Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հին իշխանության «շորերը»՝ նորերի հագով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ ընթացող ներքաղաքական ակտիվ զարգացումները միտում ունեն թեժացնել երկրում առկա քաղաքական ճգնաժամը: Մի դեպքում այն կարող ենք անվանել հեղափոխության երկրորդ փուլ, մեկ այլ դեպքում, ասենք, հին համակարգի երկրորդ տեմպով գրոհ: Բայց ձևակերպումներից իմաստը չի փոխվում: Մայիսին ներքաղաքական կյանքում արձանագրված ստատուս քվոն՝ գործադիրի ու օրենսդիրի, իսկ ավելի կոնկրետ՝ նոր և հին քաղաքական համակարգերի միջև, նպատակ ուներ երկիրը զերծ պահել ցնցումներից ու իշխանափոխության գործընթացը տանել կառուցողական հունով: Համենայն դեպս, բոլոր կողմերի պաշտոնական դիրքորոշումն այդպիսինն էր: Փաշինյանի համար գերակա էր հակասահմանադրական ճանապարհով չգնալն ու կապիտուլ յացիա հայտարարելով ֆորս մաժոր չսադրելը, իսկ նախորդ համակարգը ի դեմս նախկին իշխանության, փորձում էր նոր իշխանությանը վստահության քվե տալով՝ պատրաստվել հանկարծահաս իրավիճակի առաջ բերած մարտահրավերներին:

Այսօր արդեն պարզ է, որ մայիսին արձանագրված ստատուս–քվոն խախտված է, ինչը նշանակում է, որ առաջիկայում իրավիճակը կամ կհանգուցալուծվի՝ բնականաբար կողմերից մեկի հաղթանակով, կամ էլ չկարողանալով հանգուցալուծել իրավիճակը՝ կողմերը կրկին ստիպված կլինեն միջնաժամկետ ստատուս–քվոյի ինչ–որ տարբերակ ընտրել:

Արտահերթ ընտրությունների խոստացված ժամկետից շեղվելու և դրանց անցկացումն արագացնելու Փաշինյանի մոտիվացիան պարզ է՝ քանի դեռ հասարակական լայն աջակցությունն առկա է, այն արձանագրված է Երևանի ավագանու ընտրություններով, իսկական ժամանակն է գնալ խորհրդարանական ընտրությունների՝ հաշվի առնելով, որ մնացել է կես տարի ժամանակ մինչ այն պահը, երբ ԱԺ–ն ֆորմալ առումով կկարողանա անվստահություն հայտնել վարչապետին:

Սակայն, անկախ իրողությունների հետևում թաքնված նույնիսկ պրագմատիկ մոտիվացիաներից, ակնհայտ է, որ արագացված արտահերթ ընտրությունները ըստ էության ջուրն են լցնում այն խոստումները, որոնք Փաշինյանը տվել էր մայիսին, և  որոնք պետք է ուղենիշային լինեին նոր քաղաքական իրավիճակի, ընդհանրապես՝ նոր Հայաստանի համար: Խոսքը Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին է, որից հետո միայն պետք է անցկացվեին արտահերթ ընտրությունները: Ամենակարևորն այս խոստման մեջ, սակայն, այն է, որ այն տրվել է ոչ թե ԱԺ–ին, ոչ թե հանրապետականներին, ովքեր այդ խոստումը վկայակոչելով՝ փորձում են հակադարձել վարչապետ Փաշինյանի շուտափույթ որոշումներին: Այդ խոստումը տրվել է հեղափոխությանը, հեղափոխության համակիրներին: Իսկ խոստման իմաստը այն էր, որ նոր Ընտրական օրենսգիրքը շանս կտա ոչ միայն ունենալ ազատ և արդար ընտրություններ, այլև ունենալ բոլորովին այլ քաղաքական դաշտ, այլ խորհրդարան, առանց թաքնված ռիսկերի ու մանիպուլ յացիաների, որոնցից ամենացայտունը ռեյտինգային համակարգ կոչվածն էր: Ակնհայտ է, որ ամառվա ընթացքում սկսված պրոցեսը, որի նպատակը նոր Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներն էին, կամ որևէ արդյունք չեն տվել, կամ դեռ չեն տվել, կամ էլ եթե նույնիսկ տվել են, դրանք այժմ երկրորդվել են արտահերթ ընտրություններին: Կհասցնե՞ն պատասխանատուները պատշաճ ժամկետներում և ստանդարտներով հասցնել նոր Ընտրական օրենսգիրքը, ուրեմն արտահերթ ընտրությունները կանցկացվեն դրանցով, չեն հասցնի, ուրեմն ընտրությունները կանցնեն հին օրենսգրքով:

Հեղափոխության նպատակահարմարությունից, իրավիճակի փոփոխությունից բխող քայլերը գուցե ունեն օպերատիվ բացատրություններ, լուծում են օպերատիվ մարտահրավերներ, օրինակ, այնպիսիք, ինչպիսին հակահեղափոխության դեմ պայքարն է կամ այդ պայքարի մասին հավաստիացումները: Բայց ակնհայտ է, որ ընթացիկ խնդիրները լուծելով, հեղափոխության, իսկ եթե ավելի անկեղծ՝ իշխանության կապիտալը ամրապնդելով զբաղված, մոռացության են մատնվում հիմնարար այն սկզբունքները, որոնք հայտարարվել էին հեղափոխության սկզբում՝ ըստ էության դառնալով այդ հեղափոխության մանիֆեստը:

Այո, իհարկե, որևէ Ընտրական օրենսգիրք չի կարող երաշխավորել ազատ և արդար ընտրություններ, եթե չկա դրանց համար բավարար քաղաքական կամք: Բայց բացի ազատ և արդար ընտրությունից, Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է նաև պառլամենտի բովանդակությունն ինքնին: Ինչպես կարելի է, ասենք, գնալ նոր որակի ընտրությունների՝ պահպանելով ռեյտինգային համակարգ կոչվածը, որ մի կողմից զրոյի է հավասարեցնում տեղերի ներկայացվածության կոմպոնենտը, մյուս կողմից առանձին վերցրած մարդկանց հեղինակության հաշվին ձայներ է ապահովում կուսակցությունների համար: 

Հենց այստեղ է, որ տպավորություն  է ստեղծվում, որ ինչպես գործող Սահմանադրությունը, սուպերվարչապետի լիազորությունները, այնպես էլ գործող Ընտրական օրենսգիրքն իր ռեյտինգային ընտրակարգով հանդերձ կամ ստորադասվում են քաղաքական նպատակահարմարությանն ու իրավիճակային որոշումներին, կամ էլ, ընդհակառակը՝ բավական հաճելի են դարձել նոր իշխանության համար: Հիշեցնենք, որ խոսքը այն Սահմանադրության, այն սուպերվարչապետական լիազորությունների և այն Ընտրական օրենսգրքի մասին է, որոնք, ինչպես շատ հաճախ արդարացիորեն նշում էին ներկայիս իշխանությունները նախկինում, կարված էին Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ–ի «հագով»: Ցավոք, գործընթացներն ու դրանց արագընթաց տեմպը ստեղծում են վտանգ, որ քաղաքական նպատակահարմարության քողի ներքո նախկին իշխանության հագով կարված հագուստները լինեն նաև նոր իշխանության հագով:

Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ»
Ամենադիտված