Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կնոջ մենախոսություն». Հոգեվերլուծաբան Վիլեն Վարդանյանի կողմից տրվեց հաղորդավարուհի Նանե Արզումանյանի նկարագիրը

ՄՇԱԿՈՒՅԹ

Past.am-ը գրում է՝

 

Ինչպես արդեն հայտնել էինք Past.am-ը ներկայացնում է նոր խորագիր՝ «Կնոջ մենախոսություն», որի առաջին հյուրը հաղորդավարուհի Նանե Արզումանյանն է:

Նանեի կողմից գրված «Կնոջ մենախոսություն»-ը փոխանցվեց հոգեվերլուծաբան Վիլեն Վարդանյանին:

 

Մասնագետը ներկայացրել է հայտնի հաղորդավարուհու կերպարի հոգեբանական առանձնահատկությունները:


Նանեի մենախոսությունը`

Ուզում եմ հավատաս քեզ, հավատաս ես-իդ, քո էությանը, թույլ չտաս այն խաթարվի․․․ Ամենաանտանելի խավարն անգամ միշտ լույսի նշույլ է ունենում՝ կառչիր այդ սպիտակից, ամուր բռնիր Աստծուն, թույլ չտաս քեզ կարոտել քո հոգին․․․ Սրտիդ մեջ աղոթք պահիր միշտ ամենամաքուր ու ամենաարժեքավոր օրերի համար․ միշտ կա լավը, մտածիր,
որ երբեք և ոչ ոք չի կարող խաթարել հոգուդ խաղաղությունը։ Սիրիր քեզ, բայց ոչ այնքան, որ ինքնասիրահարվածության հասցնես, հարգիր քեզ, որպեսզի կարողանաս ամենատարբեր դեպքերում արագ կողմնորոշվել, գնահատիր շուրջդ․ տուր մարդկանց ամենաբարին, եթե անգամ դա չնկատեն, օգնիր բոլորին, եթե անգամ դա ավելորդություն համարեն, հասիր տկարին, եթե անգամ դրա կարիքը չլինի․․․

Երբեք ոչ մի հարցում բացատրություններ մի՛ պահանջիր, բոլոր տեսակի պատճառաբանություններն անհեթեթ են, մարդը միշտ անում է այն, ինչ ուզում է։ Երբեք ինքդ մի՛ արդարացիր․ քեզ հավատացողը դա չի պահանջի քեզանից։
Միշտ սիրիր կյանքը, ամեն վայրկյանն ընկալիր որպես մեծագույն պարգև և շարունակիր բարին գործել։

Սովորիր սիրել, դա միակ հրաշքներից է, որն անդադար կարող է քեզ ուժ տալ, տես, թե ինչպես են մեծերը սիրում փոքրերին, տես, թե ինչպես են երիտասարդները հարգում մեծերին, փոքրերն ուրախանում խաղալիքներով և վարակվիր այդ սիրով ու տարածիր, եթե անգամ չընկալվի՝ դու սեր տարածիր միշտ․․․

Եկեղեցում միշտ ծնկի իջիր, Աստվածաշունչ կարդա, փողոցում քայլելիս ուշադիր եղիր տարեցների հանդեպ, սրճարաններում ժպտա մատուցողներին, աշխատավայրում սովորել իմացիր բոլորից ու սկսիր ապրել քեզ համար՝ առանց մտածելու, թե ինչ կասեն կամ ինչպես կխոսեն․ խոսողը միշտ է խոսում՝ բարին կամեցիր․․․

Հիշի՛ր, կյանքի ամենատարբեր փոթորիկներից հետո պիտի շարունակես ապրել, որովհետև քեզ հետ հրաշքներ են կատարվելու, արժանապատվությանդ հանդեպ ամենաամուրը եղիր, լեզվիդ հանդեպ՝ ամենաուշադիրը։ Հիշի՛ր, կնոջ մեջ ամենագրավիչ և երբեք չհնացող տարրն ուղեղն է՝ շատ ընթերցիր ու աշխատիր քեզ վրա։

Երբեք չկորցնես հանգստությունդ, հույսդ և պատիվդ։ Առավել արժեքավոր համարիր սերը, համոզմունքներն ու վստահությունը։ Անհուսալի համարիր իշխանությունը, հաջողությունն ու կարողությունը։ Չքայքայես քեզ գոռոզությամբ, բարկությամբ և նախանձով, հաճախ ասա՝ «ես սիրում եմ քեզ», «կներես» բառերը․․․

Պարզապես փորձիր ապրել, չբարդացնես այն, ինչը դու պետք է վայելես։ Կառավարիր մտքերդ․ լավը խոսիր քեզ համար և շուրջդ վարակիր դրականով միշտ։


Հոգեվերլուծաբան Վիլեն Վարդանյանի նկարագիրը՝

 

Գրվածը ուրույն ենթագիտակցական ուղերձ է անցած եւ անկատար «Ես»-ից ապագա եւ
«Ես»-ին: Ուսումնասիրության սուբյեկտը երբեմն գտնվում է արժեհամակարգերի բախման կիզակետում, մի կողմից ենթագիտակցական մղումները, մյուս կողմից գիտակցական նորմերը սրբորեն պահելու պահանջմունքը դառնում են երկու «Ես»-երի բախման պատճառ ի հայտ բերելով ստրեսոգեն իրավիճակներ:

Առկա է իդեալականի չափազանցված ընկալում, մշտապես հնազանդ ու առաքինի լինելու գիտակցական պահանջմունք որը երբեմն «հարձակման» է ենթարկվում ենթագիտակցական ցանկությունների կողմից: Ձգտումը դեպի իդեալականը, առաքինին, աստվածայինը եւ մարդկանց կողմից իր անձի ընկալումը, իմիջը ստիպում է ժամանակից շուտ ներել մարդկանց տարբեր արարքների համար, արդյունքում թողնելով մնացորդային, չհանգուցալուծված իրավիճակներ եւ էպիզոդներ, որոնք անհանգստացնում են սուբյեկտին, հատկապես երբ նա մեն մենակ է իր մտքերի հետ:

Նախկինում, ինչպես նաեւ ներկայում անձնական փոխհարաբերություններում առկա բարդույթները եւ խնդիրները փոխհատուցվում են մշտապես սեփական անձի վրա աշխատելու անհագ ցանկությամբ եւ պահանջմունքով: Սուբյեկտին երբեմն թվում է թե մտերիմ մարդիկ իրեն չեն հասկանում եւ չեն գնահատում: Մեկ կամ ավելի իգական սեռի ներկյացուցիչներ (բարեկամ, մտերիմ) ունեն գրգրող, նյարդայնացնող ազդեցություն սուբյեկտի վրա: Սուբյեկտը քննադատող վերաբերմունք ունի իրեն շրջապատող մի խումբ կանանց նկատմամբ. նրանց վարքագիծը համարում է անպարկեշտ, բիրտ եւ ոչ կանացի, սակայն բարձրաձայն չի արտահայտում իր կարծիքը:

Ներքին մոտիվացիայի աղբյուրները ադեկվատ են եւ սահմանված, մտածողությունը
աբստրակտիվ: Նախկինում տեղի ունեցած տարբեր իրադարձություններ գիտակցաբար
սուբլիմացիայի են ենթարկվել, այն է մոռացության մատնվել, ինչի արդյունքում անցյալում
տեղի ունեցած իրադարձությունների մնացորդներ պարբերաբար ի հայտ են գալիս եւ
ստիպում մտածել թե արդյոք կայացրած որոշումները ճիշտ էին, թե ոչ:

 

‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ամենադիտված