Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղեկատվակա՞ն, թե՞ իրական վտանգ Արցախի համար.

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով իր ու Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Միլանում կայացած վերջին հանդիպումը, հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ անց առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը: Երեկ էլ ՀՀ ԱԳՆ–ից հնչել էին պարզաբանումներ, որոնք սակայն ոչ թե պարզաբանել, այլ ավելի էին խճճել իրավիճակը: Իսկ իրավիճակի խճճվածությունն այն է, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծվում է որոշակի տեղեկատվական շղարշ, որի տակ տեղի ունեցող իրական պրոցեսները որևէ կերպ չեն բացատրվում տեղական իշխանությունների կողմից: Կամ ավելի շուտ հնչում է միևնույն քաղաքական գնահատականը, որ ժողովուրդն է որոշելու, եթե Արցախի հարցում լինի որևէ բեկումնային հարց:

Ղարաբաղյան խնդրի շուրջ հնչող հայտարարությունները՝ Թրամփի խորհրդական Բոլթոնից մինչև ռուսական դիվանագիտական շրջանակներ ու ադրբեջանական կողմի հակասական մեկնաբանություններ, զուգակցվում են Հայաստանից հնչող վախճանաբանական մեկնաբանությունների հետ: Իշխանության մրցակիցները Հայաստանում արդեն տևական ժամանակ է՝ հնչեցնում են նոր իշխանությունների՝ Արցախի հարցում դավադիր պլան ունենալու մասին մտքեր: Որքանո՞վ են նմանատիպ մտքերը տեղին, ընդհանրապես որքանո՞վ է վախճանաբանությունը տեղին քաղաքական խոսքում, դժվար է ասել: Բայց, երբ կա մի կողմից տեղեկատվական հոսք, որի մասշտաբները տարածվում են Ադրբեջանից մինչև ներՀԱՊԿյան շրջանակներ, միաժամանակ չկա հայաստանյան իշխանությունների հանգամանալից, ոչ դիվանագիտական ստերիլ արձագանքը, դավադրապաշտական տեսությունները, եթե ոչ հիմա, ապա ապագայում կարող են լցնել այն վակուումը, որն առաջանում է իշխանությունների՝ սեփական դիրքորոշումը չպարզաբանելու պատճառով:

Մանավանդ, որ Արցախի շուրջ տարատեսակ հայտարարությունները, դրական արձանագրումների մասին հավաստիացումներն ու կոնկրետ քայլերի սպասումներն առաջիկա տարում զուգակցվում են Արցախի ներսում՝ Հայաստանի իշխանությունների ձեռամբ տեղի ունեցող փոփոխություններով: Ասել է թե, հայաստանյան իշխանությունները ոչ միայն որևէ հիմնավոր դիրքորոշում չեն հայտնում՝ բացառելու տեղեկատվական հոսքերի մանիպուլյատիվ բնույթը, այլև իրենց քայլերով Արցախի շուրջ տեղեկատվական այդ հոսքերին ավելացնում են նաև Արցախի ներսում տեղի ունեցող պրոցեսները: 

Իսկ ներհայաստանյան դավադրապաշտական շրջանակների ամբողջական կոնցեպտը, իմիջիայլոց, չի վարանում հայտարարել, որ Փաշինյանը Արցախի հարցում ունեցած դավադիր պլանի շրջանակներում մտադիր է թուլացնել Արցախի զինվորական վերնախավին: Այս կոնտեքստում հատկապես խնդրահարույց է, որ ո՛չ Արցախի զինվորական վերնախավում փոփոխությունները, ո՛չ էլ ժամանակին ԶՈՒ հետախուզության պետին՝ վարչապետի խորհրդական նշանակելու հակասական փաստը որևէ կերպ չեն բացատրվում, չեն հիմնավորվում ու մեկնաբանվում:

Ստացվում է, որ Ռուսաստանը Արցախյան խնդրով ակնկալում է կոնկրետ քայլեր, ինչպես օրերս նշել էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ադրբեջանի ԱԳ նախարար Մահմեդյարովը երիցս դրական է գնահատում իր հայաստանցի կոլեգայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, միաժամանակ Բելառուսի նախագահն  է «շատ պատահականորեն» հիշում Սերժ Սարգսյանին արված առաջարկը տարածքները հանձնելու մասին, բայց այս տեղեկատվական աղմուկի՝ ընդ որում, բավական բարձր պաշտոնատար մակարդակով արտահայտվող աղմուկի կողքին չկա Հայաստանի իշխանությունների քաղաքական գնահատականը ու կա միայն դիվանագիտական լեզվով արվող և ոչինչ չասող հայտարարությունների շարք:

Այն, որ նոր իշխանությունները բախվելու էին արտաքին քաղաքական որոշակի փորձությունների, մանավանդ ղարաբաղյան խնդրի հետ կապված նրանց փորձելու էին ներքաշել որոշակի աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային շահերի իրացման մեջ՝ հույսը դնելով անփորձության վրա, ենթադրելի էր: Միաժամանակ պարզ է, որ անկախ փորձառությունից ու դիվանագիտական հմտություններից, այս իշխանությունն ունի բավարար պոտենցիալ ու մեկնարկային այնպիսի պայմաններ, որպեսզի իրացնի Հայաստանի ու Արցախի շահերը ամբողջությամբ, հետևաբար դավադրության տեսություններին հավատալու հակված չենք: Սակայն, երբ մի կողմից արտաքին սուբյեկտներից հնչում են իրար փոխլրացնող ու անհանգստացնող մեսիջներ, զուգահեռ էլ երկրի ներսում կա սկեպտիցիզմի չափաբաժնի չարաշահմամբ զբաղված որոշակի խմբերի ակտիվություն, իշխանությունները պարտավոր են, ի վերջո, մի կողմ թողնել խուսափողական հռետորաբանությունն ու պրոակտիվ դիրքորոշում ձևակերպել Հայաստանի համար կենսական այս հարցի շուրջ:

Իրավիճակի վրա որոշակի լույս սփռեցին վարչապետի պարզաբանումները Դիլիջանում: Իհարկե, բոլոր հարցերը չէ, որ սպառիչ պատասխաններ ստացան: Հասկանալի է, որ հազիվ թե այս հարցում չափից ավելի բաց տեղեկատվության ակնկալիք կարող է լինել: Բայց, համենայն դեպս, նորության առումով «ոչ»–ը հնչեց: Այնպես որ, գոնե այս չափով, այսինքն՝ այսպես ասած, թույլատրելիի չափով, իրազեկումն ու նախաձեռնողականությունը անհրաժեշտ են: Ընդ որում, ոչ թե միայն «հետո», այլ՝ նաև «նախ» սկզբունքով:

Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևիի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել
Ամենադիտված