Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը պատռել է Թրամփի ելույթի տեքստը (տեսանյութ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեկ երեկոյան Կոնգրեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ մի քանի ոչ միանշանակ դրվագներ են տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սենատորների եւ Ներկայացուցիչների պալատի անդամների առջեւ երկրի իրավիճակի մասին նախագահի ելույթը համարվում է ավանդական ամենամյա ուղերձ: Դրա ընթացքում պահպանվում են պետության ղեկավարի եւ օրենսդիրների կողմից ընդունված մի շարք գործընթացներ:

Մասնավորապես, դրանցից մեկը ենթադրում է, որ նախագահը ելույթից առաջ իր տեքստը փոխանցում է ԱՄՆ փոխնախագահին, որը համարվում է Սենատի ղեկավարը, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի խոսնակին: Սովորաբար դա ուղեկցվում է ձեռքսեղմամբ, ինչպես անցած տարի:

Թրամփը չի հրաժարվել ավանդույթից եւ տեքստը փոխանցել է փոխնախագահ Մայք Փենսին եւ Պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Ստանալով տեքստը՝ Փելոսին ցանկացել է սեղմել նրա ձեռքը, սակայն Թրամփը պարզապես շրջվել է եւ կանգնել իր տեղում ելույթի համար: 

Խոսնակը նարդային ժպտացել է, իսկ հետո բոլորի ներկայությամբ պատռել է Թրամփի ելույթի թղթապանակի բոլոր էջերը եւ բարկացած նետել սեղանին:

Իր հերթին, Փենսը չի անտեսել Փելոսիին եւ սեղմել է նրա ձեռքը:

Բացի այդ, ԶԼՄ-ները ուշադրություն են դարձրել, որ սովորաբար Պալատի խոսնակը պետության ղեկավարի ելույթից առաջ նրան ներկայացնում է Կոնգրեսի անդամներին՝ ասելով. «Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Միացյալ Նահանգների նախագահին…»: Սակայն այս անգամ Փելոսին սահմանափակվել է հետեւյալ խոսքերով. «Կոնգրեսի անդամներ, Միացյալ Նահանգների նախագահը»: Դրանից հետո դահլիճում հանրապետականները սկսել են բղավել՝ «եւս 4 տարի»՝ նկատի ունենալով նոյեմբերին Թրամփի վերընտրումը, քանի որ հակառակ դեպքում Կոնգրեսի առաջ ելույթ կունենա այլ նախագահ:

Մեկնաբանելով իր պահվածքը՝ Փելոսին լրագրողներին հայտնել է, որ «դա իր կողմից հարգալից վերաբերմունք էր՝ հաշվի առնելով այլընտրանքները, որոնք նա ուներ Թրամփի նկատմամբ»: «Դա անպիտան ելույթ էր»,- հավելել է նա:

Հարկ է նշել, որ Թրամփի ելույթը տեղի է ունեցել իմպիչմենթի ֆոնին, որը նրա դեմ հայտարարել են Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները՝ Փելոսիի գլխավորությամբ: Չորեքշաբթի Սենատում պետք է ամփոփիչ քվեարկություն անցկացվի, որի արդյունքում կորոշվի՝ արդյոք օրենսդիրները նախագահին մեղավոր են ճանաչում կամ ոչ: Ակնկալվում է, որ Թրամփին կարդարացնեն:

Թրամփը դարձել է ԱՄՆ պատմության մեջ երրորդ նախագահը, ում իմպիչմենթ են հայտարարել: Դեմոկրատները հայտարարում են, որ նա ձգձգել է Կոնգրեսի հավանությանն արժանացած ռազմական օգնության տրամադրումն Ուկրաինային՝ փոխարենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց պահանջելով քաղաքական ծառայություն՝ իր ընդդիմախոս Ջո Բայդենի դեմ հետաքննություն անցկացնելու տեսքով։ Ինքը՝ Թրամփը, հայտարարում է, որ ուկրաինական իշխանություններից պահանջել է միայն պայքար կոռուպցիայի դեմ:   

 
RT
 
@RT_com
 
 

rips up Trump speech...? http://on.rt.com/aaft 

 
Embedded video
 

 

Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը
Ամենադիտված