Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սուսերով պար»՝ ֆիլմ մարդու և մեծանուն կոմպոզիտորի մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

Դեկտեմբերի 11-ին «Սինեմա Սթարում» («Դալմա Գարդեն մոլ») տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ հնարավորություն ստացան դիտելու «Սուսերով պար» ֆիլմը, այնուհետև ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Յուսուպ Ռազիկովը, գլխավոր դերակատար Համբարձում Քաբանյանը և կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ընկերոջը մարմնավորող Արման Նավասարդյանը ներկայացրեցին ֆիլմի ստեղծման պատմությունը, սցենարային լուծումները։ Ի դեպ, դեկտեմբերի 12-ից արդեն ֆիլմը կցուցադրվի կինոթատրոններում։

Ֆիլմի ստեղծման պատմությունը

«Սուսերով պար» ֆիլմի պրոդյուսերությամբ զբաղվել է «Մարս մեդիա» կինոընկերությունը, գլխավոր պրոդյուսերն է Ռուբեն Դիշդիշյանը։ Նա արդեն իսկ մասնակցել է մի շարք փառատոնների՝ Շանհայի 22-րդ միջազգային կինոփառատոն, Ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» 28-րդ փառատոն, «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոն, Երաժշտության և կինոյի միջազգային փառատոն Հարավային Կորեայում։

Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Յուսուպ Ռազիկովն ավելի վաղ նշել է՝ իր համար առաջնային նպատակը չի եղել նկարահանել դասական կենսագրական ֆիլմ մեծն կոմպոզիտորի մասին։ Ռեժիսորն իր հայացքն ուղղել է Խաչատրյանի կյանքի կարճ ժամանակահատվածին, երբ կոմպոզիտորը ստեղծել է «Սուսերով պարը»։ Ֆիլմում ներկայացված է կոմպոզիտորի կյանքի միայն երկու շաբաթը։

Նկարահանումները տեղի են ունեցել Ռուսաստանում և Հայաստանում։ Մոլոտովի տարհանման տեսարանները նկարահանվել են Յարոսլավլում, որտեղ նախօրոք կառուցվել են հյուրանոցի և շուկայի դեկորացիաները։ Բալետային տեսարանները, պաշտոնյա Պուշկովի այցի և շատ այլ էպոզոդիկ մասեր նկարահանվել են Երևանում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնում։ Ի դեպ, երևանյան նկարահանումները զուգադիպել են 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների հետ։ Նկարահանումներ են իրականացվել նաև Խոր Վիրապում։

Ֆիլմ մարդու և կոմպոզիտորի մասին

Գրեթե մութ կինոդահլիճում ահռելի մեծ հեռուստաէկրանին աչքերիս առաջ հայտնվում են կանաչ ու դեղին արտերի պատկերներ և մի շատ ծանոթ ձայն, որն ինձ գոնե տեղափոխում է մանկություն։ Կանայք բուրդ են չփխում, մի տեսարան, որին վաղուց արդեն գրեթե հնարավոր չէ հանդիպել հատկապես Երևանում։ Կադրերը պատահական չեն ընտրված, չէ որ փայտի՝ բրդին հարվածելու պահն էլ իր մեջ որոշակի երաժշտություն է պարունակում։ Փոքրիկ Գայանեն և Արամը թաքնվում են մահճակալի տակ և սկսում կծու պղպեղ ուտել։ Լացի ձայնին վրա են հասնում նրանց մայրերը։ Այնուհետև իրադարձությունները տեղափոխվում են 1942 թվական`Մոլոտով քաղաք. շարունակվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Հյուրանոցի իր համարում հիվանդ պառած է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։ Մոտ է «Գայանե» բալետի պրեմիերայի օրը, սակայն այն դեռ պատրաստ չէ։ Ամեն անգամ նրա ստեղծագործությունը բախվում է գրաքննության պահանջներին։ Խնդիրները, բողոքը, գուցե նաև ցասումը հասնում են իրենց գագաթնակետին, երբ Խաչատրյանը թատրոնի տնօրինությունից հրաման է ստանում ստեղծել ևս մեկ պար՝ բալետը եզրափակելու համար։ Կոմպոզիտորից ութ ժամ է պահանջվում «Սուսերով պարը» ստեղծելու համար։

Ֆիլմում կարմիր թելի պես անցնում է Հայոց ցեղասպանության թեման։ Մի առիթով՝ հավաքույթի ժամանակ, Խաչատրյանն ասում է, որ մտադիր է մի գործ ստեղծել Հայոց ցեղասպանության մասին։ Ներկա խորհրդային պաշտոնյաներից Պուշկովը հիշեցնում է՝ Խորհրդային Միությունը բարեկամական կապեր ունի Թուրքիայի հետ և, ի վերջո, 1915 թվականի մասին պետք է մոռանալ։ Խաչատրյանը հարցնում է՝ իսկ մարդի՞կ։ Պուշկովը հակադարձում է՝ իսկ ո՞վ կհիշի նրանց մասին 100 տարի անց։ Լռության մեջ կոմպոզիտորը գինու շշով հարվածում է Պուշկովի գլխին։ Ֆիլմում Խաչատրյանին պարբերաբար ուղեկցում է հայի՝ Կարոյի կերպարը, որին մարմնավորում է դերասան Վրույր Հարությունյանը։ Հետաքրքիր է նրանց զրույցը Խոր Վիրապում՝ ճիշտ Արարատ լեռան հայացքի ներքո, դարձյալ ցավի ու կորցրածի մասին։ Կարոն ևս այն կարծիքին է, որ կորցրածի՝ հատկապես մարդկանց մասին միշտ պետք է հիշել և Խաչատրյանի հարցին, թե միայն հիշելը քիչ չէ՞, բացասական պատասխան է տալիս։ Ֆիլմում պարբերաբար կարելի է որսալ «Դլե յամանի» մեղեդիները, որոնք կարծես ավելի ամբողջական են դարձնում թեմային առնչվող պատկերները։

Ֆիլմն, իհարկե, նախ և առաջ Խաչատրյան կոմպոզիտորի մասին էր, ումից անասելի մեծ ջանքեր են պահանջվել «Գայանե» բալետի ստեղծումն ավարտին հասցնելը։ Նկարագարված են նրա հոգեկան ապրումները, ցավը, բարկությունը, նրան շրջապատող խորհրդային իրականությունը, գրաքննության սարսափելի պահանջներն ու հետևանքները։ Հարակից կերպարների միջոցով ներկայացված են այն ժամանակների արատավոր երևույթները։ Օրինակ՝ խորհրդային պաշտոնյա Պուշկովը կասկածում է, որ Արամ Խաչատրյանը ստեղծում է մի գործ, որը հակասում է խորհրդային գաղափարախոսությանը, պատվիրում է երիտասարդ երաժիշտներից մեկին լրտեսել նրան, պարզելու, թե ինչ է ստեղծում Խաչատրյանը։ Եթե լրտեսությունը բարեհաջող ընթացք ունենար, ապա երիտասարդը պատերազմ չէր մեկնի։ Նույն մարդու ձեռքում ինչ-որ առումով խաղալիքներ են դառնում Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, տնօրենը, պարուհին և մյուս աշխատակիցները։ «Սուսերով պարը» ֆիլմ է Արամ Խաչատրյան մարդու և կոմպոզիտորի, բայց, իհարկե, նաև այն իրականության և մարդկային խեղված ճակատագրերի մասին, որոնք շրջապատում են նրան։

Ռեժիսորը և դերասանները՝ իրենց զգացողությունների մասին

 

Ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Յուսուպ Ռազիկովը լրագրողների հետ հանդիպմանը նշում է, որ ի սկզբանե որոշում է եղել Արամ Խաչատրյանի կյանքի մասին սերիալ ստեղծել, սակայն այն լայն արձագանք չի գտել հեռուստաընկերությունների շրջանում։ Այն ժամանակ «Մարս մեդիա» ընկերության մոտ գաղափար է ծնվել հայ գործընկերների հետ համատեղ ստեղծել լիամետրաժ ֆիլմ։ «Կազմեցինք սցենար, ներկայացրեցինք ՌԴ մշակույթի նախարարությանը։ Ի զարմանս նաև մեզ, այն բավական բուռն արձագանքի արժանացավ։ Նրանք ընդգծեցին, որ ուղղակի պարտավոր են աջակցել այս նախագծին։ Աշխատանքը բավական բարդ էր, քանի որ ցանկացած սցենարի հիմքում պետք է լինի դրամատիկ իրավիճակ, առանց դրա հնարավոր չէ ֆիլմ նկարել։ Սկսեցի ուսումնասիրել կոմպոզիտորի կենսագրությունը։ Պարզեցի, որ Խաչատրյանը բավական ծանր է տարել Հայոց ցեղասպանության փաստը, դա նրա ցավն էր, որի մասին, սակայն, չէր կարողանում բարձրաձայնել, քանի որ հանրային ակտիվ մարդ էր։ Հետո արդեն գտա այն պատմությունը, որ «Գայանե» բալետն ավարտին հասցնելու ժամանակ Խաչատրյանը թատրոնի տնօրենից հրաման է ստանում ևս մեկ պար ստեղծել։ 8 ժամ անց ստեղծվում է «Սուսերով պարը», իսկ թե հոգեկան ինչ ապրումներ է ունեցել կոմպոզիտորը, փորձել ենք փոխանցել ֆիլմի միջոցով,-ասում է Ռազիկովը։

Ռեժիսորն ընդգծում է՝ իր համար շատ կարևոր էր, որ Խաչատրյանին ազգությամբ հայ դերասան մարմնավորի։ Երեք թեկնածուներից այդ պատվին արժանացել է Համբարձում Քաբանյանը։ Դերասանն ասում է՝ մի կողմից անհանգստանում էր այն փաստից, որ պետք է մարմնավորի Խաչատրյանին, սակայն վստահ էր, որ ի զորու է դա անել։ «Դա ներքին կանչ էր, ինչ-որ հարազատ բան։ Արտիստի համար նման մեծության մարդուն մարմնավորելը միշտ է հետաքրքիր, բայց, իհարկե, նաև դժվար»,-նշում է Քաբանյանը։

Արման Նավասարդյանը նշում է, որ մեծ սիրով է համաձայնել նկարահանվել Խաչատրյանի մասին պատմող ֆիլմում։ «Իհարկե, մեծ պատասխանատվություն էր, բայց նաև հետաքրքիր այն առումով, որ իմ՝ Արամ Խաչատրյանի ընկերոջ կերպարը, հորինված էր։ Գիտեմ, որ շատ դերասաններից հենց ինձ են ընտրել այդ դերում հանդես գալու համար։ Հուսով եմ՝ կարողացել եմ արդարացնել այն մարդկանց սպասումները, որոնք վստահեցին ինձ։ Շնորհակալ եմ ռեժիսորին՝ հայերի և հայ մշակույթի հանդեպ ունեցած վերաբերմունքի և Արամ Խաչատրյանին այդքան լավ ճանաչելու համար։ Նա այնքան լավ էր ուսումնասիրել մեր մեծանուն կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործական ուղին, որ նույնիսկ մենք այդքան բան չգիտեինք Խաչատրյանի մասին»,-հավելեց Նավասարդյանը։

 

Լուսինե Առաքելյան

‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ամենադիտված