Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Կարապետյանի գերշահույթն ու էլեկտրաէներգիայի գինը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գնելուց հետո այս ընկերության կատարած հարկային վճարումները սկզբնական փուլում նվազել են:

Այդ մասին են վկայում պետական եկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալները:

Այսպես՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վճարած հարկերը 2016 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, նվազել են մոտ 500 մլն դրամով. եթե 2015 թվականի առաջին եռամսյակում ՀԷՑ-ը պետական բյուջե վճարել էր 4 մլրդ 596 մլն դրամ գումար, ապա 2016 թվականի առաջին եռամսյակում, երբ ՀԷՑ-ի սեփականատերն արդեն «Տաշիր գրուպ» ընկերությունն էր, ՀԷՑ կատարած վճարումը կազմել է 4 մլրդ 98 մլն դրամ։

Երկրորդ եռամսյակում, սակայն, պատկերը փոխվում է. ընթացիկ տարվա հունվար-հունիս ամսիներին ՀԷՑ-ը վճարել է 9 մլրդ 22 մլն դրամ հարկ, որը 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ ավել է 389 մլն դրամով: Իսկ եթե այս տարվա առաջին կիսամյակի հարկային վճարումների ցուցանիշը համեմատելու լինենք 2014 թվականի նույն ժամանակահատվածի վճարումների հետ, ապա ՀԷՑ-ը այդ տարի համրյա կրկնակի ավելացրել է հարկային վճարումների ծավալը /2014-ի հունվար-հունիս ամիսներին ՀԷՑ-ը վճարել է 5 մլրդ 477 մլն դրամ/:

Թվաբանական այս պարզ պատկերը ցույց է տալիս, որ իրականում ՀԷՑ-ի գործերը վատ չեն եղել, և էներգետիկ բիզնեսը Հայաստանում խիստ գերշահութաբեր գործ է, որովհետև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, միայն այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով, ստացել է ավելի քան 15 միլիարդ դրամ շահույթ, որն արդեն իսկ գերազանցում է ընկերության տարեկան պլանը:

ՀԷՑ-ը «Տաշիր գրուպ»-ին վաճառելու մասին պաշտոնապես հայտարարվեց 2015 թվականի սեպտեմբերին, թեպետ այդ մասին խոսակցությունները ԶԼՄ-ներում և քաղաքական շրջանակներում շրջանառվում էին ավելի վաղ՝ դեռևս նախորդ տարվա գարնանը:

«Տաշիր գրուպ»-ի սեփականատերերը սկզբնական շրջանում հետևողականորեն հերքում էին այդ տեղեկությունները: Զուգահեռաբար ԶԼՄ-ներով նույնքան հետևողականորեն թմբկահարվում էր ՀԷՑ-ում ստեղծված խայտառակ վատ, անմխիթար տնտեսական վիճակը, կուտակված ահռելի պարտքերը, համակարգի փլուզման ահասարսուռ վտանգը՝ մութ ու ցուրտ տարիների և հովհարային անջատումների տխուր ժամանակները վերադառնալու հեռանկարով:

Սակայն ժամանակը ցույց տվեց, որ այդ բոլորը մենեջմենթի տեսանկյունից լավ մտածված քայլեր էին: Իրականում սեփականատերն ուզում էր բարձրացնել սեփական գինը: Պետք է նկատել, որ Կարապետյաններին վերջին հաշվով դա հաջողվեց. ստեղծվեց համընդհանուր տպավորություն, որ ՀԷՑ-ի բաժնետոմսերը ձեռք բերելու հարցում նախանձախնդիր է ոչ թե «Տաշիր» ընկերությունը, այլ Հայաստանի կառավարությունն ու իշխանությունը, որոնք բանակցում, իսկ ավելի ճիշտ համոզում էին Սամվել Կարապետյանին ռուսական «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունից գնել ՀԷՑ-ի բաժնետոմսերը:

Ի վերջո 2015 թվականի սեպտեմբերի 17-ին ՀԷՑ-ի սեփականատեր, ռուսական «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմեց ՀՀ Կառավարությանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ իրեն պատկանող 100 տոկոս բաժնետոմսերը Կիպրոսի օֆշորային գոտում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը վաճառելու գործարքի առնչությամբ համաձայնություն ստանալու նպատակով: Այդ պահից սկսվեց ՀԷՑ-ը Կարապետյաններին հանձնելու գործընթացը: Ավելի ուշ հայտարարվեց, որ օֆշորային գոտում գրանցված նոր գնորդը՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը ներառված է «Տաշիր գրուպ»-ի ընկերությունների ցանկում:

Իրականում, եթե համակարգում վիճակն այնքան անմխիթար լիներ, որքան ներկայացվում էր ի սկզբանե, հազիվ թե «Տաշիր գրուպ»-ին հաջողվեր ընդամենը մի քանի մասում այն աստիճանի վերափոխել համակարգը, որպեսզի այն դառնար գերշահութաբեր:

Փաստորեն ՀԷՑ-ի միակ խնդիր համատարած գողություններն էին, պետք էր ընդամենը բռնել գողերի ձեռքը և վերջ: Սամվել Կարապետյանը փաստորեն շատ ճիշտ կողմնորոշվեց ու կարողացավ իր գործն առաջ տանել: Արտադրող կայաններից ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի 69 տոկոսը առնում է՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց վճարելով 5-7 դրամ, իսկ 25,4 տոկոսի սակագինը կազմում է 22-25 դրամ, և միայն 4,9 տոկոս էլէներգիան է, որը ՀԷՑ-ը գնում է «Հրազդան ՋԷԿ»-ից, որի սակագինը ամենաբարձրն է՝ 42,9 դրամ:

Այդ նույն էլեկտրաէներգիան ՀԷՑ-ը սպառողներին վաճառում է 48.78 դրամով /ցերեկային սակգին/ : Օգոստոսի 1-ից սակագինը 2.58 դրամով նվազեց, և սահմանվեց համապատասխանաբար 46.2 դրամ ցերկային և 36.2 դրամ գիշերային սակագին:Այսինքն՝ 1 կիլովատժամի մեջ ընկերությունը ստանում է համարյա կրկնակի շահույթ: Այսքանից հետո Հայաստանի իշխանությունը չի համարձակվում նվազեցնել գործող սակագինը: Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը այդ հարցին անդրադարձավ, սակայն հստակ հայտարարություն անել կարծես թե չհամարձակվեց: Հավանաբար շատ դժվար է Սամվել Կարապետյանին ասել, որ ինքն աշխատելու է ավելի քիչ շահույթով:


Դավիթ Մանուկյան

Հայկական եկեղեցին ու ՓաշինյանըԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այդպիսի գյուղ գոյություն չունի. ռուս նահանգապետ Շապշան տեղն է դրել Հայաստանի վարչապետ ՓաշինյանինՀայաստանում Կարապետյանի ձերբակալությունը որակվել է բացարձակապես անհիմն«Թրամփի փափուկ մուտքը Հարավային Կովկաս» Մեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը․ պատմության այս օրը (21 հունիս)«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»ՀԷՑ-ից պլանային անջատումների մասին են հայտնում«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Երեխաներ են ջրահեղձ եղել․ ՌԴ Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել» է՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ»․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի, հնարավոր է կալանավորեն Արցախի նախագահին․ «Ժողովուրդ» ՔՊ-ականները «թռել են» վրաց գործընկերներից․ «Հրապարակ» Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Իշխանափոխության վտանգ է զգում Փաշինյանը, իրավապահները գործի են անցել. «Ժողովուրդ» Եկեղեցու դեմ պայքարում ո՞վ է Փաշինյանի խորհրդատուն․ «Հրապարակ» Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը, ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ. «Ժողովուրդ» Լայն ժպիտներ, փիառ այց․ «Հրապարակ» Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում
Ամենադիտված