Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


12-ամյա տղայի մահվան առեղծվածը. «Իրավունք»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 1-ի նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Լուսաղբյուր գյուղի տներից մեկին կից կիսակառույց շինությունում հայտնաբերվել է 12-ամյա երեխայի դի՝ կախված վիճակում։ Երեխայի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (Ինքնասպանության հասցնել) 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հատկանիշներով։ Այսօր Հովհաննեսին կհուղարկավորեն, մինչդեռ նրա նման քայլի պատճառը դեռ ոչ ոքի հայտնի չէ։ Եթե, իհարկե, դա իրոք նրա քայլն է եղել։ Համենայն– դեպս՝ գյուղապետ Սամսոն Բարսեղյանի խոսքով.

Ոչ ոք Հովհաննեսից նման բան չէր սպասում, ինքներս էլ բան չենք հասկանում։ Նորմալ, իրենց քրտինքով ապրող ծնողների երեխա Էր։ Ամբողջ գյուղը շոկի մեջ Է։ Ընտանիքի մինուճարն Էր, սոցիալապես անապահով, բազմանդամ ընտանիքի երեխա։ Տուն Էլ չունեին, ուրիշի մեկ սենյականոց տանն են ապրում։ Երեխան շատ ակտիվ, դրական բնութագրվող տղա Էր, ոչ մի անգամ ինչ-որ սխալ պահվածք չենք նկատել։ Զուսպ, համեստ, միևնույն ժամանակ՝ կյանքով լեցուն տղա Էր։ Ողջ գյուղն Է սգում Հովհաննեսի համար, նման բան ոչ ոք Էդ Էրեխուց չէր սպասում։

Տեղի ունեցածի պատճառների մասին Հովհաննեսի դպրոցի տնօրեն Արտուշ Միքայելյանը ուսուցչական կազմը և համադասարանցիները ևս քիչ պատկերացում ունեին։ Նրանց համար սա, ինչպես իրենք են ասում, «սեպտեմբերմեկյան ողբերգական անակնկալ էր, որը երբեք չի մոռացվի»։ Տնօրենի պնդմամբ՝ Հովհաննեսը նման մտադրություն չի ունեցել, անգամ դեպքի օրը գնացել է դպրոց, մասնակցել ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորին նվիրված միջոցառման փորձին.

- Աշխույժ, շատ ռիսկով, ժպտերես տղա էր։ Բավարար առաջադիմություն ուներ Հովհաննեսը, բայց շատ ըմբռնող Էր, խելացի, ընկերասեր։ Նրա վարքագծի մեջ ոչ մի շեղում չի նկատվել, անգամ ամռան ընթացքում դպրոցի 13 աշակերտների թվում Հովհաննեսը մեկնել Էր Հանքավանի պիոներական ճամբար։ Ես Էլ ընթացքում գնացել եմ այնտեղ. Հովհաննեսը շատ ոգևորված շախմատ էր խաղում, և երբ ինձ տեսավ, վազեց, գրկախառնվեց, ասաց, որ իրեն շատ լավ Է զգում և, որ մյուս տարի ևս իրեն անպայման ուղարկենք այս ճամբար։

Այսքանից հետո տեղի ունեցածի դրդապատճառի մասին ես ինքս դժվարանում եմ կարծիք հայտնել։

- Կարո՞ղ էր սոցիալապես անապահով վիճակը տղային դրդել նման քայլի։

- Հաստատ չէ։ Ճիշտ է, իրենք ապրում են շատ փոքր, նեղվածք մի սենյակի չափ տանը, որն անգամ իրենց սեփականը չէ, բայց շատ համերաշխ էին, երբեք սոցիալական խնդիրներից չեն դժգոհել։ Ընտանիքի հայրը արտագնա աշխատանքի էր գնացել։ Սովորական՝ իրենց քրտինքով ապրող մարդիկ էին։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ուկրաինան մտադիր է Ռուսաստանի հետ մրցակցել Աֆրիկայում ազդեցության համար․Reuters6 մարզիկներ ազատվեցին զինծառայությունից, այդ թվում ծանրամարտիկ Վարազդատ Լալայանն ու շախմատիստ Հայկ ՄարտիրոսյանըՑորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, ձեթի՝ ՀՀ-ից արտահանման արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով31-ամյա տղամարդը 2 տարեկան երեխային ուժգին հարվածում է գետնին ՆԳՆ-ն զգուշացնում էԻրանը հաստատել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրենքը «Լիվերպուլը» ավարտել է Միլոշ Կերկեսի տեղափոխությունը «Բորնմութից» Ալիևն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել Բագրատ Սրբազանին տեղափոխել են «ԱԱԾ պադվալ»․ նոր մանրամասներ (տեսանյութ) 21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «ZIL»-ը Հունիսի 27-ին գազ չի լինի բազմաթիվ հասցեներում Արտակարգ դեպք՝ ԼոռիումԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ռուսական ավիաընկերությունները վերսկսում է թռիչքները դեպի Իսրայել Փրկվել է 16-ամյա տղայի կյանքը, ով Արարատում վիրավորում էր ստացել տեղի ունեցած վիճաբանության ժամանակԳազայում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 78 մարդ է զnհվելՄինչև +37 աստիճան տաքություն է սպասվումԲռնաճնշումներով հնարավոր չէ լռեցնել Սամվել Կարապետյանին Ցեմենտի ներմուծումը 3–րդ երկրներից Հայաստան ևս 6 ամսով արգելվել է Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով«Վախկոտ է, կամազուրկ, անպատասխանատու». Փաշինյանն ինքն իրեն է նկարագրո՞ւմ14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպքԶավենիչի նախկին կուսակիցը՝ ամենատխրահռչակ դատավորՓաշինյանի վախերը նոր բռնաճնշումների սկիզբ են դարձելՀայաստանն ընդդեմ Վրաստանի. ալկոհոլային հակամարտություն ռեկորդային արտահանման դեմՄայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Փորձագետ Մելոյան. Հայաստանի համար կարևոր է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ Սյունիքի մարզի պատճառով«Եկեղեցական պառակտում Հայաստանում» Փաշինյանը նվերներ է մատուցում Էրդողանին ու իր արևմտյան «գործընկերներին». «Փաստ»Հայաստանում 2 երկրարժ է գրանցվելԿարապետյանի ձերբակալությունն ու կալանավորումը՝ Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ. «Փաստ»««Կարապետյանի գործը». ինչո՞ւ դա միլիարդատիրոջ և ՀՀ վարչապետի միջև միայն անձնական հակամարտություն չէ»Կհայտարարվեն վարժական հավաքներ․ ովքեր են ներգրավվելու «Հայրենասեր էր, հոգատար հայր և ամուսին». լեյտենանտ Գարիկ Բադեյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Արտանիշում. «Փաստ»Մահացու վթար՝ ԳյումրիումԲացվել է «Գարեգին Ա» Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը․ պատմության այս օրը (26 հունիս)Էլ ովքե՞ր կդառնան սոցփաթեթի շահառու և հնարավորություն կունենան օգտվել անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից. «Փաստ»Պետությունը դո՞ւք եք. մարդիկ ոչ թե պետության, այլ իշխանության դեմ են դուրս գալիս. «Փաստ»Բագրատ Սրբազանը կալանավորվեց 2 ամիս ժամկետովՊլանային անջատումներ՝ Երևանում և մարզերումԲարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումՆոր մանրամասներ՝ Երևանում վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մոր ու անչափահաս դստեր առողջական վիճակից«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է հակասահմանադրական գործողություններ, ո՞վ պետք է կանգնեցնի նրան, երբ նա «սեփականաշնորհել» է բոլոր պետական հաստատությունները». «Փաստ»24 ժամ առանց ջրի․ հասցեներՎախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում. «Փաստ»Ներդրումային վստահության կործանումը. ո՞րն է պատճառը. «Փաստ»Փաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա. «Փաստ»Էլի երկակի ստանդարտներ. ԱՄՆ Պետդեպը ասելիք չունի՞. «Փաստ»
Ամենադիտված