Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշ­խա­նու­թյուն­նե­րը ցան­կու­թյուն չու­նեն դա­սեր քա­ղել իրենց թե­րա­ցում­նե­րից հա­ջորդ տար­վա տնտե­սա­կան ռիս­կե­րին դի­մագ­րա­վե­լու հա­մար. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարվա ընթացքում հանրային բուռն քննարկման առարկա դարձավ այն թեման, թե իշխանափոխությունից հետո ինչ դրական փոփոխություններ են նկատվում քաղաքացիների կյանքում: 

Եվ խոսքը հիմնականում ոչ թե այն փոփոխությունների մասին է, որ մենք ականատես էինք լինում նաև նախորդ տարիներին, այլ հեղափոխական փոփոխությունների մասին, որի շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում խոսել: 

Իհարկե, արդեն իսկ դրական է, որ երկրի տնտեսությունը աճ է գրանցում, և կառավարությունը ակնկալում է տարին փակել մոտ 7 տոկոս տնտեսական աճով, սակայն հարցն այն է, թե այս աճը որքանով է հեղափոխական, մանավանդ, որ նախորդ տարիներին ևս եղել են նման չափով աճեր և նույնիսկ ավելին: 

Պատահական չէ, որ մեծ թվով տնտեսագետներ այն կարծիքին են, որ այս տարվա տնտեսական աճի որակական մակարդակը շատ ցածր է: 

Նշվում է, որ երկարաժամկետ հիմքեր չեն ստեղծվում հետագայում ևս տնտեսական զարգացման համար, և ներկայիս տնտեսական աճի մեջ մեծ մասնաբաժին ունեն այնպիսի բաղադրիչներ, որոնց նշանակությունը միայն կարճաժամկետ է:

Որպես նշվածի լավագույն օրինակ կարող ենք բերել ավտոմեքենաների ներմուծումը, որը հաջորդ տարվանից զգալիորեն նվազելու է: 

Իսկ մեքենաների ներմուծումը այս տարվա տնտեսական աճի մեծ մասնաբաժինն է կազմել, և այն եկամուտները, որ ունեցել է պետբյուջեն ավտոմեքենաների ներկրման արդյունքում, հաջորդ տարի էլ չի ունենալու: 

Սակայն պետք է հաշվի առնել, որ ավտոմեքենաների աճին զուգահեռ էլ ավելանում են Հայաստանից արտերկիր փոխանցվող գումարները, որոնք մեր քաղաքացիները վճարում են ավտոմեքենաների դիմաց, սակայն Հայաստանից գումարների արտահոսքը միայն ավտոմեքենաների ներկրմամբ չի պայմանավորված, և, ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանից արտերկիր է փոխանցվել 1 մլրդ 67 մլն դոլարի գումար՝ նախորդ տարվա 829,6 մլն դոլարի դիմաց։ 

Ստացվում է գումարների արտահոսքն ավելացել է 238 մլն դոլարով կամ 28,6 %-ով։ Գումարների արտահոսքին զուգահեռ կրճատվել է նաև երկիր մտնող ֆինանսական միջոցների քանակը: Այսպես, այս տարվա ինը ամիսներին դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվել է 115,1 մլն դոլարով կամ 25.6 %-ով։ 

Եթե դեպի Հայաստան ներդրումների մեծ հոսք լիներ, ապա դա կարտահայտվեր նաև դրամական փոխանցումների տեսքով, իսկ սա վկայում է այն մասին, որ իշխանափոխությունից հետո Հայաստանի տնտեսական գրավչությունը առանձնապես չի մեծացել, իսկ տնտեսական հեղափոխության մասին իշխանությունների հայտարարությունները դեկլարատիվ բնույթ ունեն: 

Իսկ այն ոլորտներում, որտեղ իշխանություններին չի հաջողվել աճ գրանցել, վարչապետը փորձում է արդարացնել, թե իբր նախկինում տարբեր մեխանիզմներով հնարավոր է եղել մեծ աճ ցույց տալ, իսկ հիմա, երբ այդ գործելակերպը իրենք վերացրել են, դրա համար էլ անկում է գրանցվել: 

Օրինակ՝ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե գյուղատնտեսության ոլորտում տարիներ շարունակ ուռճացված աճ է ցույց տրվել կեղծ մթերումների և կեղծ արտահանումների միջոցով, իսկ այժմ նման պրակտիկա չկա: 

Սակայն սա ընդամենը արդարացում է իշխանությունների կողմից իրենց թերացումները քողարկելու համար, և համապատասխան քաղաքականության արդյունքում միանգամայն հնարավոր էր աճ ունենալ նաև գյուղատնտեսության ոլորտում: 

Ու ընդհանրապես, իշխանությունները չեն ցանկանում խոսել իրենց բացթողումներից, այլ փորձում են իրականությունը ներկայացնել գունավոր ակնոցներով: 

Նախընտրելի կլիներ, որ թերացումները և բացթողումները դառնային լայն քննարկման առարկա, որպեսզի իշխանությունները դասեր քաղեն և հետևություններ անեն իրենց սխալներից հաջորդ տարի սպասվող տնտեսական ռիսկերին դիմագրավելու համար: 

Այնինչ Փաշինյանը շարունակում է խոսել տնտեսական թռիչքի մասին. ի՞նչ թռիչքի մասին է խոսքը, երբ ՎԿ-ի օրերս հրապարակված՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի համաձայն, Հայաստանում դեռևս գրեթե ամեն չորրորդն աղքատ է և վաստակում է 42 հազար 600 դրամից պակաս ամսական գումար: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՆԳՆ` ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիՐոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»
Ամենադիտված