Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեխային կորցնելուց հետո մայրը վաճառեց մանկական մահճակալը. մեկ շաբաթ անց գնորդը վերադարձրեց մահճակալը․ Պաճառը Շոկային էր

ՖՈՏՈ
 

Այս կնոջ հուզիչ պատմությունը,

որի մասին տեսանյութը պատրաստել է Fox ընկերությունը, դիտել է շուրջ 3 միլիոն օգտատեր։ Եվ պատճառը չէր կարող մարդկանց չհուզել։

Վալերի Ուոթսը ուզում էր երջանիկ լինել ու վայելել մայր լինելու ուրախությունը, բայց նրան վիճակված չէր երազանքն իրականություն դարձնել։ Այդքան երկար սպասված փոքրիկը մահացած է ծնվում։ Հետագայում, Fox New-ին տված հարցազրույցում, Վալերին պատմել է, որ ծննդաբերությունից մոտ մեկ շաբաթ առաջ նա զգացել է, որ պտուղի հետ ինչ-որ բան է կատարվում։

Նա այլևս չէր շարժվում ու տոտիկներով չէր հարվածում, թեպետ ամբողջ հղիության ընթացքում բավական աշխույժ էր։ Ծննդաբերության ժամանակ պարզվել է, որ արգանդում պորտալարը խճճվել է, և դա խլել է նորածնի կյանքը։

Ինչպես ցանկացած սիրասուն մայրիկ, Վալերին նույնպես երեխայի ծնվելուն նախապես էր պատրաստվել․ գնել էր անկողնային պարագաներ, չոչաշոր, անկոճակ մանկական շապիկ, և իհարկե, մահճակալ։ Բայց երբ Վալերին տուն վերադարձավ միայնակ՝ առանց նորածնի, այդ իրերն ավելի էին թունավորում նրա մայրական վիշտը։ Եվ այդ ժամանակ որոշեց ձեռնարկել, այսպես կոչված՝ «ավտոտնակային աճուրդ»։

Անպետք իրերից ձերբազատվելու նման ձևաչափը ԱՄՆ-ում մեծ ժողովրդականություն է վայելում։ Երբեմն աճուրդը կազմակերպվում է անմիջապես տան հարևանությամբ, երբեմն էլ՝ հատուկ դրա համար նախատեսված տեղերում։

 

Մանկական մահճակալն, անշուշտ, վաճառքի հանված ամենից ծանրակշիռ ու արժեքավոր առարկան էր, բայց Վալերին, մահճակալն աչքով ընկնելիս, պարզապես չէր կարողաում մոռանալ իր մանկանը։ Նա մտածում է, որ մահճակալից ազատվելով՝ մասամբ կամոքի իր ցավը, մանավանդ, որ այն շատ էր հավանել մի երիտասարդ նորապսակ զույգ։

Կինը, որին դուր էր եկել մահճակալը, մոտենում է Վալերիին ու հարցնում՝ քանի՞ տարեկան է նրա զավակը, եթե արդեն մահճակալի կարիքն այլևս չունի։ Գունատվելով՝ Վալերին պատասխանում է, որ իր տղան մեռած է ծնվել։ Տունդարձին երիտասարդ կինը պատմում է ամուսնուն տիկին Ուոթսի դժբախտության մասին, և այն լսելուց հետո Ջերալդ Քումփուլան որոշում է ամխիթար մորը փոքրիկ նվեր մատուցել։ Նա մտածում է մայրական տրտմալի հիշողությունները վերածել Հիշատակի։

Ջերալդը, փաստորեն, ոսկի ձեռքեր ուներ։ Մանկական մահճակալը նա կարճ ժամանակում վարպետորեն վերածում է հրաշալի բազկաթոռի։ Մեկ շաբաթ անց նա զանգում է Վալերիի դռան զանգն ու նրան հաձնում նվերը՝ խնդրելով ընդունել՝ ի հիշատակ փոքրիկի։ Նման արարքի չսպասելով՝ Վալերի Ուոթսը փղձկում է հենց տան շեմին, ասելով «Աստված իմ, ինչ երջանկություն է, որ աշխարհում դեռևս ձեզ պես բարի մարդիկ կան»։

Երեխային կորցրած մոր ցավը ոչ մի բանի հետ չես համեմատի, բայց նման արարքներն օգնում են գոնե մասամբ մեղմել այդ վիշտը։

Իրավամբ, մերձավորին հաղոդակից դարձած վիշտը կրկնակի փոքրանում է։ Չէ՞ որ Ջերալդը կարող էր մահճակալն իրենց պահել, ձևափոխել ու վաճառել, բայց նա գերադասեց անշահախնդիր ու բարի արարք գործել։

Այժմ, այդ բազկաթոռին նստելով՝ Վալերին այլ կերպ է սգում նորածին որդու վախճանը։ Ավելի թեթև, ավելի լուսավոր կերպով։ Եվ դա՝ շնորհիվ մարդու, որին միայն մեկ անգամ էր հանդիպել կյանքում։

Շարունակութըունը աըստեղ

‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ամենադիտված