Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանե Թանդիլյանի՝ իշխանություններին հաճոյանալու էժանագին փորձը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գուրգեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Օրերս ԱԺ-ում քննարկված և քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը՝ ցեմենտի ներմուծման վրա պետտուրք դնելու, բայց այն կլինկերի վրա չկիրառելու մասին օրինագիծը դեռ շարունակում է քննարկվել հասարակության տարբեր շերտերի շրջանում: Հասկանալի է, որ այս օրինագիծը բնավ միտված չէր տեղական արտադրողին պաշտպանելու համար, քանզի ի վերջո շուկայում ազատ մրցակցային պայմաններն այդպես էլ չապահովվեցին, քանզի կլինկերի ներմուծումը, որը ցեմենտի արտադրության հիմնական բաղադրիչն է, առանց պետտուրքի է լինելու, ինչը հնարավորություն կտա դրանով աշխատող արտադրամասերին ավելի էժան ցեմենտ ստանալ, ինչը մրցակցությունից դուրս կթողնի տեղական հումքով աշխատող խոշոր՝ «ԱրարատՑեմենտ» և «ՀրազդանՑեմենտ» գործարաններին: ԱԺ-ում ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների մտահոգություններն այս մասով ամբողջությամբ հասկանալի էին և տրամաբանական, այստեղ ոչ մի շահերի բախում չկա, ինչպես փորձում են ներկայացնել որոշ գործիչներ, այդ թվում նաև ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը: Հասարակ տրամաբանություն է, այն պահից սկսած, երբ տեղական հումքով աշխատող գործարանները դադարեն աշխատել այդ հումքով և կլինկեր ներմուծեն, նրանք ստիպված են լինելու տեղական հումքի մշակման իրենց արտադրական գիծը վաճառել, քանզի դրա առկայությունն այլևս պետք չի լինելու և հենց այդ ժամանակ, երբ հարևան պետությունները կտեսնեն դա, արդեն իրենց գինը կսկսեն թելադրել ցեմենտի, մասնավորապես կլինկերի ներմուծման վրա, քանի որ տեղական շուկայում մրցակցություն առաջադրող ոչ մի ընկերություն չի լինի այլևս: Երկրորդ, կլինկերով աշխատելու դեպքում երկու ցեմենտի գործարաններն էլ ստիպված են լինելու կրճատել իրենց անձնակազմը, ինչի արդյունքում շուրջ 1500 մարդ կդառնա գործազուրկ: Երրորդ, բազմաթիվ փորձագետներ նշում են, որ տեղական ցեմենտը շատ ավելի որակյալ է քան Իրանից ներկրվողը, քանի որ գիպսի պարունակությունը ներկրվողի մեջ շատ է, իսկ բետոնի ամրության տեսանկյունից դա ձեռնտու չէ շինարարին, անգամ վտանգավոր և շատերը հենց այս հանգամանքից ելնելով էլ իրենց շինությունները սարքում են տեղական ցեմենտով: Եվ վերջին հաշվով, պետության համար ռազմավարական նշանակության արտադրությանը խոչընդոտելը, պետությանն այդ առումով շրջափակման մեջ դնելը, ամենամեծ սխալն է այս պարագայում:
Հիմա այս բոլոր թերությունները երբ ԱԺ-ում բարձրաձայնվում էին ու հիմնավորումներ էին ներկայացվում, Մանե Թանդիլյանն այնտեղ նստած էր և հենց ինքն էլ դեմ քվեարկեց այդ օրինագծին, իսկ այսօր հայտարարում է, թե դա Գագիկ Ծառուկյանի շահերը սպասարկելու համար էր արվում: Առնվազն անազնիվ է Մանե Թանդիլյանը և սա էժանագին հնարք է՝ իշխանություններին հաճոյանալու համար, հակառակ պարագայում, Մանե Թանդիլյանը իր դիրքորոշման մեջ կլիներ ավելի օբյեկտիվ և քաղաքական առումով, սա ոչ այլ ինչ է քան մանիպուլացիա, երբ փորձ է արվում խեղել հասարակության գիտակցությունն ու ներկայացնել իրավիճակը բոլորովին այլ ենթատեքստով, որն իրականում, գոյություն չունի, դա զուտ երևակայության արդյունք է:
Կողմնորոշվեք տիկին Թանդիլյան, Դուք մնացել եք իշխանության և ընդդիմության արանքում, դա քաղաքական կատեգորիա չէ, կողմնորոշվեք...

 

«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևիի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ»
Ամենադիտված