Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միհրանին Ասել Էի Ինձ Առաջարկություն Անի, Երբ Միայն Երկուսով Կլինենք». Արփիի Հուզմունքն Ու Անպատրաստ Լինելը Միհրանի Առաջարկությանը

ՖՈՏՈ

Առավել մանրամասն ՝այստեղ

 

Նրանց սիրավեպի մասին պարբերաբար լուրեր էին տարածվում, ապա հանդարտվում, քանի որ որևէ պաշտոնական մեկնաբանություն այդ թեմայով չկար, նրանց՝ հաճախ միասին լինելը շատերը բացատրում էին համատեղ նախագծերով, շատերն էլ վստահ էին՝ զույգին միայն գործնական հարաբերությունները չեն կապում. բոլոր պատասխանները հնչեցին երեկ՝ Միհրան Ծառուկյանի երևանյան մենահամերգին. երգիչը հենց բեմում ամուսնության առաջարկություն արեց դերասանուհի Արփի Գաբրիելյանին՝ անակնկալի բերելով ու հուզելով սիրելիին:

  

Tert.am Life-ը ներկայացնում է զույգի հետ հարցազրույցը:

Միհրանը երկրպագուներին հրավիրել էր ներկա լինելու իր «Սիրո կինոյին» և ամեն ինչ արեց, որպեսզի օրը համապատասխանի խորագրին: «Սիրո կինոյի» գլխավոր դրվագին՝ Միհրան Ծառուկյան-Արփի Գաբրիելյան զուգերգին երկրպագուների սպասումն ավելի ուժգնացրեց շոուն՝ փոքրիկ լռությունը, որի ընթացքում Միհրանը գնաց հետնաբեմ՝ հագուստը փոխելու: Սիրելիի հետ զուգերգը կատարելու համար նա բեմ բարձրացավ «սմոքինգով», և սա պատահական չէր. «Անհնար է քեզնից առավել աշխարհում այս ուրիշին սիրել» երգեցին նրանք, սակայն կատարումից հետո Միհրանը բաց չթողեց սիրելիի ձեռքն ու ամուսնության առաջարկություն արեց նրան:  

 

«Ուզում եմ մի քանի ժամ առաջ ընկնել, քանի որ մի քանի ժամից Արփիի ծննդյան տարեդարձն է, ուզում եմ հիմա շնորհավորել իրեն»,- ասաց երգիչն ու վարդերի 7 ծաղկեփունջ նվիրեց նրան, մինչ երգչուհին ուզում էր հասկանալ, թե ինչպես տանի այդքան ծաղիկները, Միհրանը հանեց նաև ամուսնական մատանին: Հուզված Արփին քչախոս էր, խոսքերի փոխարեն գրկախառնվեց սիրելիին. նման անակնկալն այնքան անսպասելի էր նրա համար, որ նույնիսկ օրվա համար ընտրած զգեստը փակում էր ձեռքերը:

Արփիի համար պահը շոկային էր, քանի որ չնայած մի քանի տարի միասին լինելուն՝ ամուսնության հանրային առաջարկություն չէր սպասում: Հետնաբեմում նա ժպիտով հիշեց, որ ժամանակին Միհրանին ասել էր՝ եթե մի օր որոշի իրեն ամուսնության առաջարկություն անել, այնպես անի, որ այդտեղ միայն երկուսով լինեն: Միհրանն այս դրվագը չմտաբերեց, իսկ սիրելիի համար առաջարկի պահն անմոռանալի դարձնելուն երկար էր պատրաստվել:

 

«Երկար ժամանակ է՝ պատրաստվում էի դրան: Երբ եկավ մենահամերգի պահը, հասկացա, որ ավելի լավ պահ չկա այդ անակնկալը մատուցելու համար»,- ասաց երգիչը:

Արփին, ով այսօր տոնում է 30-ամյակը, նախապես չէր սպասում շնորհավորանքի. «Եթե անկեղծ, ինձ թվում է՝ այս ամենն ինձ հետ չի կատարվում: Ինձ մի քանի անգամ կսմթեցին, որպեսզի հասկանամ, որ այս ամենն ինձ հետ է կատարվում, բացարձակ չէի սպասում: Ինձ  համար շատ տարօրինակ էր, որ մի քանի ժամ շուտ պետք է ծնունդս շնորհավորեին, որովհետև ասում են՝ նախապես չեն շնորհավորում, հետո արդեն տեսա մատանին…»,- ասաց դերասանուհին, ով իրեն շնորհավորելու եկած շատ մարդկանց առաջ զուսպ էր, բայց երբ առանձնացավ բոլորից, նկատելիորեն հուզվել էր:

Տարիներ շարունակ անձնական կյանքը փակ պահելուց հետո ամեն ինչ հանրային դարձնելը ևս Արփիի համար անսպասելի էր. «Ես երբեք չեմ սիրել հանրայնացնել իմ անձնական կյանքը: Տեսակով ուշադրություն չսիրող մարդ եմ, որքան էլ տարօրինակ է ու չի համապատասխանում ընտրածս մասնագիտությանը: Երբևէ չեմ մտածել, որ կյանքս պետք է կապեմ այս ասպարեզի մարդու հետ, բայց այնպես ստացվեց, որ ընտրյալս էլ է այս ոլորտից:  Երևի, դրա արդյունքում կոմպլեքսս կրկնապատկվեց, որպեսզի կյանքիս այդ դաշտը հանգիստ մնա: Կարծում եմ՝ դա շատ անձնական է և միայն երկուսինդ»:

Ավելի վաղ խոսակցություններ էին շրջանառվում, որ Միհրանն ու Արփին գաղտնի նշանվել են: Դերասանուհին ասաց, որ իրենք երբևէ նշանված չեն եղել: Սա առաջին պաշտոնական փուլն է իրենց հարաբերություններում: Ամուսնության մասին զույգը դեռ չի խոսել: Միհրանն ասաց, որ դեռ նշանվելու փուլն է, ամուսնության մասին կխոսեն, երբ պահը գա:

Ի դեպ, երեկվանից շատեր քննարկում են, թե րքան է զույգի տարիքային տարբերությունը՝ 2 տարի, Միհրանը վերջերս բոլորեց 32 տարին, Արփին այսօր դառնում է 30: Օրվա առթիվ երգչուհին հատուկ երեկույթ չի կազմակերպել, թեև անակնկալները, գուցե, շարունակվեն:

Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը
Ամենադիտված