Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ին­չո՞ւ է կո­րել կա­խար­դա­կան փայ­տի­կը.հան­րու­թյան և իշ­խա­նու­թյուն­նե­րի մի­ջև անջր­պե­տը գնա­լով խո­րա­նում է. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» թերթը գրում է․ 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հունվարի 15-ից անցել է խիստ վերահսկողության մսի իրացման կետերում և հանրային սննդի վայրերում՝ պարզելու՝ դրանք սպանդանոցից են բերված, թե ոչ: ՍԱՏՄ-ն գտնում է, որ սպառողին պետք է առաջարկվի միայն սպանդանոցում մորթված անասունի՝ լաբորատորիայով անցած անվտանգ միս։ 

Իսկ օրենքով սահմանված մորթ չիրականացնելու և այդ միսը վաճառել փորձելու դեպքում տույժ կկիրառվի մինչև 300 հազար դրամ: 

Այստեղ վիճելու և վիճարկելու թեմա չկա: Սննդամթերքի անվտանգությունն ու քաղաքակիրթ արտադրությունը այլընտրանք պարզապես չունեն, իսկ վերահսկողությունը պետք է մշտապես ուժեղացված լինի: 

Հարցն այլ հարթության մեջ է: Մսավաճառներն ու անասնապահները դեմ են սպանդանոցներում մորթ իրականացնելու՝ բոլորի համար պարտադիր նորմին, ցանկանում են իրենք իրենց բակում մորթել անասուններին. բերում են մի շարք փաստարկներ, որոնց մի մասը, հանուն անկեղծության, այնքան էլ համոզիչ չէ, ու մի քանի օր շարունակ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: 

Մսավաճառներն ու անասնապահները հիմնականում դժգոհում են կենդանիների տեղափոխման դժվարություններից, սպանդանոցների մատուցած ծառայությունների բարձր գնից։ 

Ցուցարարները դժգոհում են նաև, որ բավարար թվով սպանդանոցներ չկան՝ պնդելով, որ ողջ հանրապետությունում ընդամենը 24 սպանդանոց կա, չեն կարող մի անասունն առնել ու կիլոմետրեր հաղթահարել։ 

Սրան զուգահեռ՝ մսավաճառների կարծիքով, եթե իրենց առաջարկությունները հաշվի չառնվեն, ապա, ամենայն հավանականությամբ, առաջիկայում տեղական մսի գինը կարող է բարձրանալ 800-1000 դրամով։

 Իսկ այս ամենը չի կարող ընդհանուր ազդեցություն չունենալ գյուղատնտեսության ոլորտի վրա՝ մանավանդ որ 2019 թվականին գյուղոլորտում անկումային ցուցանիշներ են գրանցվել։

 Որոշ մասնագետներ նույնիսկ մտահոգություն են հայտնում, որ կառավարությունն այսպիսի քայլեր է ձեռնարկում, որպեսզի տեղական արտադրողը տուժի, նրա արտադրանքը մրցունակ չլինի և արդյունքում դուրս գա շուկայից։ Այսպիսի իրավիճակից անհապաղ կօգտվեն ներմուծողները։ 

Այնինչ կառավարության ներկայացուցիչները շարունակաբար խոսում են տեղական արտադրությանը զարկ տալու մասին և միայն տարբեր թվեր են հրամցնում հանրությանը, իսկ երբ խնդիրը վերաբերում է գործնական քայլերին, նրանց համար հանրության ձայնը դառնում է ոչ ընկալելի։ 

Մսավաճառները ու անասնապահները հիմնականում դժգոհ են կառավարության վարած քաղաքականությունից, և պատահական չէ, որ նրանք իրենց դժգոհությունն արտահայտում են փողոց փակելու միջոցով, որպեսզի կարողանան իրենց ձայնը տեղ հասցնել։ 

Կառավարության առջև բողոքի դուրս եկած գյուղացիները փակել են Նալբանդյան փողոցը, այնուհետև Տիգրան Մեծ պողոտան, որի արդյունքում քաշքշուկ է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: 

Ակցիաներ տեղի ունեցան նաև մարզերում: Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Բագրավան, Ջրափի գյուղերի՝ անասնապահությամբ զբաղվող բնակիչները Հայկաձոր համայնքի ճանապարհին ևս բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը։ 

Իսկ երեկ էլ բողոքի ակցիաներ տեղի ունեցան Արմավիրի և Արարատի մարզերում։ Գյուղացիները փակեցին Երևան -Արարատ, Երևան–Ար մավիր , Էջմիածին-Աշտարակ ճանապարհները: Մասնագետները դեռ երկար կքննարկեն ներկայացվող պահանջների իրավացիության կամ սուբյեկտիվության թեման: 

Ամբողջ խնդիրը սակայն այն է, որ հարցն այս պարագայում միայն սպանդանոցները չեն: Առկա իրավիճակը պարզ ի ցույց է դնում, որ ընդհանուր առմամբ հանրության շրջանում տարբեր խնդիրների լուծման հետ կապված կառավարության քաղաքականության նկատմամբ դժգոհությունները գնալով խորանում են։ 

Եվ վերջին շրջանում հանրապետության տարբեր մարզերում բողոքի բուռն ակցիաներ են տեղի ունենում, բողոքի դուրս եկած ցուցարարները փակում են ճանապարհները։ Գրեթե շաբաթ չկա, որ բազմամարդ ակցիաներ տեղի չունենան կառավարության շենքի առջև։ 

Ըստ էության, հանրության համար տեսանելի է դառնում, որ տնտեսական հեղափոխության օրակարգը սպառված է, իշխանություններն ընդունակ չեն լուծել հանրության տարբեր հատվածների խնդիրները։ 

Փաշինյանի գլխավորած կառավարությունը չի արդարացնում ժողովրդի սպասումները, որոշումները հաճախ կայացվում են առանց խորքային քննարկման, ինչ-որ մեկի տեսած «երազի» հիման վրա։ 

Վարչապետ Փաշինյանը գործադիրի նիստերից մեկում հայտարարել է, թե կուտակված խնդիրները մեկ գործողությամբ հնարավոր չէ լուծել, որովհետև եթե իրենք փորձեն մեկ գործողությամբ լուծել բոլոր խնդիրները, մեծ հավանականությամբ երկիրը կկանգնեցնեն կոլապսի և ձախողումների առաջ: 

Մի զարկով երբեք էլ հարցեր չեն լուծվում, սակայն հարցն այն է, որ հետևողականորեն, քայլ առ քայլ լուծելու ուղղությամբ արվող քայլերն էլ չեն երևում, և ստացվում է, որ վարչապետը կարծես խոստովանում է իրենց կառավարության՝ խնդիրները լուծելու անընդունակությունը, այնինչ իշխանափոխությունից հետո նույն Փաշինյանը խոստանում էր, որ շատ արագ բարելավելու է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, կուտակված պրոբլեմներին շատ արագ լուծումներ է տալու։ 

Տպավորություն է, թե հանրության և իշխանությունների միջև անջրպետը գնալով խորանում է, իսկ կախարդական փայտիկն այդպես էլ անհետ կորել է։

 

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

ՆԳՆ` ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիՐոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»
Ամենադիտված