Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հա­ջորդ տա­րի ժա­մա­նակն աշ­խա­տե­լու է ոչ հօ­գուտ իշ­խա­նու­թյուն­նե­րի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տարեվերջի այս օրերին կարող ենք ամփոփել, թե ինչ իրավիճակ ունենք այսօր երկրում և հետահայաց դիտարկել գրանցված արդյունքները: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը 70,43% հաղթեց և հնարավորություն ստացավ միայնակ կառավարություն ձևավորել: 

Բոլոր պայմանները ստեղծվեցին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը առանց որևէ խոչնդոտի իրագործի ժողովրդին տված իր խոստումները: 

Իսկ քաղաքացիները մեծ հույսեր էին կապում, որ 2019 թվականը դրական առումով բեկումնային տարի պետք է լինի Հայաստանի համար, սակայն երբ դիտարկում ենք անցնող տարին, ապա պարզ է դառնում, որ ժողովրդի ակնկալիքները հեռու են իրականություն դառնալուց: 

Տարվա ընթացքում իշխանություններն ավելի շատ զբաղված էին պոպուլիզմով, հեղափոխության մասին լոզունգներ առաջ քաշելով, քան իրական բարեփոխումներով, որոնք պետք է հնարավորություն տային զարկ տալ տնտեսության զարգացմանը, բարձրացնել կենսամակարդակը, ներդրումներ ներգրավել, ներգաղթ ապահովել և այլն: 

Արդյունքում անցնող տարին տնտեսական առումով առանձնահատուկ ոչնչով աչքի չընկավ նախորդ տարիների հետ համեմատությամբ, շարունակվեց երկրից արտագաղթը, որի արդյունքում 2019 թ. հոկտեմբերի դրությամբ Հայաստանի բնակչությունը կրճատվել է 11,7 հազարով, 2019թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալի էական կրճատում նկատվեց։ Առաջին 9 ամիսների տվյալով ներդրումները կրճատվել են 60 մլն դոլարով՝ կազմելով ընդամենը 68 մլն դոլար։ 

Երևի թե դրանով է պայմանավորված, որ վարչապետը խուսափում է հրապարակել այն ցուցանիշները, որոնցում առաջընթաց չի նշմարվում, այլ կենտրոնանում է միայն այն թվերի վրա, որտեղ ինչ-որ առումով կարողացել են հաջողության հասնել, և դրանք ներկայացնում է որպես «տնտեսական հեղափոխության» գրավական: 

Բայց բոլորի համար էլ պարզ է, որ քաղաքացիների սոցիալական վիճակի էական բարելավում չկա, աշխատավարձերը և թոշակները շարունակում են մնալ ցածր, աշխատատեղերի էական ավելացում և բիզնես միջավայրի բարելավում չի արձանագրվել, դրան զուգահեռ շարունակում են աճել ապրանքների գները: 

Այս ամենով հանդերձ, դրական դինամիկա առկա է, բայց ոչ թե հասարակ քաղաքացիների համար, այլ միայն իշխանավորների: Քիչ չէ, որ մեծաթիվ անփորձ երիտասարդներ, որոնք պետական կառավարումից կիլոմետրերով հեռու էին, հայտնվեցին բարձր պաշտոններում, մի բան էլ վարչապետի որոշմամբ նրանցից շատերի աշխատավարձը հանրությունից գաղտնի գրեթե կրկնապատկվեց, տրվեցին մեծ թվով պարգևատրումներ և այլն: 

Սրան զուգահեռ՝ կառավարությունը գնաց պետբյուջեի հաշվին տվյալ պահին ոչ անհրաժեշտ և շռայլ ծախսեր կատարելու ճանապարհով, որի մասին մամուլում շատ է գրվել: Եվ, իհարկե, այսպիսի իրավիճակը չի կարող չազդել իշխանությունների վարկանիշի վրա: Քաղաքացիների շրջանում իշխող տրամադրություններից պարզ է դառնում, որ նրանց ակնկալիքները հիմնականում չեն արդարացել:

Եվ իրենց խոստումներից ժողովրդի ուշադրությունը շեղելուն էր միտված իշխանությունների այն քաղաքականությունը, որը նպատակ էր հետապնդում հասարակությունը սևերի և սպիտակների բաժանել ու հանրության տարբեր հատվածների միջև ատելություն սերմանել: 

Տարվա ընթացքում Փաշինյանը բոլոր դրական ձեռքբերումները, որոնք թեկուզ գալիս էին նախորդների աշխատանքի արդյունքում, համարում էր իրենը և գովերգում իրենց կառավարության աշխատանքը, իսկ բոլոր բացասական արդյունքները համարում էր նախորդ իշխանություններինը և նրանցից կերտում այնպիսի միֆական կերպար, թե նրանց հիմնական նպատակն է խոչընդոտել կառավարության գործունեությունը: 

Եվ այս ամենը զուգորդվում էր բեմադրված ձերբակալությունների և կոռուպցիայի դեմ պայքարի աղմուկով: 

Ստացվում է, որ 2019 թվականին Փաշինյանը չի ապահովել այն դրական փոփոխությունները, որն ինքը խոստանում էր իշխանափոխության օրերին, և հաջորդ տարի ժամանակն արդեն աշխատելու է ոչ հօգուտ վարչապետի:

 Ժողովուրդն արդեն էլ հավատ չի ընծայում Փաշինյանի կողմից ներկայացվող ցուցանիշներին և կոռուպցիայի դեմ պայքարի սրտաճմլիկ պատմություններին, վարչապետը ստիպված է լինելու բազմապատկել իր ջանքերը երկրում իրական փոփոխություններ իրականացնելու համար:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՆԳՆ` ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիՐոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»
Ամենադիտված