Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կուսակցությունը պահանջում է Արցախի նախագահից երկիրը մաքրել կոռուպցիայից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բնական է որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո քաղաքական դաշտի բարեփոխումների ալիքը պետք է հասներ նաև Արցախի Հանրապետություն: Եվ չնայած, ներքին կայունության պահպանման համար հայկական երկրորդ հանրապետությունում ներքաղաքական իրավիճակի սրումն ուղղակի անթույլատրելի է, սակայն դա ամենևին էլ չի ենթարդում, որ երկրի ներսում կուտակված խնդիրները չպետք է լուծում ստանան:

 

Առաջին հերթին դա անհրաժեշտ է Արցախի Հանրապետության դիրքերի ամրապնդման և կայունության հաստատաման համար, ուստի երկրում արդարության հաստատման հարցը ևս բխում է երկրի ու ժողովրդի շահերից: Բնական է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ժողովուրդն իրավունք ունի իշխանություններից պահանջել հաշվետու լինել ընտրողների առջև, քանի որ նրանց շնորհիվ են ստանձնել երկիրը ղեկավարելու բարդ և պատասխանատու բեռը:

Մինչդեռ, շատերն օգտվելով պատերազմական և կիսապատերազմական իրավիճակից, փորձում են նման հարցադրումներից խուսափելու համար, այսօրինակ քայլերը մեկնաբանել իբրև երկրի ներսում անկայունության հրահրում, ինչը բոլորովին էլ այդպես չէ: Այս պարագայում հարց է ծագում, որ եթե Արցախի նախկին և ներկա իշխանությունները երկրի ներքաղաքական կայունությունն այնքան կարևորում են, ապա ինչու են այսքան ժամանակ հանդուրժել ժողովրդի հաշվին հարստացողներին և փաստացի նպաստել հասարակության բևեռացմանը:

Թեև բնական է, որ Արցախում ձեռնարկվող ցանկացած գործողություն պետք է ավելի մանրակրկիտ պլանավորվի և մտածված իրականացվի, քանի որ սահմանից այն կողմ ծվարած հակառակորդն ամեն րոպե շունչը պահած հարմար աթիթի է սպասում, սակայն դա չի նշանակում, որ արցախցիները պետք է լռեն ու թշնամու մահակից զգուշանալով շարունակեն թույլ տալ, որ երկրում ամենաթողությունը շարունակվի:

Ու եթե արցախյան շատ կուսակցություններ այսօր հայտարարեցին, որ սատարում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատարաններն արգելափակելու գործընթացն ու դատական համակարգը հին կոռումպացված կադրերից մաքրելու գործընթացին, «Արդարություն» կուսակցությունն իր հայտարարության մեջ Արցախի նախագահ Բակո Սահակյանից պահանջեց անդրադառնալ իր պաշտոնավարման տարիներին առաջացած գլոբալ խնդիրներին և արձանագրել, որ եղել են բազմաթիվ տնտեսական և իրավական խախտումներ, իրականացվել են կոռուպցիոն սխեմաներ, որոնց արդյունքում մի խումբ չինովնիկներ և բիզնեսմեններ հսկայական հարստության տեր են դարձել, ինչը հանգեցրել է ազգային հարստության ոչ իրատեսական բաշխման:

Համաձայնեք, որ սա իրապես արդար պահանջ է, քանի որ մարդիկ, որոնք պայքարում են սեփական ազատության ու անկախության համար, պետք է իրազեկված լինեն իշխանությունների կատարած բոլոր քայլերից ու անարդարության վերացմանն ուղղված գորոծողություններ պահանջեն, որպեսզի վերջապես հայկական երկրորդ հանրապետությունում ևս երկրի բյուջեի վատնման երևույթները բացառվեն և երկրում հաստատվի օրենքի իշխանություն:

Միանշանակ է, որ այդ դեպքում ավելի կամրապնդվեն Արցախի դիրքերը թե՛ արտաքին և թե՛ ներքին քաղաքական հարթակներում, ինչն էլ կբերի երկրի զարգացմանն ու բարգավաճմանը:

 

Արմինե Գրիգորյան

 
 
 
Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևիի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների
Ամենադիտված