խնդիր է առաջ գալիս, ուստի ԵՄ-ն ու ԱՄՆ-ն իրենց ուշադրության կենտրոնում են պահում ռուս-թուրքական գործակցությունը: Բրյուսելն ու Վաշինգտոնը այս փուլում ձգտում են ցուցաբերել որոշակի զգուշավոր մոտեցում, որպեսզի չսրեն իրավիճակն ու չխթանեն ռուս-թուրքական կամ ռուս-իրանական հարաբերությունների այս կամ այն տեսքով ինստիտուցիոնալացումը: ՆԱՏՕ-ից արդեն իսկ արձագանք է եղել Պուտին-Էրդողան հանդիպման կապակցությամբ, որը, ըստ էության, պրոակտիվ արձագանքի նշանակություն ունի, այսինքն՝ եղած իրավիճակին կանխարգելիչ պատասխան տալու կամ այն չսրելու քաղաքական-տեղեկատվական ինչ-որ միջավայրի ձեւավորում: Այսպես՝ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ հանդիպումը հատուկ մեկնաբանության կարիք չունի: Սա ոչ թե անտարբերության, այլ հակառակը՝ մեծ, բայց քողարկված ուշադրության դրսեւորում է: «Թուրքիան կարեւոր դաշնակից է, իսկ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի համար կարեւոր է պահպանել բաց կոմունիկացիան»,-ասված է նույն հայտարարությունում:

Ինչպես երեւում է, կիրառվում է ճկուն արձագանքման մարտավարությունը: ԱՄՆ-ն ժամանակ առ ժամանակ փոխում է իր մարտավարական մեթոդները՝ «կոշտ ուժից կամ մեթոդներից» անցնելով «փափուկ ուժին» եւ հակառակը, որպեսզի ստեղծի հավասարակշիռ վիճակ եւ կանխի աշխարհաքաղաքական մարգինալացման գործընթացները: Նա ճնշում է այնքան, քանի դեռ դա պայթյունավտանգ չէ, այնուհետ կոնֆլիկտը կամ մրցակցությունը տեղափոխում է համագործակցության դաշտ, որն էլ շահում է՝ ունենալով կազմակերպական-կառուցվածքային եւ ֆինանսական հսկայական ռեսուրսներ: Այսպիսի մարտավարությունը առավելապես կիրառելի է Ռուսաստանի նկատմամբ, քանի որ վերջինն ունի բավական մեծ ռեսուրսներ, հատկապես գերհզոր ռազմուժ եւ «անկանխատեսելի էլիտար վարքաբանություն»:

Արեւմտյան ստրատեգները հասկանում են, որ մարգինալացված տերություններն իրենց գործողություններում դառնում են ռադիկալ, փնտրում են միմյանց ու միավորվում, դրա համար որոշել են փոքր-ինչ մեղմել իրավիճակը:

Նրանք, ընդգծելով Թուրքիայի կարեւորությունը, Անկարային հասկացնում են, որ դեռ Արեւմուտքի հետ կամուրջներն այրված չեն, իսկ Ռուսաստանի հետ գործընկերությունը ողջունվում է եւ կարող է լինել շարունակական: Իհարկե, դիվանագիտական լեզուն շատ հարուստ է ու երկիմաստ, հետեւաբար, ՆԱՏՕ-ի հայտարարությունը պետք է մեկնաբանել նաեւ որպես նախազգուշացում, որ եթե այսպես շարունակվի, ապա Դաշինքը կամ, ընդհանրապես, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կսկսեն ավելի լրջորեն զբաղվել նրանցով, եւ առկա լավ հարաբերությունները կարող են փչանալ: Ավելի պարզ ասած՝ ամեն կողմ վերը նշված հայտարարությունը կհասկանա այնպես, ինչպես պետք է, որ հասկանա ու անի համապատասխան հետեւություններ:

Բայց մի բան պարզ է, որ ստեղծված իրավիճակում արեւմտյան տերությունները փորձելու են իրականացնել լարվածության թուլացման եւ պրեւենտիվ քաղաքականություն՝ խուսափելով ռուս-թուրքական ռադիկալ դրսեւորումներից: Իսկ թե ինչ հետեւություններ կանեն Անկարան ու Մոսկվան, կախված կլինի նրանց դաշնակցության արժեքային եւ շահերի իրական արտահայտման բնույթից:

Արման Սահակյան

 

Իրանը պատրաստ է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը. ԱԳՆ Իսրայելը uպանել է ևս մեկ իրանցի միջուկային գիտնականի. մաhացել է նաև նրա կինը Վթար՝ Երևանում․ վիրավnր կաՆԳՆ-ն հաղորդում է տուժածների մասինՈվ է Երևանում ինքնասպան եղած 34-ամյա տղամարդըԻսրայելը հարձակվել է իրանական միջուկային օբյեկտի վրա Պուտինն Ուկրաինային կոչ է արել հրաժարվել Դոնբասից եւ Նովոռոսիայից Սպասվում է քամու ուժգնացում, անձրևԱյսօր ամառային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց ՓաշինյանինԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասինՋուր չի լինի․ հասցեներ են նշվել«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Երևանում, մաhացած է հայտնաբերվել 28-ամյա քաղաքացիՀայկական եկեղեցին ու ՓաշինյանըԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այդպիսի գյուղ գոյություն չունի. ռուս նահանգապետ Շապշան տեղն է դրել Հայաստանի վարչապետ ՓաշինյանինՀայաստանում Կարապետյանի ձերբակալությունը որակվել է բացարձակապես անհիմն«Թրամփի փափուկ մուտքը Հարավային Կովկաս» Մեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը․ պատմության այս օրը (21 հունիս)«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»ՀԷՑ-ից պլանային անջատումների մասին են հայտնում«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Երեխաներ են ջրահեղձ եղել․ ՌԴ Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել» է՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ»․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի, հնարավոր է կալանավորեն Արցախի նախագահին․ «Ժողովուրդ» ՔՊ-ականները «թռել են» վրաց գործընկերներից․ «Հրապարակ» Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Իշխանափոխության վտանգ է զգում Փաշինյանը, իրավապահները գործի են անցել. «Ժողովուրդ» Եկեղեցու դեմ պայքարում ո՞վ է Փաշինյանի խորհրդատուն․ «Հրապարակ» Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը, ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ. «Ժողովուրդ» Լայն ժպիտներ, փիառ այց․ «Հրապարակ»
Ամենադիտված