Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ թարգմանություններ կատարելն օգնում է նաև ստեղծել սեփական գրականությունը. Արթուր Մեսրոպյանի «Նորամուտ»-ը

ՄՇԱԿՈՒՅԹ

Նա ծնվել է Հայաստանի Հանրապետությունում՝ անկախության հռչակումից մեկ տարի առաջ, ապրում է Երևանում, սիրում է կյանքը, մեծ քաղաքները, շատ մարդկանց, քիչ քնել, էլեկտրոնային երաժշտություն, գրքեր թարգմանել, խմբագրել: Համենայն դեպս, իր անդրանիկ բանաստեղծական ժողովածուի դարձերեսին բանաստեղծ, թարգմանիչ Արթուր Մեսրոպյանը հենց այդպես է ներկայացնում ինքն իրեն: Մեսրոպյանի բանաստեղծություններն արտացոլում են անձի ու երևակայական «ես»-ի սթափ առերեսման փորձը, սառնասիրտ գնահատողական հայացքն ընտրությանը, ազատ կամ զսպված ինքնության դրսևորումներին, որոնք տեղաբաշխված են չհարմարվողականության տարածքներում:  «Արմենպրես»-ը ներկայացնում է երիտասարդ բանաստեղծի ու թարգմանչի «Նորամուտ»-ը:

Անհատի և գրողի ձևավորման ընթացքը

Մասնագիտությամբ լեզվաբան-թարգմանիչ եմ, ավարտել եմ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, երկու տարի առաջ թեկնածուական թեզ պաշտպանեցի: Արդեն 5 տարի աշխատում եմ «Զանգակ» հրատարակչությունում որպես թարգմանական ծրագրերի համակարգող և թարգմանական խմբագիր: Իմ կյանքի ամենակարևոր տարիներն անցել են համալսարանում, մյուս մասն էլ կապված է «Զանգակ»-ի հետ: Այդ ամբողջ ընթացքում ես ձևավորվել եմ որպես մարդ և ստեղծագործող՝ գրող:

Սկսել եմ բանաստեղծություններ գրել 18-19 տարեկանից: Ի դեպ, ասեմ, որ սկսել եմ դասական բանաստեղծական չափից՝ հանգերով եմ գրել, դասական կանոններին հետևելով: Համոզված էի, որ իսկական բանաստեղծությունները միայն հանգավոր կարող են լինել: Հետո ինչ-որ փուլ եկավ, սկսեցի ուրիշ կերպ գրել, առանց հանգերի ոճն ինձ ավելի դուր եկավ: Այդ ժամանակ, երևի, 22-23 տարեկան էի:

Անդրանիկ գիրքը՝ «Թռչող տունը»

2015-16 թթ. առաջին գիրքս քիչ թե շատ պատրաստ էր, ուղղակի ատենախոսությունս էի գրում, դրա համար չկարողացա գրքի վրա շատ կենտրոնանալ: Պաշտպանեցի, վերջացրի և 2017 թ. կարողացա ամբողջացնել գիրքս՝ «Թռչող տունը»: Գրքում ընդգրկել եմ 2015-2017 թվականի գործեր, 2014-ին գրված մի քանի բանաստեղծություն էլ կա: Շատ դժվար ու բծախնդիր ընտրություն եմ կատարել:

Գիրքը հրատարակվեց 2017 թ. վերջին: Ես առհասարակ բանաստեղծություններ չեմ կարողանում վերնագրել, բարդ է ստացվում: Նույնիսկ բանաստեղծություն ունեմ, որը պատմում է, որ մոտս բանաստեղծություն վերնագրելը լավ չի ստացվում: Սկզբում գրքի համար այլ վերնագիր էինք ընտրել, բայց այն ինձ զգացմունքային թվաց, ինչ-որ քաղցր բան կար դրա մեջ:

2016-17 թթ. փորձում էի բնակարան ձեռք բերել, անընդհատ ինչ-որ պատճառներով չէր ստացվում, և այդպես այդ փուլում զուգադիպեցին գրքիս հրատարակումն ու բնակարան ձեռք բերելը: Իսկ «Թռչող տունը» անընդհատ մտքիս կար: Մտածեցի, որ կարող է լավ վերնագիր լինել:

Ես չեմ կարծում, որ իմ պոեզիայի ընթերցանությունը շատ թեթև է, այն մասսայական չէ:

Թարգմանական գործունեություն

«Զանգակ»-ում սկզբում աշխատում էի այն ուղղությամբ, որ պետք է հետաքրքիր գրքեր ընտրեի, որոնց հեղինակային իրավունքները ձեռք բերելով կարող էինք թարգմանել և հրատարակել: Հետո սկսեցի որոշ անգլերեն գրքերով զբաղվել որպես թարգմանական խմբագիր, արդեն 12 գրքի թարգմանական խմբագիր եմ եղել, օրինակ՝ խմբագրել եմ Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը», Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները», Ջոջո Մոյեսի «Ես՝ մինչ քեզ» և այլ գրքեր:

Ինչպես նաև կատարում եմ թարգմանություններ, վերջերս ավարտեցի Չաք Պալանիկի «Մարտակումբ» գրքի աշխատանքները, առաջիկայում լույս կտեսնի Կաձուո Իշիգուրոյի «Երբեք ինձ չթողնես»-ը:

Թարգմանական և ստեղծագործական աշխատանքներ

Թարգմանելիս մտնում եմ հեղինակի մաշկի տակ: Երբ թարգմանում եմ, ինչ-որ չափով ազդվում եմ հեղինակից, ստացածս գիտելիքները նոր լիցք են տալիս, աղբյուր դառնում, որից սկսում եմ օգտվել, կարողանում եմ ստեղծագործել:

Վերջերս սկսել եմ պատմվածքներ գրել. արձակ գործեր թարգմանելու ընթացքը շատ ազդեց ինձ վրա: Անկեղծ ասած՝ ինձ դուր է գալիս պատմվածքներ գրելը: Նախկինում, երբ չափածո էի գրում, արձակ գրելն ինձ դուր չէր գալիս, ձանձրանում էի: Հիմա ինձ դուր է գալիս այդ գործընթացը:

5 պատմվածք ունեմ, մեկը հրապարակվելէ  «Գրանիշ» կայքում, մյուսը տվել եմ «Անդին» ամսագրին: «Գարուն» ամսագրի հետ էլ եմ պայմանավորվել, մի պատմվածք էլ այնտեղ կտամ:

Ստեղծագործական ազատություն

Գրական մրցանակներ չունեմ: Հայաստանում դրանք կարծես քիչ էլ են: Ես կուզեի, որ մեզ մոտ կազմակերպեին ազատ մրցանակաբաշխություններ, ոչ պետական: Երբ պետությունը ստեղծագործողին մրցանակ է տալիս, մի տեսակ մի բան այն չի լինում, փոխադարձ կախվածություն է առաջանում: Ստեղծագործողին, ամեն դեպքում, պետք է ազատ թողնել:

Ոլորտի խնդիր

Շատ կարևոր է, թե ինչպես կներկայացվի ցանկացած ստեղծագործություն: Այսօր աշխարհում շատ գրքեր են գրվում, և այդ գրքերից շատերը լավն են: Որևէ ընթերցող չի կարող աշխարհի բոլոր գրքերը կարդալ, այստեղ տարրական մարքեթինգային մրցակցություն է գնում. ում գիրքն ավելի լավ կներկայացվի, ճիշտ կներկայացվի, տեսանելի կդառնա:  

Մեր գրողներին մարքեթինգ, գովազդ է պակասում: Շատերն են ստեղծագործում, բայց գրախանութներում հայ գրողների գրքերը բավական դժվար է գտնել, առաջին շարքերում չեն: Գրախանութ մտնելիս եթե հարցնեք՝ ինչ գիրք խորհուրդ կտաք, չեմ կարծում, որ առաջին գիրքը, որ խորհուրդ կտան, հայ գրողի գիրք կլինի: Բայց արտասահմանում այս ամենն արվում է, նրանք առաջ են մղում իրենց ժամանակակիցներին։ Ինչը պետք է նաև Հայաստանում անել։

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Ռիտա Օհանյանի

‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ամենադիտված