Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստատուս–քվոն պայթեց. կոմպրոմիսի այլընտրանքն առճակատումն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կոմպրոմիսի անհրաժեշտությունը ներքաղաքական կյանքում դառնում է օդ ու ջրի պես անհրաժեշտ: Եվ խոսքը միայն ֆորմալ կոմպրոմիսի մասին չէ, որն առաջին հայացքից առկա է, բայց իր հիմքերում չունի վստահության որևէ պաշար, ինչի հետևանքով էլ ժամանակ առ ժամանակ փոփոխվում է, չեղարկվում ու հանգեցնում ֆորս մաժորային իրավիճակի: Ակնհայտ է, որ առկա հռետորաբանությամբ հնարավոր չէ հասնել որևէ կոմպրոմիսի, ինչքան էլ, որ փորձ արվի ստանալ այդ կոմպրոմիսի պաշտոնական տեսքը: Իսկ հռետորաբանությունը կարծես չի փոխվում, որովհետև չեն փոխվում շահերը, չի ստեղծվում համապատասխան դաշտ, որտեղ քաղաքական բոլոր ուժերը դուրս կգան պարտություն կամ մահ տրամաբանությունից: Իսկ այդ տրամաբանությունն այսօր գերակա է բոլոր կողմերի համար էլ:

Խաղը տանելով վա բանկ՝ կողմերը միգուցե մեծացնում են հնարավոր հաղթանակի դափնիները, բայց միաժամանակ մեծանում է ռիսկը, որ պարտվելու դեպքում հնարավոր է կորցնել ամեն ինչ: Մեկնարկային այս պայմաններով, այս տրամաբանությամբ հուսալ, որ հնարավոր է խաղաղ, անցնցում գործընթաց, առանց առճակատումների, հնարավոր է միայն ծայրահեղ լավատեսության պայմաններում: 

Մայիսյան իրադարձություններից հետո երկրում ստեղծված ժամանակավոր ստատուս–քվոն ինչ–որ պահի ավարտվելու էր: Ինքնին այն իր գոյությամբ ժամանակավոր բնույթ էր կրում և հավերժ ձգվել չէր կարող: Հարցն այն էր, թե ինչպես այն կավարտվի՝ կպայթի՞ ինքն իրեն, կպայթեցնե՞ն, թե՞ ի վերջո կգտնվի բավարար քաղաքական կամք և խոհեմություն՝ խուսափել որևէ պայթյունից ու գործընթացը տանել առավել կառավարելի ու կանխատեսելի հուն:

Ցավոք, այդ կամքն ու խոհեմությունը չի դրսևորվել ի սկզբանե, երբ հաստատվել է վերոնշյալ ստատուս–քվոն: Որովհետև ստատուս–քվո նշանակում է, որ կողմերը դրա հաստատման առաջին իսկ օրվանից պետք է փորձեին լուծումներ գտնել ինչ–որ պահից դրանից դուրս գալու համար: Սակայն ընտրվել է այլ տարբերակ: Մի կողմից ստատուս–քվոն նախընտրելի է եղել ժամանակ շահելու և մրցակցի սխալներին սպասելու համար: Մեկ այլ կողմից ստատուս–քվոյով ընձեռված ժամանակավոր իշխանությունը ծառայեցվել է կուսակցության խոշորացմանը, մրցակիցների դեմ հռետորաբանության ծայրահեղացմանը: Երկու դեպքում էլ ստատուս–քվոն դարձել է ավելի խոցելի: Միմյանց տրված ժամանակն օգտագործվել է ոչ թե իրավիճակից ընդհանուր ուժերով դուրս գալու, այլ ընդհակառակը՝ միմյանց տակ ականներ դնելու համար:

Այս իմաստով օրինաչափ է նախկին քաղաքական համակարգի մաս կազմող ուժերի դիմադրության փորձը: Հատկապես Երևանի ավագանու ընտրություններից, մանավանդ այդ ընտրությանը նախորդած քարոզարշավային հռետորաբանությունն ունկնդրելուց հետո նախկին համակարգի մաս կազմող ուժերը ունեն անհանգստության ռեալ պատճառներ առ այն, որ խորհրդարանական ընտրություններում կարող է կրկնվել նորից նույն պատկերը, և ուժերից որոշները պարզապես կարող են հայտնվել քաղաքական լուսանցքում: Մյուս կողմից էլ՝ հեղափոխությունը չի կարող մնալ անավարտ, իսկ երկիշխանության փաստացի վիճակը չի կարող ձգվել հավերժ, հետևաբար իշխանությունն էլ պետք է վերադասավորի քաղաքական դաշտն ու ստանա ամբողջական իշխանություն: Իհարկե, մի կողմ ենք թողնում այն քարոզչական բնույթի հիմնավորումները, թե արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են, դիցուք, ներդրումներ ներգրավելու համար: Բայց այն, որ ներքաղաքական ներկա պայթյունավտանգ դասավորության հանգուցալուծումը արտահերթ ընտրություններն են, կասկած չկա: Պարզապես իշխանությունները այս ընտրություններին որոշեցին գնալ բավական կտրուկ և արագ: Սա էլ, իհարկե, իր բացատրությունն ունի: Ժամանակն աշխատում է Փաշինյանի դեմ, և եթե ոչ հիմա, ապա ե՞րբ է լավ ժամանակը վերաարձանագրելու ավագանու ընտրության արդյունքները նաև խորհրդարանում, միաժամանակ դա անել հանրային վստահության բարձր վարկանիշի պայմաններում, սպասվող ձմռանից առաջ: Իսկ ձմեռն, ինչպես գիտենք, քաղաքականապես բավական վտանգավոր ու սոցիալապես խոցելի շրջան է:

Քաղաքական ուժերի մոտիվացիաներն ընդհանուր առմամբ հասկանալի են, եթե դրանց նայում ենք առանձին–առանձին: Բայց ավելի մեծ, ընդհանուր համայնապատկերում այդ մոտիվացիաները չեն կարող գործել մեկուսի, դրանք խաչվում են, փոխհարաբերվում, և գործընթացի սահուն ընթացքը ենթադրում է մոտիվացիաների, շահերի որոշակի փոխզսպում: Հենց այս փոխզսպումն է, որ այսօր բացակայում է քաղաքական կյանքում, ըստ էության, ստեղծելով որոշակի առճակատման վտանգ: Ցավոք նախորդ ամիսներին չեն արվել քայլեր կոմպրոմիսի ուղղությամբ անհրաժեշտ վստահության ու փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելու համար: Բայց դրանք կարող են արվել հիմա, քանի որ, առավել քան երբևէ, ակնհայտ է հնարավոր ջրբաժանի հնարավորությունը ներքաղաքական կյանքում:

Իրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ»
Ամենադիտված