Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երազահան. ինչ եք տեսել երազում և ինչ է դա խորհրդանշում. պետք է իմանան բոլորը…

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այսօր մենք ավելի ու ավելի շատ բան ենք իմանում մարդու օրգանիզմի հատկանիշների մասին։ Քնած մարդր շարունակում է ինֆորմացիա ընդունել արտաքին աշխարհից։ Այդ բանը համոզիչ ապացուցում են Մենդելեևի պատմածները, որը պարբերական աղյուսակը հայնագործել է քնած ժամանակ։ Նույնը կարելի է ասել, հարաբերականության — տեսության շատ հիմնադրույթներ նա ինչպես ասում են, արտահանել է քնից։
Հենց քնի ժամանակ է ակտիվանում մարդու կապը նրա շրջապատի հետ։ Նա կարող է ազդանշաններ ընդունել այն իրադարձությունների մասին, որոնք դեռ հայտնի չեն նրան։ Եվ իհարկե, տեսնել կատարվող երազներ։ Հիշենք Հին Եգիպտոսի տիրակալին երազ եկած յոթ գեր և յոթ նիհար կովերին, որոնք բերքառատ և երաժշտ տարիների ավետաբերներն էին։

Հիշենք Չեռնոբիլի ատոմակայանի աշխատկիցներից մեկի երազը, ուր այրվում էր չորրորդ բլոկը։ Բայց եթե Եգիպտոսում ժամանակին կարողացան օգուտ քաղել երազից, ապա ատոմակայանի աշխատակիցները երազը տեսածի վրա պարզապես ծիծաղեցին։
 
Պետք չէ, անշուշտ, օրթոդոքսալ հայացք ունենալ երազների նկատմամբ և կարծել, թե ամեն երազ բան է նշանակում։ Դրա հետ մեկտեղ, սակայն, բացարձակապես է, որ մի շարք դեպքերում չի կարելի անտեսել երազների կապը շրջապատի իրականության հետ։

Մարդու հնարավորությունների մեծագույն նվաճումներ են ցուցադրում էքստրասենսերը։ Նրանցից մեկը նշանավոր միսս Խասսէն էր, որը մի ժամանակ անգերազանցելի մասնագետ էր համարվում մտքեր կարդալու բնագավառում։ Վերջին անգամ 1912 թվականին հրատարակված նրա երազահանում հազար երազի մեկնաբանություն կար։

ԵՐԲ ՄԱՐԴԸ ՔՆԱԾ Է :

Ինչպես բոլոր կենդանի արարածները, այնպես էլ մարդը քնում է հոգնած ժամանակ, երբ հանգստի կարիք ունի։
Քնած վիճակում հոգնած օրգանիզմը վերագտնում է իր առուգանությունը ,ուժեր է հավաքում նոր գործողությունների համար, որոնցից բաղկացած է կյանքը։
Նյարդային ուժերի թուլացումը դանդաղեցնում է արյան շրջանառությունը, որով, իր հերթին, պայմանավորվում է կյանքի բոլոր ֆունկցիաների դանդաղեցումը։ Այդ իսկ պատճառով ուշադրությունն ու կամքը կորսվում են, վրա է հասնում մոռացումը՝ քունը։
Քնի ժամանակ նյարդերը զգացողություններ չեն հաղորդում ուղեղին։

Բոլոր օրգաններից ամենաշատը հոգնում է տեսողությունը։ Աչքերը ամենաշատն են հանգստի, քնի ձգտում։
Բոլոր օրգանները միաժամանակ չեն քուն մտնում։ Այն պահին, երբ հոգնած, ուժասպառ օրգանների մի մասր քուն է մտնում, մյուսները, պակաս հոգնածները, շարունակում են արթուն մնալ։
Երազներն ու պատրանքներր հետևանք են այն բանի, որ օրգանների մի մասը քնած է, իսկ մյուսը շարունակում է արթուն մնալ։
Հետզհետե բոլոր օրգանները հանդարտվում են վրա է հասնում խոր, հանգիստ քունը։ Մի քանի ժամվա նման քնից հետո, երբ օրգանները բավարար ուժ են հավաքում և նոր աշխատանքի կարիք զգում, իսկ տեսողության օրգանը դեռ չի հասցրել հանգստանալ, սկսվում են որոշակի, հաճախ լավ հիշվող երազները։

Երազները հիշողության և երևակայության արդյունք են, ազատ մնացած կարողությունների և զգացմունքների մասնակցություն։ Դրա համար էլ երազները այդքան տարբեր են լինում իմաստով և քիչ կապ են ունենում այն ամենի հետ, ինչ կատարվում է իրական կյանքում։
Հիվանդ, ուժերից վեր, ծանր աշխատանքով զբաղվող մարդկանց երազներր հաճախ նույնքան ծանր և սարսափելի են լինում։

Երբ օրգաններից մեկը գերհոգնած է, գրգռված կամ հիվանդ, երազը դառնում է անհանգիստ, թեթև զգացողությունները երազում արտասովոր ուժ են ձեռք բերում։
Կողքով անցնող սայլի անիվների ձայնը, օրինակ, կարող է ընկալվել իբրև ամպրոպ կամ հրետանազարկ, միջատի կծելը՝ մեծ, սարսափելի օձի խայթ և այլն:
Երազներն իրենց բովանդակությամբ համարյա միշտ համապատասխանում են քնածի հասարակական դիրքի, մտավոր կարողություններին, ֆիզիկական վիճակին, խառնվածքին և հասակին։
Հարուստը երազում շքեղություն և հաճույքներ է տեսնում, աղքատը՝ աշխատանք, կարիք, ստորացում, խնդրանքներ, դերասանը՝ բեմ, հասարակություն, ծափահարություններ, հիվանդը՝ բժիշկ, դեղեր և այլն։
Կոշկակարը երբեք բանաստեղծի երազներ չի տեսնում։ Մուրացիկի երազը չի համապատասխանում միլիոնատիրոջ երազին;
Սարսափելի, ծանր երազները առաջանում են հետևյալ պատճառներով, ուժեղ տպավորություններ, որևէ նշանավոր իրադարձությանը անձնական մասնակցություն, ստամոքսի վատ վիճակ, անհարմար անկողին, մարմնի անհարմար վիճակ և այլն։
Դրա համար էլ շատ քիչ երազներ են առաքելական, ռեալ նշանակություն ունենում։
Անիմաստ է հավատալ բացարձակապես բոլոր երազներին, հաշվի չառնել տվյալ երազի ծնունդ առնելու հանգամանքները։ Բայց նաև չի կարելի հաշվի չառնել այն, որ որոշ երազներ իրոք կանխատեսումներ են պարունակում։

Բոլոր երկրների ու ժամանակների պատմության մեջ շատ փաստեր կան, երբ երազներր նշանակալից իրադարձությունների կանխանշան են դարձել, ստիպել մտորել այս հարցի շուրջը, ցույց տվել, որ շատ դեպքերում երազները կարևոր նշանակություն են ունեցել։
Երազները շատ ընդհանուր կետեր ունեն կանխատեսության երևույթի հետ , ճնշող մեծամասնությամբ իրականանում են կանխատեսության մեջ շնորհ ունեցող անձանց երազները։ Չպետք է մոռանալ նաև, որ այդ մարդիկ հաճախ իրենք էլ չեն իմանում սեփական շնորհի մասին։
Մինչև հիմա էլ առաքելական երազները անբացատրելի են մնում։ Գիտությունն ի վիճակի չէ սահման գծել առաքելական և մղձավանջային երազների միջև։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Պրեմիերա. Սիլվա Հակոբյան- «Իմ սիրուն աղջիկ» Բրազիլիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ ԱԱ, Արգենտինան ոչ-ոքի գրանցեց Գեղարքունիքում վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոցՄակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համարԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համար Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում արգելված իրեր են հայտնաբերվել ԱՄՆ-ում լրտեսություններ են սկսվել․ ինչ կապ ունի այդ ամենի հետ Մասկը Վթար՝ Երևանում․ վիրավnր կա Սիրիայի լողափերում արգելվել են բաց լողազգեստները Գորձարկվելու է էլեկտրական շչակ Ողբերգական վթարի հետևանքով երեխաներ են մահացել․ ՌԴԱրտակարգ շոգ կլինիՏավուշում կրակոցներ եղել են․ մարզպետը հաստատեցՀուսով ենք, որ Բաքվում և Երևանում լիարժեք կգնահատեն ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման վտանգները Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-իՃամբարակում պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Ծանոթ ու միաժամանակ անհայտ …ֆրանգելիկո լիկյոր «Փորձագետը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարների մասին. պաշտոնականացվում է կապիտուլյացիան»Կամո Ցուցուլյանը՝ որոնվող աղջկա մասինԻնչ վիճակ է այս պահին Ճամբարակում պայթյունից հետո«Ինչու է Հայաստանի վարչապետը գրոհում եկեղեցու վրա» Որոշ հասցեներում գազ չի լինելուՄալաթիա-Սեբաստիայից փրկված արջերը վիրահատվել են Փաշինյանը պարտվում է եկեղեցու հետ նյարդերի պատերազմում 232 փրկարար փորձում է փլատակների տակից հանել քաղաքացիներին 10 օրում հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար է հասել ՌԴ մաքսային մարմիններին Այս պահին վերաքննիչ դատարան շտապօգնություն են կանչել․ ՊԲ նախկին հրամանատարը ջերմում է Ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Արցախը նոր պետնախարար ունի Եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանը փորձել է ստանալ Արևմուտքի աջակցությունըԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձըԶոհերի թիվը ավելացավԱմեն ինչի ակունքը, սկիզբը, վերջը վարքագիծն է. Բագրատ ՍրբազանՀայաստանի Հանրապետության վարորդական իրավունքով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելն  արգելվել է․ պատմության այս օրը (11 հունիս)Փրկարարները փլատակների տակից դուրս բերեցին 2-րդ քաղաքացու դին․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Ինչ եղանակ է սպասվում հունիսի 11-ին Վթարի է ենթարկվել Մարտունու շտապօգնության մեքենան, վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց 10 հոսպիտալացված, 4 անհետ կորած․ մանրամասներ՝ ՃամբարակիցՋուր հավաքեք. ջուր չի լինելու Պայթյուն՝ Ճամբարակ քաղաքում․ կա զոհ և տուժածներԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՈ՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար․ «Հրապարակ» Խռովել է եւ ժողովին չի գնացել․ «Հրապարակ» Փոխքաղաքապետ Փամբուխչյանի մեքենայի «առեղծվածը» եւ ունեցվածքը. «Ժողովուրդ» Հանրայինի ղեկավարությունը ԱԺ-ում լրագրողական աշխատանք անիմաստ է համարում․ «Հրապարակ» Ռեկորդային գնաճ՝ Հայաստանում. արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4% գնաճ․ «Ժողովուրդ» HBO-ն հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի նոր դերասանական կազմը Տարածքային հարցերը միայն ես պետք է քննարկեմ անձամբ Պուտինի հետ․ Զելենսկի Կոտայքում «Infiniti»-ն կոտրել է ցուցանակն ու 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա. կան տուժածներԼավրովը Լատվիան, Լիտվան և Էստոնիան համեմատել է «փոքրիկ խուլիգանների» հետ
Ամենադիտված