Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սլիվը» որպես ներիշխանական պայքարի գործիք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շրջանում հաճախակի են դարձել իշխանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների շուրջ տեղեկատվական աղմուկի առիթները: Խոսքը ոչ թե իշխանության նկատմամբ քննադատության, այլ կոնկրետ գործիչների մասին սկանդալային տեղեկատվության, դրանց շուջ ստեղծվող աղմուկի մասին է: Բնականաբար, նման առիթներն իշխանության մրցակիցները օգտագործում են նաև իշխանության հանդեպ ընդհանուր քննադատության ֆոնը պահելու համար: Բայց ինքնին առիթները, դրանց առաջացումն ու դրանց շուրջ տեղեկատվական աղմուկի գոյացումն այլ էություն ունի: Ակնհայտ է, որ իշխանության ներսից պարբերաբար ինֆորմացիոն արտահոսքեր են տեղի ունենում, որոնց թիրախում ներիշխանական խնդիրներն են: 

Հայաստանի համար սա նոր երևույթ չէ: Նախկինում ընդունված էր, որ հանրապետականները արտաքուստ միմյանց հանդեպ թիմային սոլիդարությունը պահելով՝ կոնֆլիկտային պահերին իրար դեմ ինֆորմացիոն արտահոսքեր էին կազմակերպում: Առայժմ ոչ նույն տեմպերով, բայց այդ ինֆորմացիոն հոսքերը կրկին դարձել են մոդայիկ: Ընդ որում, խոսքն այն մասին չէ, որ տեղեկատվական աղմուկի համար իրական, ոչ արհեստածին առիթներ չեն լինում, բնականաբար, լինում են: Մեծամասամբ կապված նոր իշխանության ներկայացուցիչներից շատերի անփորձության հետ՝ այդպիսի առիթներ ստեղծվում են ինքզինքն: Սակայն սրան զուգահեռ չենք կարող չնկատել կազմակերպված, արհեստածին տեղեկատվական առիթները:

Սակայն մեր խնդիրը ոչ թե այդ կոնկրետ առիթները քննարկելն է, այլ հասկանալը, թե որտեղից է գալիս դրանց դրսևորման պատճառը: Մանավանդ, երբ աչքի առաջ ունենք նախորդ իշխանությունների ներքին կոնֆլիկտներին զուգահեռ դրսևորվող արտահոսքերի ահռելի փորձը, ու նոր Հայաստանում այդ փորձի վերածնունդը ցանկալի չէր լինի տեսնել: Մեծ հաշվով, տեղեկատվական արտահոսքերի բովանդակությունն այդքան կարևոր չէ, որքան այն ազդակները, որոնք հաղորդվում են դրանց միջոցով: Իսկ ազդակ են դրանք ներիշխանական ակնհայտ խմորումների: 

Խմորումները, ընդ որում, պայմանավորված են առավելապես հեղափոխության ստեղծած իրավիճակով: Իշխանությունը փոխվել է ոչ թե ընտրություններով, այլ հրապարակի ճնշմամբ, իշխանության եկել է մարդկանց խումբ, որտեղ բացի առաջնորդից, մնացյալ ազդեցության գոտիները բաժանված են առանց հստակ մեխանիզմների: Ավելին, իշխանության եկած խմբում ակնհայտորեն չկա մոնոլիտություն, ընդհակառակը՝ կազմը բավական էկլեկտիկ է, հետևաբար հետհեղափոխական տրամաբանության մեջ ամբողջովին տեղավորվում է ազդեցությունների համար պայքարը: 

Մյուս կողմից, իհարկե, որքան էլ տեղի ունեցողը հասկանալի լինի, ակնհայտորեն ընդունելի չէ դրա դրսևորման ձևը: Խոսքն այն մասին չէ, որ տեղի ունեցողը առնվազն տհաճ է աչքի համար: Խոսքն այն մասին է, որ բնական համարվող, հասկանալի գործընթացները ընթանում են հին քաղաքական մշակույթի ոգուն հարիր, հին համակարգում ընդունված գործիքներով, օրինակ, տեղեկատվական արտահոսքերով: Այնինչ նոր Հայաստանը ենթադրում է նոր մշակույթի ու գործիքների ներմուծում:

Ցանկացած ներկուսակցական կոնֆլիկտ կարող է կամ վերածվել ներքին պառակտման, կամ ներքին մրցակցության ու առողջացման: Եվ գործիքների ընտրությունը այս երկընտրանքում որոշիչ է: Հետևաբար խնդիրը ոչ թե այն է, թե ինչու իշխանության միջանցքներում կան հակադրություններ, այլ թե ինչպես են դրանք դրսևորվում:

Հենց այստեղ է, որ անելիք ունի Նիկոլ Փաշինյանը. կամ իշխող կուսակցության, ընդհանրապես իշխանության ներքին հարաբերությունների կարգավորման համար ներմուծել նոր մշակույթ, որտեղ հակադրությունը կվերածվի մրցակցության, կամ էլ կրկնել նախորդների սխալը և ստանձնել արբիտրի դերակատարում՝ ամեն հերթական կոնֆլիկտի դեպքում սկզբից հետևելով, իսկ սրացման դեպքում կոմպրոմիսի բերելով կողմերին, ինչն, իհարկե, կավելացնի Փաշինյանի անձնական քաղաքական կշիռը, բայց կթուլացնի այն թիմի կշիռը, որն ինքը գլխավորում է:

Նոր քաղաքական ու կուսակցական մշակույթի ներմուծումը, օրինակ, ընտրություններին ընդառաջ ներկուսակցական դեբատների տեսքով, միակ ճանապարհն է նախորդների թողած ժառանգությունից չօգտվելու համար: Այդ մշակույթի ներմուծումը ենթադրում է մաքսիմալ ազնվություն ինքդ քո ու հասարակության հանդեպ, երբ ոչ թե փորձում ես թաքցնել ներքին լվացքը, ստեղծել բացարձակ բարիդրացիականության ֆոն, որն ակնհայտորեն պղտորվում է ու մատնում իր կեղծ լինելը տեղեկատվական արտահոսքերով, այլ չխուսանավել ներքին կոնֆլիկտներից՝ ստեղծելով գործիքներ դրանք առողջ մրցակցության դաշտ բերելու և նոր որակի կուսակցական–քաղաքական հարաբերությունների նշաձող սահմանելու համար:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Իրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ»
Ամենադիտված