Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թափանցիկության դեֆիցիտ. ցանկություն կա, թաքցնելու բան, կարծես թե, չկա, բայց....

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ակնկալվում էր, որ նոր իշխանությունները պետք է հակված լինեն թափանցիկ լինել իրենց աշխատանքում, քանի որ իշխանության էին եկել մի կողմից համաժողովրդական գործընթացի արդյունքում, հետևաբար հաշվետու էին սովորականից ավելի շատ մարդկանց ու սովորականից ավելի մեծ չափաբաժնով: Մյուս կողմից էլ իշխանության էին եկել՝ նախորդների դեմ պայքարի արդյունքում, իսկ թափանցիկության բացակայությունն, ընդհանրապես հասարակությունից օտարումը նախորդ իշխանությունների առանցքային թերություններից էր: 

Ավելին՝ նոր իշխանության անդամներից շատերը ժամանակին եղել են մեդիադաշտի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այսինքն՝ ներկայացրել են ոլորտներ, որոնք ինքնին հիմնված են թափանցիկության վրա: Սակայն այժմ նկատվում է, որ չնայած կա թափանցիկ լինելու առերևույթ ցանկությունը, միաժամանակ կարծես թե չկա թաքցնելու ոչինչ, բայց այդպես էլ չի ձևավորվում թափանցիկության ինստիտուտը:

Այլ կերպ ասած՝ արժեքային կողմնորոշիչների դաշտում թափանցիկությունը կա և առաջնային է, բայց պետական կառավարման մեջ որպես գործառույթ այն չկա բավարար չափով, չեն ներդրվել մեխանիզմները:

Օրինակ՝ գլխավոր տոնածառի կամ Երևանի քաղաքային բյուջեի հետ կապված քննարկումներում հստակ երևում է վերը ասվածի տրամաբանությունը: Հանրային շահագրգիռ շրջանակների կողմից արվող հարցումների և հնչեցվող հարցադրումներից հետո քաղաքապետարանը բավական բովանդակալից արձագանքում է հուզող թեմաներին, բայց դա անում է ուշացումով: Ստացվում է, որ գործ ունենք ոչ թե թափանցիկության, այլ պարզաբանման հետ: Թափանցիկության ինստիտուցիոնալիզացման դեպքում այդ պարզաբանումները կհնչեին նախքան դրանց հանդեպ հանրային որոշակի լարվածության առկայությունը:

Խնդիրն ավելի մասշտաբային կերպով արտահայտվում է իշխանության ավելի բարձր օղակների ու քաղաքական թիմի մակարդակով: Քարոզարշավի հագեցած ընթացքից հետո իշխանությունները հայտնվել են կտրուկ լռության միջավայրում: Բնականաբար զբաղված են կառավարության նոր կազմն ու ԱԺ–ում իրենց ներկայացվածության հարցերը քննարկելով: Իհարկե, ի տարբերություն նախորդ իշխանությունների, լռությունը գոնե երբեմն խախտվում է ու հնչում են որոշակի անուններ, որոնք հավակնում են այս կամ այն պաշտոնին: Բայց նախորդի հետ համեմատությունը սխալ ու ոչ արդյունավետ մեթոդ է նախ հենց իշխանությունների համար, քանի որ նախորդների սխալներն այնքան շատ էին, որ ցանկացած չափանիշով համեմատության դեպքում թեկուզև մեկ կետով առավելությունը ընդգծելու է նորերի առավելությունը հների հանդեպ: Իսկ հեղափոխությունը մեկ կետով առավելության վրա հիմնվել չի կարող, իր էությամբ այն ոչ թե պետք է դնի նախորդի, հնի հետ համեմատվելու ու սեփական դրականը ընդգծելու նպատակ, այլ սահմանելու այնպիսի մի նշաձող, որ համեմատվի ինքն իր հետ, իր այսօրվա ու վաղվա ձեռքբերումները համեմատի: 

Ըստ այդմ, կենսական է, որ թափանցիկության խնդիրը, որ համառորեն շրջանցվեց ԱԺ ընտրություններից առաջ դաշինքի ցուցակի կազմման գործընթացում, չշրջանցվի գոնե հիմա, ու հասարակությանը ոչ թե երբեմն տեղեկացնեն այս կամ այն որոշումների մասին, այլ հաշվետու լինեն ավելի համակարգային կերպով: Ընդ որում, դա չթողնելով միայն վարչապետի վրա:

Հատկապես, որ ինֆորմացիոն վակուումը լցվում է տարատեսակ արտահոսքերով, ու վտանգ կա, որ թափանցիկության փոխարեն մենք կրկին կունենանք, այսպես կոչված, «կեղտ մաքրելու» հաղորդակցային այն բովանդակությունը, որ ունեինք նախկինում: Քանիցս խոսել ենք, որ ներկուսակցական դեմոկրատիան առանցքային է ընդհանրապես պետական մակարդակով դեմոկրատական մոդել ունենալու համար: Թափանցիկությունն այդ ներկուսակցական դեմոկրատիայի մեխանիզմներից մեկն է: Հատկապես, երբ խոսքը համաժողովրդական հեղափոխությամբ իշխանության եկած ուժի մասին է, մեծանում է հաշվետվողականության շրջանակը, հետևաբար նաև թափանցիկության անհրաժեշտությունը:

Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևիի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել
Ամենադիտված