Թալիշում գազանաբար խոշտանգված ծերերի որդին ընտանիքով արտագաղթել Է Հայաստանից.«Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Խալափյանների որդին, որի ծնողներն ապրիլյան պատերազմի օրերին Թալիշում գազանաբար խոշտանգվել էին, ընտանիքով արտագաղթել Է Հայաստանից։
Այս մասին մեզ հայտնեց ինքը՝ Գագիկ Խալափյանը, որն այժմ գտնվում Է Ռուսաստանի Դաշնությունում։ Իսկ կինը՝ վեց երեխաների հետ, տեղափոխվել Է Իսպանիա։
Նշենք, որ պատերազմից հետո, երբ Թալիշն ամբողջությամբ դատարկվեց, բնակիչները տեղափոխվեցին Հայաստան, նրանց մեծ մասը՝ հարյուրից ավելի մարդ, ապաստան գտավ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։
Նրանցից մոտ 80 հոգին այժմ վերադարձել Է Ղարաբաղ, բայց հարևան Ալաշան գյուղ, մյուս մասը դեռ շարունակում Է բնակվել Չարենցավանում։ Նշենք, որ Ալաշան տեղափոխվելու մասին պայմանավորվեցին Չարենցավանում՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և թալիշցիների հետ հանդիպման ժամանակ։
Խաղաղ բնակչությանը Թալիշ տեղափոխել հնարավոր չէ, քանզի գյուղը շարունակում է գտնվել հակառակորդի նշանառության տակ։
Գագիկ Խալափյանն էլ իր բազմանդամ ընտանիքով նախ տեղափոխվեց Երևան, ապա բռնեց արտագաղթի ճամփան։ Երեկ նրան հարցրինք՝ հնարավհ՞ր է հետագայում նորից վերադառնան Հայաստան։ «Չէ, էլ վերադառնաս, ինչ անես»,– ասաց նա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։