Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղծ­ման մա­սով իրա­վի­ճա­կը բար­վոք չէ. իշ­խա­նու­թյու­նը խու­սա­փում է կոնկ­րետ ցու­ցա­նիշ­ներ նշել. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս վիճակագրական կոմիտեն ներկայացրեց Հայաստանի սոցիալական պատկերը 2018 թվականի մասով, ըստ որի՝ Հայաստանում աղքատ է մոտ 700 հազար մարդ։ Նրանց թվում են այն մարդիկ, որոնք ամսական ծախսում են ամենաշատը 42 հազար դրամ։

 Իսկ ծայրահեղ աղքատները 30 հազար են, ում ամսական ծախսը 24 հազար դրամ է։ 

Աղքատության բարձր ցուցանիշներով աչքի են ընկնում Շիրակի, Լոռու, Տավուշի և Արմավիրի մարզերը, սակայն 42 տոկոս աղքատության մասնաբաժին ունեցող Շիրակը տարիներ շարունակ առաջին տեղում է։ 

Աղքատ բնակիչներին ամենից շատ հուզում է աշխատատեղերի բացակայության հարցը, որի հետ են կապվում ոչ միայն աղքատության պատկերը, այլև արտագաղթի բարձր տեմպերը։ 

Հարկ է նշել, որ եթե ապագայում վիճակագրական կոմիտեն հրապարակի նաև 2019 թվականի աղքատության ցուցանիշները, ապա դրանք 2018 թվականի ցուցանիշներից էականորեն չեն տարբերվի, քանի որ այս տարվա ընթացքում լուրջ տնտեսական տեղաշարժեր տեղի չունեցան՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունների կողմից շատ է խոսվում տնտեսական հեղափոխության մասին։ 

Աղքատության խնդրին վարչապետ Փաշինյանն իր ելույթներում բազմիցս է անդրադարձել։ Նա այս տարվա սկզբին իր ունեցած ելույթներում փորձում էր աղքատությունը ներկայացնել ոչ միայն սոցիալական երևույթ, այլև որպես հոգեբանական, մտածողության որոշակի տեսակ: 

«Մարդու աղքատությունը գլխում է: 

Չի կարող մարդը, ով էստեղ (գլխում) աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի: Տար ամեն օր 100 հազար դոլար տուր»,- նշում էր վարչապետը։ Սակայն պետք է նշել, որ վարչապետի այս հայտարարությունը հանրության լայն շրջանակների կողմից քննադատության առարկա դարձավ։ 

Վերլուծաբանների մի մասն այն որակեց որպես պոպուլիզմի հերթական դրսևորում, իսկ մյուս մասի կարծիքով՝ կառավարությունը սրանով ուզում է ապահովագրել իրենց աղքատության դեմ պայքարի հարցում հնարավոր ձախողումներից։ 

Այս քննադատություններից հետո միայն Փաշինյանը փոխեց իր մոտեցումը աղքատության խնդրի հետ կապված և վերջերս տեղի ունեցած կառավարության նիստերից մեկում հայտարարեց, թե աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի։ 

Իհարկե, այս հայտարարության հետ բոլորն են համաձայն, սակայն հարցն այն է, թե ո՞վ պետք է լուծի նոր աշխատատեղերի ստեղծման հարցը, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան աշխատել։ 

Ի վերջո, բոլորը բիզնեսմեն չեն կարող դառնալ: Եվ պատահական չէ, որ քաղաքացիներն իշխանություններից ունեցած իրենց ակնկալիքների առաջնահերթությունների շարքում հատուկ ուշադրություն են դարձնում նոր աշխատատեղերի ստեղծման հարցին։ 

Իսկ իշխող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում գրված է, որ իրենց կողմից վարվող տնտեսական քաղաքականության նպատակը դառնալու է աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը, սակայն այս հարցի շուրջ կառավարության պատասխանը ոչ միանշանակ է։ 

Փաշինյանը պարբերաբար հանրությանը ցուցանիշներ է ներկայացնում, թե ինչքան նոր աշխատատեղեր են ի հայտ եկել իշխանափոխությունից հետո, բայց խոսքը ոչ թե նոր աշխատատեղերի ստեղծման, այլ դրանց՝ ստվերից դուրս գալու մասին է։ Եվ այդ թիվը ժամանակի ընթացքում աճում է, ու վերջերս էլ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, թե 2018 թվականի մայիսի համեմատ 2019 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 81 հազար 534 նոր աշխատատեղ: 

Պետք է ուշադրություն դարձնել, որ եթե նախկինում ուղղակի նշվում էր «նոր աշխատատեղ», ինչը քննադատության տեղիք էր տալիս, քանզի իրականում գերազանցապես խոսքը ստվերից դուրս եկածների մասին է, ապա հիմա վարչապետը շեշտում է «ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել» ձևակերպումը: 

Եվ այն, որ վարչապետը խուսափում է ցուցանիշներ նշել, թե իրենց կառավարման օրոք կոնկրետ ինչքան նոր աշխատատեղ է ստեղծվել, վկայում է այն մասին, որ նոր աշխատատեղերի ստեղծման մասով իրավիճակը բարվոք չէ։ 

Սակայն այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի վարչապետը խոսի պետական համակարգի շարունակական օպտիմալացման մասին՝ չառաջարկելով այլընտրանքային տարբերակներ օպտիմալացման ենթակա աշխատակիցների համար նոր աշխատանք գտնելու մասով։

 Ու եթե նոր աշխատատեղեր չեն ստեղծվում, և դրա հետ մեկտեղ գրեթե կրկնակի բարձրացվում են նախարարների, մարզպետների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, ապա էլ ինչպե՞ս պետք է քաղաքացիները գնահատեն կառավարության աշխատանքը։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՆԳՆ` ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիՐոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»
Ամենադիտված