Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ են ցույց տա­լու հասարակությանը.նոր «100 փաս­տի» սպա­սու­մով. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարին ավարտվում է, և իշխանությունները պետք է ամփոփեն իրենց գործունեության արդյունքները և անցնեն հաջորդ տարվա ծրագրերը իրականություն դարձնելուն (եթե այդպիսիք ընդհանրապես կան)։ 

Երբ հետահայաց նայում ենք տարվա ընթացքում տեղի ունեցած գործընթացներին, ապա պարզ է դառնում, որ այդպես էլ տնտեսական հեղափոխությունը, որի մասին խոստումներ էին տվել իշխանությունները, իրականություն չդարձավ։ 

Ավելին, դրան մի փոքր անգամ մոտ չեկանք: 

Երկրի տնտեսական վիճակը չնչին փոփոխություններով (ընդ որում, ոչ անպայման դրական դինամիկայով) շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին կար նախկինում։ 

Թերևս սրանով է պայմանավորված, որ իշխանության ներկայացուցիչները հապաղում են արդեն քիչ-քիչ ամփոփել անցնող տարին։ 

Եթե, իհարկե, խոշոր ձեռքբերումներ եղած լինեին տարվա ընթացքում, ապա տարեվերջյան այս օրերին Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չէր թողնի ֆեյսբուքյան իր էջում ամենօրյա հրապարակումներով հանդես գալու և ցույց տալու, որ իրենց աշխատանքն արդյունավետ է։ 

Տարվա ընթացքում հնարավոր եղավ տարբեր տեսակի աղմկահարույց քրեական գործերով, ձերբակալություններով, կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարություններով, բյուջե մուտքագրված ֆանտաստիկ գումարների և ռևանշիստ-դավադիրների մասին միֆական պատմություններով ժամանակ շահել և իմիտացիա ստեղծել, թե երկրում կամաց-կամաց իրավիճակի փոփոխություն է նկատվում։ 

Այսպիսի քայլերի միջոցով իշխանություններին հաջողվեց որոշ ժամանակով խուսափել հասարակական դժգոհությունից։ 

Սակայն լուրջ կասկածներ կան, թե 2020 թվականին հնարավոր կլինի նույն մեթոդների կիրառմամբ խուսափել հանրային դժգոհությունների կուտակումից. մանավանդ, այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Ամուլսարի ոսկու հանքի շահագործման, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցերը, դեռևս վերջնական հանգուցալուծում չեն ստացել։ Դրան գումարվում է հունվարից սպասվող թանկացումների ալիքը՝ կապված ԵԱՏՄ մաքսադրույքների կիրառման հետ։ 

Շուրջ 700 տեսակի ապրանքների թանկացումը՝ ներառյալ առաջին անհրաժեշտության, բարդացնելու է երկրի տնտեսական վիճակը։ 

Իշխանությունների կողմից առողջապահության 6 (թեկուզ 4) տոկոսանոց հարկի ներդրումն էլ ծանրացնելու է աշխատողների հարկային բեռը, այսինքն՝ նրանց եկամուտները կրճատվելու են, իսկ արդյունքը խիստ կասկածելի է։ Այս ամենին զուգահեռ՝ իշխանությունները ցանկանում են գույքահարկի տակ մտցնել անխտիր ամբողջ անշարժ գույքը։ 

Եվ գույքահարկի տեսքով գումարներ են վճարելու ոչ միայն հարուստ, այլև միջինից ցածր եկամուտ ունեցող՝ աղքատ քաղաքացիները։ 

Աշխատանք ունեցող քաղաքացիների հարկային բեռը կավելանա նաև կուտակային կենսաթոշակային ֆոնդերին կատարվող վճարումների վերանայման արդյունքում։ 

Եթե հանրության շրջանում դժգոհությունները մեղմելու նպատակով կառավարության կողմից որոշվել էր, որ աշխատավարձերից ֆոնդերին վճարվող 5 տոկոսից 2,5-ի փոխհատուցման պարտավորությունը կստանձնի կառավարությունը, ապա հաջորդ տարի այդպես չի լինելու, և աշխատանք ունեցող քաղաքացիները 2,5-ի փոխարեն կենսաթոշակային ֆոնդերին կվճարեն աշխատավարձի 3,5 տոկոսը։ 

Եվ եթե նշված բոլոր այս հարցերին էլ գումարում ենք գարնանը գազի գնի թանկացման հարցը, որը կարող է շղթայական թանկացումների պատճառ դառնալ, ապա հասարակության շրջանում տագնապային տրամադրություններն ավելի են խորանում։ 

Մարդիկ արդեն իսկ տրամադրված են, որ 2020 թվականը սոցիալ-տնտեսական առումով ծանր տարի է լինելու։ 

Իսկ այս պայմաններում կողմնորոշվելու և ճիշտ գործելու համար իշխանություններից մեծ ջանքեր են պահանջվելու, վարչապետ Փաշինյանի համար շատ դժվար է լինելու այս պայմաններում պահել իր վարկանիշը։ 

Տեսնելով հանրության շրջանում առկա մտահոգությունները՝ Փաշինյանը փորձելու է ժամանակ շահել, որպեսզի կառավարությունը կարողանա ինչ-որ չափով մեղմել դրությունը։ 

Ամենայն հավանականությամբ, դրանով է պայմանավորված, որ վերջին շրջանում իշխանությունները մտմտում են նորից հանրության ուշադրությունը գրավող գործեր հարուցել, աղմկահարույց ձերբակալություններ կազմակերպել:

Իր գործունեության տարին ամփոփելու մասով Փաշինյանը շատ բան չունի հանրությանը ներկայացնելու, շատ-շատ էլի 100 փաստ ներկայացնի, որի առյուծի բաժինը վերաբերում է մանր-մունր խնդիրների, առօրեական պարտականությունների, դրա համար էլ, ելնելով իր լրագրողական փորձառությունից, վերջինս ցանկանում է հանրությանը կերակրել սենսացիաներով։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիՐոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում
Ամենադիտված