Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովուրդը «գրպանի դանակ» չէ կամ` «ինչքան ուզենք, էդքան կխփենք»–մաս 2

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընտրական օրենսգրքի շուրջ վերջին շրջանի խորհրդարանական քննարկումներում իշխանության ներկայացուցիչներից ոմանք պարբերաբար հնչեցնում էին այն միտքը, թե իրենց համար կարևոր չէ` ինչ օրենսգրքով կանցնեն ընտրությունները, քանի որ իրենք ամեն դեպքում հաղթելու են: Իհարկե, ճշմարտության առաջ չմեղանչելու համար նշենք, որ «մենք» բառը իշխանության ներկայացուցիչները հաճախ վարպետորեն փոխակերպում են «ժողովուրդ» բառով:

Հնչող հայտարարությունները մտահոգիչ են մի քանի առումով: Նախ, եթե անկախ օրենսգրքից իշխանությունը վստահ է իր հաղթանակի վրա, ապա որն է Ընտրական նոր օրենսգիրք մշակելու, այն ԱԺ բերելու, ԱԺ–ում թեժ բանավեճեր ունենալու ու ամեն գնով այդ օրենսգիրքն անցկացնելու իմաստն ու նպատակահարմարությունը: Արդյո՞ք նոր իշխանություններն այդքան ժամանակ և ռեսուրս ունեն, այդքան վստահ են իրենց տրված վստահության և ժամանակի անսպառ լինելու վրա, որ զբաղված են մի բանով, որն, ըստ իրենց, որևէ նշանակություն չունի: Պնդումները, թե իշխանությունները օրենսգիրքը փոխում են ոչ թե իրենց, այլ մյուս քաղաքական ուժերի, անգամ ՀՀԿ–ի համար, բացառապես աղքատ բարեկամի օգտին արվող զրույցներ են. պարզ է, որ քաղաքականության մեջ որևէ մեկը միակողմանի լավություն անելով չի զբաղվում: 

Ավելի ազնիվ կլիներ պարզապես հայտարարել, որ անկախ ընտրությունները հաղթել– չհաղթելու դիլեմայից, կա հեղափոխության օրերին ստանձնած օրակարգն ու այդ օրակարգի կետերից մեկը՝ ԸՕ–ն բարեփոխելու խնդիր, որն էլ իրենք հետևողականորեն կյանքի են կոչում: Պարզապես այս դեպքում էլ կարիք կլիներ պատասխանելու այլ հարցի՝ եթե ԸՕ բարեփոխումը որպես հեղափոխության օրակարգ այդքան կենսական է, ինչու է այն երկրորդվել ընտրությունները շուտափույթ անցկացնելու մոտեցմանը: 

Մտահոգիչ է վերոնշյալ հռետորաբանությունը նաև այլ իմաստով: Նախ՝ ամեն պատեհ–անպատեհ առիթով մրցակիցներին ժողովրդի ճնշմամբ սպառնալը, որն, ըստ էության, տպավորություն է թողնում, թե ժողովուրդը գրպանի դանակ է ու այն կարելի է կիրառել երբ և ինչպես ցանկանում են: Երկրորդ՝ ունենալով անվիճելիորեն ահռելի հասարակական վստահության պաշար, իշխանության ներկայացուցիչները անփութորեն վատնում են այն՝ կարծելով, թե այն անսպառ է: Ավելին, պատմությունը ցույց է տվել, որ «մեր դեմ խաղ չկա» կամ «ինչքան ուզենք, այնքան կխփենք» մոտեցումների հեղինակներին Հայաստանի քաղաքացին սիրում է պատժել: Գուցե ոչ հիմա, երբ հեղափոխական իշխանությանը վստահել է իր սպասելիքներն իրագործելու առաքելությունը, բայց այն պահից, երբ այդ առաքելության իրագործումը կասկածի տեղիք կտա: Վերջիվերջո, պետք է ազնիվ լինենք ու չխուսափենք արձանագրել, որ իշխանության հանդեպ հանրության վստահությունն ու համակրանքը վստահություն և համակրանք է կոնկրետ մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Որքանո՞վ է ճիշտ, երբ այդ մեծամասամբ անձնական վստահությունն ու համակրանքը սկսում են սպառել մարդիկ, որոնց միակ արժանիքը ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում՝ Նիկոլ Փաշինյանին մոտ հայտնվելն է եղել: Ինչպես ասում էր երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը , առանց Սերժ Սարգսյանի քանի՞ ձայն կարող եք հավաքել, տղերք: Նույն այս ձևակերպումը հիմա տեղին է այլ բառերով՝ առանց Նիկոլ Փաշինյանի քանի՞ ձայն կարող եք հավաքել, տղաներ ու աղջիկներ:

Նախորդ իշխանությունների վարած քաղաքականությունից հոգնած, այդ հոգնածությունն ու զզվանքը թոթափած ժողովուրդը գուցեև էմոցիոնալ է, գուցե ինչ–որ տեղ իռացիոնալ, բայց այդ էմոցիոնալությունն ու իռացիոնալությունը առիթ–անառիթ շահարկելը, ժողովրդի սպասելիքներն ու հույսերը «մեր դեմ խաղ չկա» մոտեցման հետ շփոթելը ճակատագրական կարող է լինել, եթե այդ սպասելիքների արդարացման փոխարեն շարունակվի դոմինանտ մնալ ներկայումս մոդայիկ դարձած հռետորաբանությունը: Ի վերջո, գործ ունենք հասարակության հետ, որն արել է անհնարին թվացողը, ու հիմա առավել քան երբևէ կարող է նույնը կրկնել, եթե հարկ լինի:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ»
Ամենադիտված