Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանությունն՝ ԱԱԾ-ի հետքերով. կասկածվում են բոլորը

ԻՐԱՎՈՒՆՔ

Հունվարի 21-ին  Ազգային ժողովը 97 կողմ, 20 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը։ Կառավարության կողմից բացասական եզրակացության արժանացած ու խոշոր ֆինասնական ծախսեր ենթադրող նախագծի ընդունման արդյունքում, որը հիմնավորվել է Ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ, այսուհետ գաղտնալսելու իրավունք է տրվելու նաև այդ ուժային կառույցին՝ առանց դրա համար ԱԱԾ թույլտվությունը ստանալու. բավարար կլինի ընդամենը դատարանի որոշումը:

Այն, որ հետհեղափոխական Հայաստանում ուժային կառույցների գործունեության շրջանակը վաղուց դուրս է եկել հասարակական կարգի պահպանման կամ պետական անվտանգության խնդիրների լուծման տիրույթից, բնավ նորություն չէ: Ներկայումս ուժային կառույցները Հայաստանում շատ իմաստներով վերածվել են իշխանությունների քաղաքական շահերը սպասարկող հանգուցային օղակի, երբ հաճախ նույնիսկ ի վնաս բուն գործառույթների,այս կամ այն ուժային կառույցը ստիպված է լինում անհապաղ ի կատար ածել քաղաքական ղեկավարության կողմից ներքին կարգով պարբերաբար իջեցվող հրահանգները: Շատ հավանական է, որ տվյալ պարագայում Ոստիկանությանը ԱԱԾ-ի հետ գործնականում նույն հարթության վրա դնելով ու վերջինիս զրկելով որոշակի հարցերում ունեցած մենաշնորհներից՝ իշխանությունները նախևառաջ փորձելու են լուծել իրենց քաղաքական օրակարգից ածանցվող խնդիրները, և այն հիմնավորումը, որ նախագծի ընդունումը կօգնի բարձրացնել Ոստիկանության օգտակար գործողության գործակիցը, ձեռք է բերում բավական խորհրդանշական իմաստ. Ոստիկանությանը նմանօրինակ լիազորություններով օժտելով՝  իշխանություններն, ըստ էության, նաև փորձելու են դրա միջոցով հակակշռել Ազգային անվտանգության ծառայությանը և, ինչու ոչ, է՛լ ավելի խորությամբ վերահսկել շատերի համար դեռ առեղծվածային այդ կառույցը:

Ի՞նչ վախեր են առկա իշխանությունների մոտ, որոնք ստիպում են նրանց թեկուզ հսկայական ծախսերի ու քաղաքացիների իրավունքերի պոտենցիալ ոտնահարման գնով ոստիկանությանն օժտել գործնականում աննախադեպ գործառութային հնարավորություններով, ԱԱԾ-ն թերացե՞լ է ինչ-որ բանում ու կարիք կա օգնող ձեռքի, թե՞ գաղտնալսելու են բացառապես քրեականներին՝ նրանց դեմ ընդունված նոր օրենքի կյանքի կոչման շրջանակներում, իսկ միգուցե խնդիրը հենց ԱԱԾ-ն է՝ նկատի ունենալով միառժամանակ առաջ ոմանց կողմից շրջանառության մեջ դրված ներքին հեղաշրջումների մասին բամբասանքների ի հայտ բերած հնարավոր էֆեկտը:

Հետաքրքիր է, որ սույն նախագծի ընդունումը հնարավոր է դարձել բացառապես ԱԺ իմքայլական մեծամասնութան շնորհիվ, քանի որ Կառավարությունն, ըստ էության, առերևութաբար դեմ է հանդես եկել իմքայլականների նախաձեռնությանը՝ չնայած միանգամայն հասկանալի է, որ ներկա իրողությունների պայմաններում խորհրդարանը չէր կարող նման նախագիծ ընդունել առանց վերևների համաձայնությունը ստանալու, և կառավարության ընդդիմանալն ավելի շուտ պետք է համարել  յուրատեսակ ծածկադմփոց՝ քննադատությունների ալիքը շեղելու, ղեկավարությանը թիրախ չդարձնելու նպատակով՝ չնայած որ բուն շահառուն հենց կառավարությունն է հանդիսանալու՝ յուր ղեկավարով:

Վերջերս ամենևին էլ ոչ անհիմն կերպով շատ է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի միայնակ մնալու, վստահելի անձանց շրջանակի աննախադեպ կրճատման մասին թեզը: Վարչապետը մնացել է մենակ, իսկ մարդկանց թիվը, որոնց նա անվերապահորեն վստահում է, ժամանակի հետ չեն ավելանում: Ինքնամեկուսացումը, որի ճանապարհին է այժմ գտնվում Նիկոլ Փաշինյանը, ինքնաբերաբար ծնում է կասկած ու  դավաճանված լինելու վախ, ուստի՝ միանգամայն հավանական է, որ Ոստիկանությանն աննախադեպ վերահսկողական գործառույթներով օժտելուն միտված այս քայլով փորձ է արվելու, նախևառաջ, փարատել դավաճանված, «քցված» լինելու հետ կապված կասկածները. գաղտնալսման թիրախում են հայտնվելու առաջին հերթին նրանք ու այն կառույցները, որոնցից Փաշինյանի վախերն ամենաշատն են, որոնք կասկածվում են հեղափոխությանն ընդդիմացող «սևերով» լիքը լինելու մեջ կամ որոնց վարչապետը «սատանա» է համարում:

‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ամենադիտված