Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսքան լռությունից հետո, բացառիկ և շոկային մանրամասներ. ողջ ճշմարտությունը ջրի երես է դուրս եկել, ահա թե ինչու Արթուր Աբրահամը երեխային…

ՖՈՏՈ

Ինչպես հայտնել էինք, Արթուր Աբրահամը ամուսնալուծվել է, որի մասին դատական վճիռ կա:

Armday.am-ը ներկայացնում է դատական վճռի մանրամասները:
1. Գործի դատավարական նախապատմությունը. Մերի Տիգրանի Աբրահամյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Ավետիք Գրիգորի Աբրահամյանի` ամուսնալուծության, 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը՝ համաձայն նոտարական կարգով 12.01.2018թ. վավերացված համաձայնության, մոր բնակության վայրը սահմանելու, 06.10.2017թ. նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի և այդ միջոցների չափի մասին համաձայնությունը հաստատելու պահանջների մասին:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 17.03.2018թ. որոշմամբ ամուսնալուծության պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել քննության: 29.06.2018թ. դատարան է մուտքագրվել հայցադիմումի լրացում՝ 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը, համաձայն նոտարական կարգով 12.01.2018թ. վավերացված համաձայնության, մոր բնակության վայրը սահմանելու, 06.10.2017թ. նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի և այդ միջոցների չափի մասին համաձայնությունը հաստատելու պահանջների մասին:

Դատարան է ներկայացվել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից կազմված ակտ-եզրակացությունը: Դատական նիստի ընթացքում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է համապատասխան հետազոտության ակտ և եզրակացություն տալու անհնարինության մասին: Գործի քննությունը հայտարարվել է ավարտված, և վճռի հրապարակման օր է նշանակվել 2018թ. դեկտեմբերի 19-ը:

2. Հայցվորի դիրքորոշումը. Հայցվորը և նրա ներկայացուցիչը ներկայացել են դատական նիստին: Վերջինս դատարանին հայտնեց, որ իր վստահորդի և պատասխանողի ամուսնությունն օրինական կարգով գրանցվել է 15.09.2015թ.-ին ՀՀ ԱՆ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն ՔԿԱԳ տարածքային բաժնում, ու նրանց տրվել է ԱԲ № 202338 ամուսնության վկայականը: Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են մեկ երեխա` 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանին: Ընտանեկան անախորժությունների պատճառով կողմերը դադարեցրել են ամուսնական հարաբերությունները և համատեղ տնտեսություն չեն վարում: Հերթական վիճաբանությունից հետո իր վստահորդը երեխայի հետ հեռացել է պատասխանողից: Սկզբնապես երեխան բնակվել է իր վստահորդի հետ, իսկ պատասխանողը պարբերաբար տեսակցել է նրան: 13.02.2018թ. երեխայի հետ հերթական տեսակցությունից հետո պատասխանողը երեխային մորը չի վերադարձրել և առանց մոր համաձայնության երեխայի հետ մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Նշեց, որ, հաշվի առնելով երեխաների տարիքը, նրա ֆիզիկական և հոգեկան զարգացման առանձնահատկությունները՝ երեխան պետք է բնակվի մոր հետ: Ավելացրեց, որ 2017թ. ընթացքում իր վստահորդի և պատասխանող Ավետիք Գրիգորի Աբրահամյանի հետ նոտարական կարգով կնքվել են գրավոր համաձայնություններ, համաձայն որոնց Ավետիք Գրիգորի Աբրահամյանը համաձայնվել է, որ իրենց անչափահաս երեխան՝ Գրիգոր Ավետիքի Աբրահամյանը, բնակվի Մերի Տիգրանի Աբրահամյանի հետ՝ վերջինիս բնակության վայրում, որ իրենց անչափահաս երեխան՝ Գրիգոր Ավետիքի Աբրահամյանը, առանց Մերի Տիգրանի Աբրահամյանի գրավոր համաձայնության չի կարող հոր հետ մեկնել այլ երկիր, և որ Ավետիք Գրիգորի Աբրահամյանը պետք է իրենց անչափահաս երեխայի՝ Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի, համար ալիմենտ վճարի: Պատասխանողը պարտավորվել է համաձայնություններով նախատեսված պարտականությունները կատարել մինչև երեխայի չափահաս դառնալը: Վկայակոչելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16, 17, 41, 53, 54, հոդվածները, և պատճառաբանելով, որ կողմերի ընտանիքը հնարավոր չէ վերականգնել, և որ երեխան առավելապես կապված է մոր հետ՝ դատարանին խնդրեց իր վստահորդի և Ավետիք Գրիգորի Աբրահամյանի ամուսնությունը լուծել, 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը սահմանել նրա մոր՝ Մերի Տիգրանի Աբրահամյանի, բնակության վայրը՝ համաձայն նոտարական կարգով 12.01.2018թ. վավերացված համաձայնության, ինչպես նաև հաստատել 06.10.2017թ. նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի և այդ միջոցների չափի մասին համաձայնությունը:

3. Պատասխանողի դիրքորոշումը. Պատասխանողի ներկայացուցիչը ներկայացել է դատական նիստին: Վերջինս դատարանին հայտնեց, որ իր վստահորդը չի առարկում ամուսնալուծության պահանջի դեմ: Նշեց, որ ներկայումս իր վստահորդը երեխայի հետ գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Ավելացրեց, որ սույն գործով դատարան չի ներկայացվել երեխայի ծննդյան վկայականը, ուստի երեխայի նկատմամբ հայցվորի մայրությունը հաստատված չէ, չկա եզրակացություն և երեխայի կյանքի պայմանների հետազոտության ակտ, ուստի երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրը սահմանելու և ալիմենտային համաձայնությունը հաստատելու վերաբերյալ հայցապահանջները ենթակա են մերժման:

4. Երևան քաղաքի Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների դիրքորոշումները. Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցիչը դատարանին հայտնեց, որ, ղեկավարվելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67 հոդվածի պահանջով և առաջնորդվելով երեխայի լավագույն շահերով՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը գտնում է, որ երեխայի մայրը՝ Մերի Աբրահամյանը, ունի բավարար պայմաններ երեխայի դաստիարակությամբ և խնամքով զբաղվելու համար, իսկ ինչ վերաբերում է երեխայի հորը՝ Ավետիք Աբրահամյանին, հանձնաժողովը կարծիք հայտնել չի կարող, քանի որ վերջինս փաստացի բնակվում է Գերմանիայի Դաշնությունում: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցիչը դատարանին հայտնեց, որ հանձնաժողովը ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67 հոդվածով սահմանված կարգով համապատասխան հետազոտության ակտ և եզրակացություն չի կարող տալ, քանի որ պատասխանող Ավետիք Աբրահամյանը գտնվում է արտերկրում, ուստի նրա և երեխայի կյանքի կենսապայմանների հետազոտություն իրականացնելու, ինչպես նաև վեճի էության մասին եզրակացություն տալու հնարավորությունը բացակայում է:

5.Գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 1. Մերի Տիգրանի Աբրահամյանի /Աթաբեկյանի/ և Ավետիք Գրիգորի Աբրահամյանի ամուսնությունը գրանցվել է 15.09.2015թ.-ին ՀՀ ԱՆ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն ՔԿԱԳ տարածքային բաժնում 300 համարի տակ /ամուսնության վկայական ԱԲ № 202338/: 2. Համաձայն Ավետիք Գրիգորի Աբրահամյանի և Մերի Տիգրանի Աբրահամյանի միջև 06.10.2017թ. կնքված և նոտարական կարգով վավերացված ալիմենտ վճարելու մասին հաշտության համաձայնության՝ Ավետիք Գրիգորի Աբրահամյանը համաձայն է իրենց անչափահաս երեխայի՝ Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի, համար Մերի Տիգրանի Աբրահամյանին որպես ալիմենտ վճարել ամսական 500.000 դրամ:

3. Համաձայն Ավետիք Գրիգորի Աբրահամյանի և Մերի Տիգրանի Աբրահամյանի միջև 12.01.2018թ. կնքված և նոտարական կարգով վավերացված համաձայնության՝ կողմերը համաձայն են, որպեսզի իրենց անչափահաս որդի Գրիգոր Ավետիքի Աբրահամյանը բնակվի Մերի Տիգրանի Աբրահամյանի հետ միասին՝ վերջինիս բնակության վայրում: Կողմերը համաձայն են, որպեսզի իրենց անչափահաս որդի Գրիգոր Ավետիքի Աբրահամյանը մոր՝ Մերի Տիգրանի Աբրահամյանի, հետ ՀՀ-ից մեկնի ցանկացած այլ երկիր հոր՝ Ավետիք Գրիգորի Աբրահամյանի, բանավոր համաձայնությամբ, իսկ հայրը՝ Ավետիք Գրիգորի Աբրահամյանը, կարող է երեխայի հետ մեկնել այլ երկիր մոր՝ Մերի Տիգրանի Աբրահամյանի, գրավոր համաձայնության առկայության դեպքում:

Մանրամասները այստեղ: 

Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը
Ամենադիտված