Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետի հրաժարականը որքանո՞վ կփրկի Հայաստանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անկեղծ ասած` հասարակությունն այնքան հուսալքված վիճակում է, որ այլևս չի հավատում, որ այս կամ այն պաշտոնյայի հրաժարականը կարող է երկրում ինչ-որ բան փոխել դեպի լավը: Իրականում, դա հենց այդպես է, քանի որ «համակարգային փոփոխություններ» ասվածը, անցյալն ու ներկան կարմիր գծով իրարից առանձնացնելն ու կուտակված հարցերին արմատական լուծումներ տալն այդպես էլ մնացին թղթի վրա:

Իրականում որևէ ողջամիտ մարդ չէր էլ պատկերացնում, թե ինչպես կարող է երկրի այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան վերջ դնել երկիրը կուլ տված կոռուպցիային, երբ կառավարման համակարգը հենց դրա շնորհիվ է հասել նման ծայրահեղ իրավիճակի:
Սա ընդհանրապես, իսկ մասնավորապես, դժվար է պատկերացնել նաև, որ որևէ մեկին իրականում կհաջողվի պայքարել համատարած կոռուպցիայի դեմ, քանի որ, ինչպես ժողովուրդն է ասում, մեկի պոչը մյուսի տակն է: Ուստի նրանցից որևէ մեկին «դիպչելու» դեպքում դոմինոյի էֆեկտով կքանդվի տարիների ընթացքում «ձևավորված» ողջ այն բուրգը, որի վրա հարմար տեղավորված են նույն այդ իշխանավորները:

Ու եթե ներկայիս իշխանություններն արդեն հասցրել են հոգեբանորեն պատրաստվել նման վայրէջքի, ապա դրանից հետո ով ինչ ճանապարհով կգնա կամ իրադարձությունների բերումով ով որտեղ կհայտնվի, այնքան էլ կարևոր չէ, սակայն կարևոր է, որ ի վերջո մեղավորները պատժվեն երկիրը վաշխառուի հոգեբանությամբ մսխելու, ժողովրդին կեղեքելով սեփական գրպանները լցնելու և հետո այդ գրպանների պարունակությունը օվշորներում բազմապատկելու և երկիրը սպանող բազմաթիվ քայլեր կատարելու համար:
Ի դեպ, «պատասխանատվության ենթարկել» ասելով հասարակությունը նկատի ունի ոչ թե նախկին պաշտոնյաների ազատազրկումը, հետապնդումը և այլն, այլ «միլիոնանոց» դղյակներ կառուցելու վրա ծախսված գումարների և այլ եկամուտների մասին հասարակության առջև իրական հաշվետվության ներկայացումը:

Ի վերջո, հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ինչպես է պատահում, որ միայն ու միայն երկրի ֆինանսական հոսքերը կառավարողների մերձավորներին է հաջողվում հաջողություններ գրանցել բիզնեսում, 100 հազար դոլար արժողությամբ մեքենաներ գնել կամ «միլիոնանոց» տներ կառուցել իրենց սերունդների համար:

Թե ով կլինի հաջորդ «հրաշագործ» վարչապետը, ում կհաջողվի միայնակ պայքարել կոռուպցիայի մեջ կարծրացած ու սեփական ճահճում նեխած իշխանական բուրգի դեմ, դեռ պարզ չէ, բայց որ նրա համար հեշտ չի լինելու, միանշանակ է:

Ի դեպ, որպես նոր վարչապետի թեկնածու շրջանառվում է Կարեն Կարապետյանի անունը, սակայն հարց է ծագում, թե եթե նրան չհաջողվեց նույնիսկ մայրաքաղաքում կարգ ու կանոն հաստատել, ինչպես է կարողանալու երկրում ինչ-որ բան փոխել:

Ստացվում է, որ առաջիկա ամիսներին կրկին կա´մ ականատես կլինենք նոր տեքտոնական տեղաշարժերի, կա´մ կշարունակենք լսել պարզ բառերից կազմված սին ու դատարկ ինչ-որ արտահայտություններ, որոնց միջոցով կրկին փորձ կարվի փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ` իշխանությունների գոյությունը կրկին երկարաձգելու և ոչ թե արմատական որևէ հարց լուծելու համար:
Արմինե Գրիգորյան

Գիտնականները հայտնել են, թե արդյոք ուժեղ մագնիսական փոթորիկ կհարվածի հանգստյան օրերինԻրանը պատրաստ է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը. ԱԳՆ Իսրայելը uպանել է ևս մեկ իրանցի միջուկային գիտնականի. մաhացել է նաև նրա կինը Վթար՝ Երևանում․ վիրավnր կաՆԳՆ-ն հաղորդում է տուժածների մասինՈվ է Երևանում ինքնասպան եղած 34-ամյա տղամարդըԻսրայելը հարձակվել է իրանական միջուկային օբյեկտի վրա Պուտինն Ուկրաինային կոչ է արել հրաժարվել Դոնբասից եւ Նովոռոսիայից Սպասվում է քամու ուժգնացում, անձրևԱյսօր ամառային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց ՓաշինյանինԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասինՋուր չի լինի․ հասցեներ են նշվել«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Երևանում, մաhացած է հայտնաբերվել 28-ամյա քաղաքացիՀայկական եկեղեցին ու ՓաշինյանըԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այդպիսի գյուղ գոյություն չունի. ռուս նահանգապետ Շապշան տեղն է դրել Հայաստանի վարչապետ ՓաշինյանինՀայաստանում Կարապետյանի ձերբակալությունը որակվել է բացարձակապես անհիմն«Թրամփի փափուկ մուտքը Հարավային Կովկաս» Մեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը․ պատմության այս օրը (21 հունիս)«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»ՀԷՑ-ից պլանային անջատումների մասին են հայտնում«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Երեխաներ են ջրահեղձ եղել․ ՌԴ Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել» է՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ»․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի, հնարավոր է կալանավորեն Արցախի նախագահին․ «Ժողովուրդ» ՔՊ-ականները «թռել են» վրաց գործընկերներից․ «Հրապարակ» Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Իշխանափոխության վտանգ է զգում Փաշինյանը, իրավապահները գործի են անցել. «Ժողովուրդ» Եկեղեցու դեմ պայքարում ո՞վ է Փաշինյանի խորհրդատուն․ «Հրապարակ» Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը, ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ. «Ժողովուրդ»
Ամենադիտված