Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժամանակ». Մոսկվայի «պյուռոսյան հաղթանակը»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանը էներգիա արտահանող երկիր չէ, Ադրբեջանն արտահանում է ընդամենը նավթ ու գազ, իտալական Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հարցի, թե ինչպես կազդի հայ-իտալական հարաբերության վրա հանգամանքը, որ Բաքուն Իտալիային էներգիա մատակարարող առանցքային աղբյուր է:

Փաշինյանը նշել է, որ հայ-իտալական հարաբերությունը լավ մակարդակի վրա է, իսկ Ադրբեջանի առումով հայտարարել նաեւ, որ էներգետիկայում փոփոխությունը տեղի է ունենում շատ արագ, եւ շատ մոտ ապագայում Իտալիայի համար էներգիայի հիմնական աղբյուր կդառնա, թերեւս, արեւը, եւ այդ հանգամանքները հնարավոր չէ հաշվի չառնել հեռանկարի դիտարկումներում: 

Իտալական պարբերականը, անշուշտ, գիտակցված, թե ոչ, շոշափում է այդուհանդերձ շատ ավելի լայն խնդիր, քան հայ-ադրբեջանական հակամարտության ազդեցությունը հայ-իտալական հարաբերության՝ կա՛մ ուղղակի, թե անուղղակի, կա՛մ Ադրբեջանի էներգետիկ նշանակությունը հայ-իտալական հարաբերության համատեքստում:

Փաստացի շոշափվում է հայ-եվրոպական հարաբերությունը, եւ ոչ միայն Ադրբեջանի, այլ, թերեւս, նաեւ Ռուսաստանի համատեքստում, նկատի ունենալով այն, որ Ռուսաստանն էլ էներգետիկ խոշոր աղբյուր է Եվրոպայի համար: Իսկ այդ հանգամանքը, անկասկած, իր անուղղակի ազդեցությունը կարող է թողնել Հայաստան-Եվրամիություն հարաբերության վրա, որում օրերս լրացավ նշանակալի իրադարձության՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ համաձայնագրի ստորագրման եւ, փաստորեն, 2013-ի հայտնի ճգնաժամի հաղթահարման երկրորդ տարին:

Իր հերթին, Հայաստանի վարչապետն էլ թերեւս շոշափում է ոչ միայն ադրբեջանական նավթ ու գազի, այլ նաեւ ռուսական գազի թեման, ու, թերեւս, ոչ միայն Հայաստան-Եվրամիություն հարաբերության վրա դրա հնարավոր ազդեցության համատեքստում: Հայաստանը գտնվում է ռուսական կողմի հետ գազային բարդ բանակցության փուլում, որտեղ փորձ է արվում լուծել գնագոյացման հարցը: Համենայնդեպս, տեղեկատվական տիրույթում բավականին մեծ է ճնշումը, որ տեղի է ունենալու գազի թանկացում: Իշխանությունը հայտարարում է, որ առնվազն մինչեւ ապրիլ չի լինելու թանկացում, սակայն ինչ է լինելու ապրիլից հետո, որեւէ բան պարզ չէ: Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ պետք է լինի գազի այնպիսի գին, որը չխոչընդոտի Հայաստանի տնտեսության զարգացմանը: Բայց ո՞րն է այդ գինը:

Անկասկած է, որ գազի գնի բարձրացումը Հայաստանի համար լինելու է տնտեսական մարտահրավեր, եւ հարցն այստեղ մարտահրավերի աստիճանի մասին է: Մյուս կողմից, գազի գնի բարձրացումը որոշակի իմաստով լինելու է նաեւ Հայաստանի ինքնիշխան քաղաքականության ցուցիչ:

Նիկոլ Փաշինյանն իտալական պարբերականի հարցին պատասխանելիս գործնականում կամա, թե ակամա շոշափում է հարցի այդ տողատակերը, ինչ-որ իմաստով նաեւ մեսիջ հղելով ռուսական կողմին, որ նավթն ու գազը հավերժական գործիք չեն եւ, ըստ այդմ, Հայաստանի հետ գազային բանակցության առումով առաջնորդվելով այսօրվա իրողություններով ու «առավելությամբ», Ռուսաստանը կարող է կորցնել վաղը՝ մասնավորապես Հայաստանի հանրային վստահության առումով:

Ըստ այդմ, հայ-ռուսական հարաբերության հարցում գազի խաղարկումը եւ գնի թանկացումը կարող է լինել Մոսկվայի «պյուռոսյան հաղթանակը», ակնարկում է Նիկոլ Փաշինյանն Իտալիայից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գիշերը Էջմիածնում կրակոցներ են հնչել. ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի թոռը Լավրով. Ռուսաստանը կապի մեջ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալԱրգավանդի տներից մեկում հրդեհ է բռնկվել Մեր ընթացքն անշեղ է, եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին. Սրբազան Պայքար «Փառքը երբեք մեզ կուլ չի տվել». Սիլվա Հակոբյան Վանաձորի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին ԱՄՆ-ը նոր hարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը վերականգնի իր միջուկային ծրագիրը. Թրամփ Բագրատ Սրբազանին կկալանավորեն, նրա տրամադրությունը լավ էր, ձանձրանում էր ու հումորով վերաբերվում. ՓաստաբանԹռչունների 500 տեսակ կարող է անհետանալ Երկրի երեսից «Սրբազան պայքար»-ը հրապարակել է այսօր ձերբակալված 14 անձանցից 12-ի անունները ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը՝ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի գործընկերՍպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է հյուրանոցում (տեսանյութ)Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք. նախարար Բագրատ Սրբազանին և նրա աջակիցներին տեղափոխում են դատարանՆեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանթոսի» հետ. պաշտոնական Վարչախումբը որդեգրել է բացահայտ ահաբեկչական գործելաոճ` իր դավաճանական էությունը թաքցնելու համար. «ՀայաՔվե»Իրանում ձերբակալել են 700 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության կասկածանքով. Fars Բագրատ Սրբազանին մեղադրանք առաջադրվեց․ փաստաբանԱլաշկերտը հրաժեշտ է տվել 24 ֆուտբոլիստի Այդ ձայնագրությունները սարքած են, ծիծաղելի է. «Սրբազան պայքարի» երիտասարդները քննչականի բակում ենԻսրայելը երկու ԱԹՍ է որսացել Ինձ համար մեծ պատիվ էր ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտներն ու կարողությունները․ Թրամփ Ուժի մեջ կմտնեն Ռուսաստան մուտք գործելու նոր կանոնները Թրամփը և Էրդողանը բանակցություններ են վարել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Սիմենս ընկերություն «Փորձագետը Կարապետյանի ձերբակալությունը որակել է որպես Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ»Բագրատ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ․ նա չի ընդունում մեղադրանքը«Մինչ Իրանը զբաղված է Փաշինյանը մաքրում է Հայաստանը «խաղաղության խաչմերուկի» համար»Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Wizzair-ը չեղարկել է Աբու Դաբի - Երևան չվերթերը. մանրամասներ Երբ կհանդիպեն Թրամփն ու Զելենսկին․ Politico ՈւՂԻՂ. Ուր են տեղափոխել Բագրատ Սրբազանին և մյուս ձերբակալվածներինՄոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր սրացում տեղի չի ունենա․ Պեսկով Պենտագոնը և ՀԴԲ-ն հետաքննում են Իրանի հարվածների մասին լրատվամիջոցների արտահոսքերը Ովքեր են այս պահին ձերբակալվածները Չինաստանում հայտնաբերվել են երկու նոր մաhացու վիրուսներ․ ինչ է հայտնի Ձերբակալվել է գնդապետ Միհրան Մախսուդյանը Բագրատ Սրբազանը ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկվեց. Իրավիճակը լարվեցԻրավապահները կնքել են Բագրատ Սրբազանի կեցավայրըՓաշինյանները ծակում են հատակը. նողկալի դրսևորումները խորանալու են Արտակագ դեպք. հրդեհ է բռնկվել մոտ 30 մեղվի փեթակ տեղափոխող «KamAZ» բեռնատարի թափքումՓաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա Իշխանության անորակ «պլանը» նոր ռեպրեսիաների նախերգանք էՇրջանառության մեջ են մտցվել հինգ հազար, տասը հազար և քսան հազար դրամ անվանական արժեքներով նոր թղթադրամները․ պատմության այս օրը (25 հունիս)ՈՒՂԻՂ. ԱԱԾ-ն խուզարկում է Բագրատ Սրբազանի կեցավայրըԳազ չի լինի հունիսի 25-ին, 26-ին, 27-ին և 30-ինԼիդյա Մանթաշյանին տեղափոխել են ՔԿ․ խուզարկություններ են իրականացվում «Սրբազան պայքարի» մոտ 20 կողմնակիցների տներումԱԱԾ դիմակավորված աշխատակիցները Բագրատ Սրբազանի կեցավայրի դիմացՎանաձորը հրաժեշտ տվեց վաստակաշատ բժշկուհուն Վթար․ ջուր չի լինի
Ամենադիտված