Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍԴ դա­տա­վոր­նե­րի նկատ­մամբ գոր­ծադր­վող ու գոր­ծադր­ե­լիք ճնշում­նե­րը մեծ ռե­զո­նանս են առաջացնելու. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» թերթը գրում է․ 

2019 թվականն աչքի ընկավ դատական համակարգի նկատմամբ գործադրված ճնշումներով։ 

Վարչապետի հորդորով տեղի ունեցավ դատարանների շրջափակումը, որի արդյունքում դատավորներն ու դատարանների աշխատակազմերը չկարողացան ներկայանալ աշխատանքի, ինչն աննախադեպ երևույթ էր նորանկախ Հայաստանի պատմության մեջ, գուցե նաև քաղաքակիրթ մարդկության պատմության մեջ։ 

Եվ չնայած դրանից հետո իշխանությունները հայտարարեցին դատական համակարգում վեթթինգի իրականացման անհրաժեշտության մասին, բայց դրանով չբավարարվեցին։ Այս անգամ իշխանության թիրախում հայտնվեց Սահմանդրական դատարանը, որի դատավորների նկատմամբ սկսվեցին աննախադեպ ճնշումներ։ 

Իշխանությունների նպատակը մեկն է՝ վերացնել ՍԴ-ի անկախ կարգավիճակը և ունենալ իրենցից կախյալ ՍԴ դատավորներ, որոնք ընդամենը կուրորեն կկատարեն իշխանության կամքը։ Իսկ կախյալ ՍԴ ունենալու համար առաջին հերթին խնդիր դրվեց հեռացնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։ 

Եվ պատահական չէ, որ քրեական գործեր հարուցվեցին ոչ միայն ՍԴ նախագահի վրա, այլև ճնշումներ բանեցվեցին նրա շրջապատի հանդեպ: Ճնշումներն այնքան բացահայտ էին, որ նույնիսկ արժանացան միջազգային որոշ կառույցների գնահատականին։ 

ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը նշեց, թե մտահոգված է Հայաստանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և նրա հանդեպ սպառնալիքներով ու հորդորեց Եվրոպական և այլ միջազգային կառույցներին համակ ուշադրությամբ հետևել իրավիճակին և կանխել ցանկացած զարգացումներ, որոնք կարող են խաթարել ժողովրդավարությունը Հայաստանում։ 

Իսկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն հայտարարեց, թե իրենք տեղյակ են, որ ՍԴ նախագահը հարվածների տակ է, նրա նկատմամբ ճնշում է գործադրվում։ Ավելին, օրերս Հրայր Թովմասյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել Ջիանի Բուքիքիոյի և Վենետիկի հանձնաժողովի այլ պաշտոնատար անձանց հետ: 

Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են Բուքիքիոյի վերը նշված հայտարարությունից և «վաղ կենսաթոշակի մեխանիզմ» նախատեսող «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի ընդունումից հետո Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները: 

Իսկ այդ օրենքն իշխանությունները դիտարկում էին որպես ՍԴ դատավորներից ազատվելու ևս մեկ տարբերակ։ Անցած տարվա վերջին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը: 

Եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում դատավորները, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ։ 

Իսկ դրա համար հարկատուները պետք է վճարեն ավելի քան 600 միլիոն դրամ։ 

Սա, ըստ էության, դատավորներին առաջարկվող կաշառք է, և այն դատավորները, որոնք կհամաձայնեն հրաժարական ներկայացնել աշխատավարձի չափով կենսաթոշակի դիմաց, ըստ էության հարվածի տակ կդնեն իրենց մասնագիտական համբավն ու հեղինակությունը։ 

Այս հանգամանքը իշխանությունները չեն կարող չհասկանալ, և թերևս դրանով է պայմանավորված, որ նրանք մտադիր են նոր ճնշումներ գործադրել դատավորների նկատմամբ, որպեսզի նրանք «պատվավոր» թոշակի գնան։ Սակայն ամեն ինչ պետք է այնպես բեմադրվի, թե իբր այդ որոշումը կայացնելու են դատավորները կամավորության սկզբունքի հիման վրա։ 

Ամենևին պատահական չէ, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների հարցով գաղտնի ժողով է հրավիրել, որին մասնակցել են իրավապահ կառույցների ղեկավարները: Եվ վարչապետը իրավապահներին հանձնարարել է ակտիվորեն ներգրավվել ՍԴ դատավորների դեմ կոմպրոմատներ հավաքագրելու գործին: 

Հրահանգվել է ցանկացած գնով գտնել և ստեղծել միջոցներ, որոնք կդրդեն դատավորներին հեռանալ, քննարկվել են դատավորներին հրաժարական հարկադրելու տարբեր սցենարներ: 

Սակայն այս անգամ իշխանությունները հաշվի չեն առել, որ իրենց կողմից գործադրվող ու գործադրելիք ճնշումները կարող են մեծ ռեզոնանս առաջ բերել ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգային հանրության շրջանում։ 

Եվ երբ տարբեր միջազգային կառույցներ կոշտ գնահատականներով հանդես գան ՀՀ իշխանությունների հասցեին, այն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ նրանց միջազգային հեղինակության և վարկանիշի վրա։ 

Իսկ ՍԴ դատավորները, ինչպես ցույց են տալիս նրանցից մի քանիսի հետ հարցազրույցները, արժանապատիվ են ու իրենց դիրքերում ամուր:

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

ՆԳՆ` ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիՐոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»
Ամենադիտված