Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվս մի փափուկ բարձ հայերի գլխի տակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ-ի Հավայի նահանգը նույնպես ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ մինչ այդ արդեն ԱՄՆ-ի 6 նահանգ ճանաչել էր: Շնորհակալություն հայտնելով Հավայի նահանգի ղեկավար մարմիններին ու ժողովրդին՝ սակայն արժե նաև մտածել հետևյալ հարցի շուրջ, թե ի՞նչ կտա այդ ճանաչումը ԼՂՀ-ին կամ կտա՞ արդյոք որևէ բան: Բանն այն է, որ ԱՄՆ-ի ցանկացած նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումը իրավական առումով չի կարող համեմատվել որևէ պետության կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելուն, ինչը մինչ օրս դեռ չի եղել, այսինքն՝ դե յուրե ԼՂՀ-ն շարունակում է մնալ նույն՝ միջազգայնորեն չճանաչված կարգավիճակով: Ասեմ ավելին, եթե նույնիսկ ԱՄՆ-ի 50 նահանգներն էլ ճանաչեն Ղարաբաղի անկախությունը, միևնույն է, իրավական առումով դա մեզ ոչինչ չի տա, նաև դա որևէ երաշխիք չի լինի այն բանի, որ դրա արդյունքում ԼՂՀ անկախությունը կարող է ճանաչել նաև պաշտոնական Վաշինգտոնը: Իրականում մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի և ԱՄՆ-ի նահանգային իշխանությունների դիրքորոշումը նույնպես կապ չունի պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշման հետ:
Նույնիսկ հնարավոր է այնպիսի տարբերակ, որ ԱՄՆ-ի իշխանություններին լավ էլ ձեռք է տալիս, որ իրենց տարբեր նահանգներում նման որոշումներ ընդունվեն: Դրանով, այսպես ասած, փափուկ բարձ է դրվում հայերի գլխի տակ, ինչի ազդեցությունը որոշ ժամանակ կմնա: Բնական է՝ նման որոշումները ողջունվում են, ոգևորություն առաջացնում հայերիս մոտ, դրական տրամադրվածություն ստեղծում և, իհարկե, հույս տալիս խնդրի ամբողջական լուծման:
Հույսը իրականում վատ բան չէ և այն անպայման պետք է ունենալ, պարզապես չարժե այդ հույսը դնել մեկ այլ պետության վրա, այլ միայն սեփական ներուժի ու կարողությունների և դիվանագիտական պայքարում հաջողությունների վրա: Իսկ Հավայի և մյուս նահանգների կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը, ըստ իս, ընդամենն օգնում է ԱՄՆ իշխանություններին ժամանակ շահել: Այնպես որ, շատ ոգևորվելու կարիք չկա, սակայն Հավայի նահանգին, ամեն դեպքում, պետք է շնորհակալ լինենք: Սա այն դեպքերից է, երբ նահանգի անունը չի համապատասխանում իր էությանը:

Անդրանիկ Բարսեղյան


Orer.am, վերլուծաբան

Իսրայելը uպանել է ևս մեկ իրանցի միջուկային գիտնականի. մաhացել է նաև նրա կինը Վթար՝ Երևանում․ վիրավnր կաՆԳՆ-ն հաղորդում է տուժածների մասինՈվ է Երևանում ինքնասպան եղած 34-ամյա տղամարդըԻսրայելը հարձակվել է իրանական միջուկային օբյեկտի վրա Պուտինն Ուկրաինային կոչ է արել հրաժարվել Դոնբասից եւ Նովոռոսիայից Սպասվում է քամու ուժգնացում, անձրևԱյսօր ամառային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց ՓաշինյանինԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասինՋուր չի լինի․ հասցեներ են նշվել«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Երևանում, մաhացած է հայտնաբերվել 28-ամյա քաղաքացիՀայկական եկեղեցին ու ՓաշինյանըԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այդպիսի գյուղ գոյություն չունի. ռուս նահանգապետ Շապշան տեղն է դրել Հայաստանի վարչապետ ՓաշինյանինՀայաստանում Կարապետյանի ձերբակալությունը որակվել է բացարձակապես անհիմն«Թրամփի փափուկ մուտքը Հարավային Կովկաս» Մեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը․ պատմության այս օրը (21 հունիս)«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»ՀԷՑ-ից պլանային անջատումների մասին են հայտնում«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Երեխաներ են ջրահեղձ եղել․ ՌԴ Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել» է՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ»․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի, հնարավոր է կալանավորեն Արցախի նախագահին․ «Ժողովուրդ» ՔՊ-ականները «թռել են» վրաց գործընկերներից․ «Հրապարակ» Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Իշխանափոխության վտանգ է զգում Փաշինյանը, իրավապահները գործի են անցել. «Ժողովուրդ» Եկեղեցու դեմ պայքարում ո՞վ է Փաշինյանի խորհրդատուն․ «Հրապարակ» Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը, ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ. «Ժողովուրդ» Լայն ժպիտներ, փիառ այց․ «Հրապարակ» Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»
Ամենադիտված