Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպիսի՞ մայրիկ եք դուք ըստ ձեր հորոսկոպի նշանի. իմ դեպքում լրիվ համընկավ

ՖՈՏՈ

Խոյ — դրական կողմերը՝

Վստահություն,
ինքնագիտակցում,
ուժ, քաջություն:
Բացասական կողմերը՝

Մրցակցության ոգին,
զայրույթը, սահմանափակ հայացքները,
մոլուցքը, սնափառությունը,
էգոցենտիզմը
Խոյի նշանի տակ ծնված մայրիկը խիստ և պահանջկոտ է: Նա ուժեղ է և դիմացկուն է, և հենց այդ հատկանիշներն էլ նա փոխանցում է նա իր երեխաներին: Այս նշանի կանանց հատուկ է կոպիտ ու նրբագեղ բնույթը: Դառնալով մայրիկներ նրանք փորձում են դառնալ աշխարհի լավագույն մայրիկները: Խոյ մայրը շատ վաղ է սկսում կարծել, որ իր երեխաները չափահաս են: Նրա երեխաները մեծանում են ազատ եւ անկախ, բայց այնուամենայնիվ նա փորձում է ամեն ինչ անել իր երեխայի համար:

Ցուլ — Դրական կողմերը՝

 

հավասարակշռություն,
լավ ճաշակ,
ողջամտություն,
աշխատասիրություն:
Բացասական կողմերը՝

քմահաճություն, խանդավառություն,
նյութապաշտություն,
տրամադրության տատանումներ,
սնափառություն:
Ցուլ մայրիկը գնահատում է հարմարավետությունը և վայելքը, և, իհարկե, միշտ գիտի, թե ինչպես պետք է այն ստեղծել, նա գործնական կին է, ամուր կանգնած է ոտքերի վրա: Երեխաներին փոխանցում է կենսասիրություն, սիրում է համեղ պատրաստել, և գեղեցիկ հագնվել , սովորեցնում է գանահատել կյանքի հաճույքները: Ցուլ մայրիկը ձգտում է կապել երեխային ընտնիքի հետ և վերահսկում է նրա կյանքը: Նա շատ տնտեսող է և միշտ դրամ ունի պահած սև օրվա համար:

Երկվորյակ — Դրական կողմերը՝

 
 

Բազմազանություն,
հետաքրքրասիրություն,
ինքնատիպություն,
սրամտություն:
Բացասական կողմերը՝

Անհետևողականություն,
սահմանների բացակայություն,
ինքն իրեն հակադրվելու ցանկություն,
անհամբերություն, չլսելու ունակություն
Երկվորյակ մայրիկը իր երեխայի համար իսկական ընկեր է, ում հետ երեխան կարող է ցանկացած խաղ խաղալ: Երկվորյակ մայրը շատ անմիջական է, սիրում է սիրում է հյուր գնալ և ճանապարհորդել, երբեմն թեթևամիտ է թվում: Հաճախ նման մայրերի երեխաները մեծանում են թողտվության մթնոլորտում, և առանց հատուկ դաստիարակչական սկզբունքների, թույլ են տալիս նրանց շատ բան անել և ինքնուրույն որոշել իրենց անելիքը:

Խեցգետին — Դրական կողմերը՝

 

զգացմունքայնություն,
հարմարավետություն,
լավ ճաշակ
Բացասական կողմերը՝

ձգտում,
չափազանց հոգատարություն,
տրամադրության տատանումներ,
վախ, խանդ
Նա իր հսկողության տակ է պահում իր երեխաների կենսագործունեությունը, մշտապես խնամքով է շրջապատում նրանց, շատ բարի եւ սիրալիր է, եւ հենց այդ հատկությունների համար նրան շատ բան կարելի է ներել: Նրա հուզականությունը պահպանվում է մինչև կյանքի վերջ: Նրանք պահում են Երեխայի ծնունդից ի վեր իրենց կարծիքով կարեւոր եւ նշանակալի բաներ `լուսանկարներ, նամակներ, գրառումներ: Խեցգետին մայրիկը ուշի- ուշով հետևում է իր երեխաների առողջությանը, որ ժամանակին կերակրվեն ու հագնվեն:

Առյուծ — Դրական կողմերը՝

 

առաջնորդություն,
հնարամտություն,
վստահություն
Բացասական կողմերը՝

եսակենտրոնություն,
դրամատիզմ,
ավելորդ լավատեսություն:
Առյուծ մայրիկը մեծ հեղինակություն է իր երեխաների աչքերում: Նա սովորեցնում է իր երեխաներին ինքնավստահ լինել: Նա սովորեցնում է լավատես լինել և հույսը երբեք չկտրել; Նա միշտ իր երեխաների կողքին է, և եթե բարկանում է, ապա փորձում է զսպել բարկությունը: Նրա համար չափազանց կարևոր է երեխաների կողմից փոխադարձ հարգանք ստանալը:

Կույս — Դրական կողմերը՝

 

կազմակերվածություն,
կարգապահություն,
առողջ դատողություն,
ինտելեկտ
Բացասական կողմերը՝

Անհանգստություն,
նյարդայնությունը,
ինքնաբավարարվածություն,
ամեն ինչ վերլուծելու հակում:
Կույս մայրիկը սովորեցնում է լինել միշտ կազմակերպված և պլանավորել անելիքները: Նա շատ հոգատար է, ջանասեր, ցուցաբերում է մեծ ուշադրություն երեխաների նկատմամբ, ինչպես նրանք հագնված, արդյոք հագուստը լավ է արդուկված, արդյոք կոշիկները փայլում են, այդյոք լավ են սնվում: Նրանք իրենց երեխաներին լավ ճաշակ են սովորեցնում:

Կշեռք — Դրական կողմերը՝

 

համբերատարություն,
նրբաճաշակություն,
լավ ճաշակ,
արդարամտություն
Բացասական կողմերը՝

անհետևողականություն,
սնափառություն
Կշեռք մայրիկն իր երեխաների համար ավագ ընկեր է, նա հիանալի դաստիարակություն է տալիս իր երեխաներին: Կշեռք մայրիկները չափազաց դեմոկրատ են, ջանում են բազմակողմանի դաստիարակել իրենց երեխաներին: Նրանց սովորեցնում են երեխաներին լինել խաղաղասեր, արդարամիտ: Երբեմն նա պահանջկոտություն է ցուցաբերում և երեխաներից ակնկալում է ջերմություն ու սեր: Երբեմն դյուրագրգիռ են, բռնկուն, բայց արդարաամիտ ու քնքուշ:

Կարիճ — Դրական կողմերը՝

 

ուժեղ,
կայուն,
ինտուիտիվ,
կամքի ուժ
Բացասական կողմերը ՝

հսկողություն,
հուզական սառնություն,
չափազանց համառություն
Կարիճ մայրիկը անսահման սեր է տածում իր երեխաների նկատմամբ, բայց միևնույն ժամանակ նրա հետ շատ բարդ է, երբեմն նրա հետ դժվար է լինում լեզու գտնել նույնիսկ սեփական երեխաներին, եթե նա հոգեպես և բարոյապես զարգացած չէ, ապա ամբողջ կյանքում կարող է ճնշել երեխաներին, պարտադրել իր հայացքներն ու սովորեցնել պայքարել: Նա երեխաների համար մշտապես հուզական սթրեսներ է ստեղծում, նա պատեհ-անպատեհ խառնվում է իր երեխաների կյանքին: Նա մշտապես փորձում է երեպաներին պահել իր հսկողության դաշտում:

Աղեղնավոր — Դրական կողմերը ՝

 

իմաստություն,
հումորի և չափի զգացում:
Բացասական կողմերը՝

անհամբերություն,
կոպտություն,
Աղեղնավոր մայրիկը մշտապես շարժման մեջ է, նրա երեխաները սովորում են նրա կյանքի ռիթմին, և չեն վախենում ռիսկի դիմել: Աղեղնավոր մայրիկը հիանալի կազմակերպիչ է, ցանկացած միջոցառում կարող է տոնի վերածել: Ամեն առիթով կարող է հումորներ անել ու երեխայի տրամադրությունը բարձրացնել: Աղեղնավոր մայրիկը չափազանց ուշադիր է երեխաների նկատամբ և օգնում է նրա ինտելեկտուալ զարգացման մեջ:

Այծեղջյուր — Դրական կողմերը՝

 

պլանավորում, կարգապահություն,
ավադույթների արժեվորում,
հետևողականություն,
համբերատարություն
Բացասական կողմերը՝

անհանգստություն, տագնապայնություն,
ավելորդ զգուշություն, հոռետեսություն,
կասկածամտություն
Այծեղջյուր մայրիկը նպատակասլաց է, կազմակերպված, երբեմն սահմանափակում է երեխայի ազատությունը, դրա կողքին մեծ հարգանք են դրսևորում երեխայի անձի ու հեղինակության նկատմամբ: Նա շատ զուսպ է, քչախոս, նա չի սիրում երես տալ երեխաներին, կարող է խիստ պատժել նրանց:

Ջրհոս — Դրական կողմերը՝

 

յուրօրինակություն,
արդարամտություն
Բացասական կողմերը՝

սահմանափակություն,
անհանգստություն,
դրամատիզմ:
Ջրհոս մայրիկը երբեմն բռնապետ է, և ուժեղ անհատականությամբ նրա երեխաները հաճախ մեծանում են որպես խռովարարներ, իսկ թույլ անհատականություն ունեցող երեխաներին նա կարող է ճնշել ու ողջ կյանքում այդպես ճնշված պահել իր կողքին: Նրա երեխաները մեծանում են լիարժեք ազատության մեջ, կարող են լիովին ինքնարտահայտվել:

Նա կարող է սովորեցնել իր երեխաներին ինչպես ապրել ժամանակակից դաժան աշխարհում : Ջրհոս մայրիկը սիրում է երես տալ երեխային, նա չունի հստակ սկզբունքներ և հատուկ դաստիարակչական ծրագիր:

 

Ձկներ — Դրական կողմերը՝

կարեկցանք,
զարգացած երևակայություն,
հոգատարություն,
հնարամտություն
Բացասական կողմերը՝

անկայություն,
մեղքի զգացողություն
Ձուկ մայրիկը մշտապես փորձում է իրենից կախվածությայն մեջ պահել սեփական երեխաներին: Ձուկ մայրիկը կարող է երեխաների խոսել կյանքի այնպիսի հարցերի մասին, որոնք վաղ տարիքում չպետք է երեխաներն իմանան, դա նպաստում է երեխայի հուզական և սեռական կայացմանը, սակայն որոշ դեպքերում դա կարող է խանգարել:

 

Նա զգայուն է ու մելանխոլիկ, իր երեխաներին վերաբերվում է որպես փոքրիկ հրեշտակների, չնայած նրա երեխաների համար այնքան էլ հեշտ չէ նրա հետ, նրա տրամադրությունն անկայուն է, առավոտյան լավ՝ երեկոյան վատ, և վայ երեխաներին, եթե նա վատ տրամադրություն ունի:

Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերը
Ամենադիտված