Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ». Ի՞նչ է կատարվում ԼՂ հարցով բանակցային գործընթացում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«168 ժամ»-ը  գրում է.

«Վերջին օրերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուրջ ինտենսիվ իրադարձություններ են տեղի ունենում: Բրատիսլավայում երեկ կայացած երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ ասուլիսում խոսեց փոխզիջումների հնարավորության մասին՝ հույս հայտնելով, որ երեկվա հանդիպման արդյունքներով հնգակողմ հայտարարություն կստորագրվի՝ երկու երկրների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների արտգործնախարարների մասնակցությամբ: Բայց մինչ այդ հայտարարությունները, նախօրեին և երեկ հայկական կողմում տեղի ունեցան երկու խորհրդանշական իրադարձություններ:

Դեկտեմբերի 3-ին հրապարակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, որի համաձայն՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաև՝ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը երեկ մեկնեց Բաքու՝ մասնակցելու տարածաշրջանային թեմայով ինչ-որ միջոցառման: Իսկ երեկ էլ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևային հրավիրեց Ստեփանակերտ՝ իրականացնելու Ստեփանակերտում մուղամ լսելու նրա երազանքը: Ըստ Ա. Հակոբյանի՝ Ալիևան այդ հայտարարությունն արել էր Twitter-ում կամ Telegram-ում, սակայն ավելի ուշ ադրբեջանական կայքերը գրեցին, որ Ալիևան միայն Instagram-ում սեփական էջ ունի,  տարածված լուրը ֆեյք՝ կեղծ է եղել։

Որքանո՞վ են այս իրադարձությունները կապված և որքանո՞վ են նույն գործընթացի տրամաբանության մեջ, միանշանակ դժվար է ասել: Սակայն, ինչպես ասում են, քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում: Անկհայտ է, որ առավելապես հայկական կողմն ինտենսիվացրել է «հասարակությանը խաղաղության պատրաստելու» գործընթացը, կան տեղեկություններ, որ անցած ամիս հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերից հետո, առաջիկայում էլ երկու երկրների պատգամավորների փոխայցելություն էր կազմակերպվելու: Ուշագրավ է նաև, որ բոլոր այս գործընթացները տեղի են ունենում բանակցություններում Ռուսաստանի ակնհայտ ակտիվացման ֆոնին: Այս իրադարձությունների, դրանց փոխկապակցվածության մասին ավելի պարզորոշ ենթադրություններ հնարավոր կլինի կատարել երկու երկրների արտգործնախարարների՝ երեկ ուշ երեկոյան ավարտված բանակցությունների արդյունքներից թեկուզ ինչ-ինչ մանրամասների հրապարակումից հետո:

Երեկ հայաստանյան և ադրբեջանական մամուլում տարածվել էր պաշտոնական Բաքվի կողմից  շրջանառության մեջ դրված՝ ԼՂ հակամարտության կարգավորման Ադրբեջանի համար ընդունելի տարբերակի մասին փաստաթուղթը:  Ադրբեջանը Բրատիսլավայում մեկնարկող ԵԱՀԿ Նախարարական խորհրդի նիստի մասնակիցներին պետք է ներկայացներ իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ, փաստաթուղթը շրջանառության մեջ է դրվել Ավստրիայում, Սլովակիայում ու Սլովենիայում ադրբեջանական դեսպանատան Twitter-ում և ադրբեջանական պրոիշխանական ԶԼՄ-ներում:

Փաստաթղթում ասվում է, որ առաջին քայլը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի մնացած այլ զավթած տարածքներից հայկական զինված ուժերի լիակատար ու անվերապահ դուրսբերումը, որին պետք է հետևի «ադրբեջանական բռնի տեղահանված ազգաբնակչության վերադարձն անվտանգության բոլոր միջոցառումների կիրառմամբ», ինչպես նաև տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը: Փաստաթղթում նաև ամրագրված է, որ հաջորդ փուլում Ադրբեջանը տեսնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի Սահմանադրության ու օրենսդրության համապատասխանությամբ, այդպիսի կարգավիճակը պետք է ապահովի տարածաշրջանի հայ և ադրբեջանցի համայնքների խաղաղ համակեցությունը, պետք է երաշխավորի մարդու իրավունքների ու ազատությունների լրիվ իրացումը հավասար ու ոչ խտրական հիմքերի վրա:

«Կարգավիճակի հստակեցումը պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում, օրինական գործընթացի շրջանակներում, Ադրբեջանի ղարաբաղյան ռեգիոնի ազգաբնակչության մասնակցությամբ, այն է՝ հայ և ադրբեջանցի համայնքների՝ բացառապես օրինական ու ժողովրդավարական գործընթացի շրջանակներում Ադրբեջանի կառավարության հետ փոխգործակցության արդյունքում»,- նշված է փաստաթղթում: Որպես եզրափակում՝ փաստվում է, որ Ադրբեջանը չի տեսնում կոնֆլիկտի քաղաքական լուծումը վերը գծագրվածի սահմաններից դուրս:

Երեկ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափել է արձագանքել պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ այս հռչակագրի մասին հարցին: Ի պատասխան դիտարկմանը, թե կցանկանար, որ պաշտոնական Երևանն իր շրջանակը ֆիքսեր այս փաստաթղթի շրջանառության մեջ դրվելուց հետո, Փաշինյանն ասել է, թե Ղարաբաղի հարցն այն հարցն է, որտեղ երբեմն ցանկացած նախադասություն «մեծադղորդ հնչելու հատկություն ունի», և այդպես էլ չի անդրադարձել  կոնկրետ այս հռչակագրում ներկայացված ադրբեջանական մոտեցումների անընդունելիությանն ու չի դատապարտել դրանք:

Եվ այս զարգացումների ֆոնին՝ հենց նույն ժամին, երբ Ն. Փաշինյանն ԱԺ-ում պատասխանում էր պատգամավորների հարցերին, խիստ «պատահական» զուգադիպությամբ ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ մեղադրանք է առաջադրվել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին: Ըստ ՀՔԾ-ի՝ Ս. Սարգսյանը, 2008 թ. ապրիլի 9-ից մինչև 2018 թ. ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թ. հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 դրամի հափշտակության կատարումը:

Համացանցում, որը համարվում է իշխող քաղաքական ուժի թիվ 1 մոնիտորինգային գոտին, ՀՔԾ այս հաղորդագրությունը որևէ ցնցում չառաջացրեց, ինչպես սովորաբար լինում էր նման բարձրաստիճան որևէ նախկին պաշտոնյայի նկատմամբ մեղադրանքներ առաջադրելիս: Տևական ժամանակ է՝ գնահատականներ են հնչում, որ Ս. Սարգսյանի դեմ գործ հարուցելը լինելու է իշխանությունների վերջին ու կարևորագույն խաղաքարտը, ու խիստ ուշագրավ է, որ դա տեղի ունեցավ հենց Արցախի հարցի վերաբերյալ Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթից հետո»,-գրում է թերթը:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գիշերը Էջմիածնում կրակոցներ են հնչել. ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի թոռը Լավրով. Ռուսաստանը կապի մեջ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալԱրգավանդի տներից մեկում հրդեհ է բռնկվել Մեր ընթացքն անշեղ է, եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին. Սրբազան Պայքար «Փառքը երբեք մեզ կուլ չի տվել». Սիլվա Հակոբյան Վանաձորի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին ԱՄՆ-ը նոր hարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը վերականգնի իր միջուկային ծրագիրը. Թրամփ Բագրատ Սրբազանին կկալանավորեն, նրա տրամադրությունը լավ էր, ձանձրանում էր ու հումորով վերաբերվում. ՓաստաբանԹռչունների 500 տեսակ կարող է անհետանալ Երկրի երեսից «Սրբազան պայքար»-ը հրապարակել է այսօր ձերբակալված 14 անձանցից 12-ի անունները ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը՝ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի գործընկերՍպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է հյուրանոցում (տեսանյութ)Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք. նախարար Բագրատ Սրբազանին և նրա աջակիցներին տեղափոխում են դատարանՆեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանթոսի» հետ. պաշտոնական Վարչախումբը որդեգրել է բացահայտ ահաբեկչական գործելաոճ` իր դավաճանական էությունը թաքցնելու համար. «ՀայաՔվե»Իրանում ձերբակալել են 700 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության կասկածանքով. Fars Բագրատ Սրբազանին մեղադրանք առաջադրվեց․ փաստաբանԱլաշկերտը հրաժեշտ է տվել 24 ֆուտբոլիստի Այդ ձայնագրությունները սարքած են, ծիծաղելի է. «Սրբազան պայքարի» երիտասարդները քննչականի բակում ենԻսրայելը երկու ԱԹՍ է որսացել Ինձ համար մեծ պատիվ էր ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտներն ու կարողությունները․ Թրամփ Ուժի մեջ կմտնեն Ռուսաստան մուտք գործելու նոր կանոնները Թրամփը և Էրդողանը բանակցություններ են վարել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Սիմենս ընկերություն «Փորձագետը Կարապետյանի ձերբակալությունը որակել է որպես Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ»Բագրատ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ․ նա չի ընդունում մեղադրանքը«Մինչ Իրանը զբաղված է Փաշինյանը մաքրում է Հայաստանը «խաղաղության խաչմերուկի» համար»Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Wizzair-ը չեղարկել է Աբու Դաբի - Երևան չվերթերը. մանրամասներ Երբ կհանդիպեն Թրամփն ու Զելենսկին․ Politico ՈւՂԻՂ. Ուր են տեղափոխել Բագրատ Սրբազանին և մյուս ձերբակալվածներինՄոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր սրացում տեղի չի ունենա․ Պեսկով Պենտագոնը և ՀԴԲ-ն հետաքննում են Իրանի հարվածների մասին լրատվամիջոցների արտահոսքերը Ովքեր են այս պահին ձերբակալվածները Չինաստանում հայտնաբերվել են երկու նոր մաhացու վիրուսներ․ ինչ է հայտնի Ձերբակալվել է գնդապետ Միհրան Մախսուդյանը Բագրատ Սրբազանը ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկվեց. Իրավիճակը լարվեցԻրավապահները կնքել են Բագրատ Սրբազանի կեցավայրըՓաշինյանները ծակում են հատակը. նողկալի դրսևորումները խորանալու են Արտակագ դեպք. հրդեհ է բռնկվել մոտ 30 մեղվի փեթակ տեղափոխող «KamAZ» բեռնատարի թափքումՓաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա Իշխանության անորակ «պլանը» նոր ռեպրեսիաների նախերգանք էՇրջանառության մեջ են մտցվել հինգ հազար, տասը հազար և քսան հազար դրամ անվանական արժեքներով նոր թղթադրամները․ պատմության այս օրը (25 հունիս)ՈՒՂԻՂ. ԱԱԾ-ն խուզարկում է Բագրատ Սրբազանի կեցավայրըԳազ չի լինի հունիսի 25-ին, 26-ին, 27-ին և 30-ինԼիդյա Մանթաշյանին տեղափոխել են ՔԿ․ խուզարկություններ են իրականացվում «Սրբազան պայքարի» մոտ 20 կողմնակիցների տներումԱԱԾ դիմակավորված աշխատակիցները Բագրատ Սրբազանի կեցավայրի դիմացՎանաձորը հրաժեշտ տվեց վաստակաշատ բժշկուհուն Վթար․ ջուր չի լինի
Ամենադիտված