Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սև-սպիտակ Հայաստանն ապագա չունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սև-սպիտակի բաժանումը և ատելության տարածումը չեն նպաստում ճգնաժամի հաղթահարմանը։ Հակառակը՝ ստեղծում են հեղափոխական հետցնցումների վտանգ, որոնք կարող են շրջել ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և կործանարար հետևանք ունենալ, ինչպես Մերձավոր Արևելքի որոշ երկրներում։

Ժողովրդավարական երկրում չկա ներքին թշնամի, մարդիկ միմյանց վերաբերում են սիրով։ Այդ աշխարհում մարդիկ տեսակների, դասակարգերի, կաստաների, սևերի և սպիտակների չեն բաժանվում, չկան ցեղի տականք, ժողովրդի թշնամի, կեղտոտ քաղքենի (բուրժուա)։ Դրանք կիրառող ժողովուրդներն այսօր ամաչում են, որ երբեմնի քաղաքական-գաղափարական առաջնորդի դրդմամբ երբևէ այդպիսի հասարակական բաժանումների են ենթարկվել և ատել, կոտորել ու ցեղասպանել են միմյանց։

Համընդհանուր բարոյական նորմն այսօր հավասարությունն է։ Մարդը բարձրագույն արժեք է, անկախ ծագումից, սեռից, դավանանքից, համոզմունքից, մաշկի գույնից և այլն։ Եվ մարդու կամ մարդկանց խմբի հասցեին վիրավորական արտահայտությունը վիրավորում է ամբողջ ժողովրդի ինքնասիրությունը։ Ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող հասարակության մի մասին «շնաբարո դուրսպրծուկներ» կամ «ժողովրդի լավատեսությունը ծծող շնագայլեր» անվանելը բողոքի ալիք է բարձրացնում, որովհետև ընկալվում է որպես վիրավորանք ուղղված ոչ թե հասարակության որևէ անդամին, այլ հասարակությանը։ Եթե այդպես չի լինում, ապա պետությունը ժողովրդավարական չի, կամ այդ բնորոշումները ժողովրդին չեն ուղղված, այլ ինչ-որ հորինված երկրի հորինված արարածներին։

Ցանկացած աշխատանք ու գործ որոշակի սևեռում է պահանջում։ Եթե հմտությունն ու գիտելիքը բավարար չեն, ուղենշային բարոյական նորմ և արժեք չկան, ապա սևեռման միակ գործիքը մնում է ատելությունը։ Երբ քաղաքական գործիչը չունի բավարար գիտելիք, կամք առաջադրված խնդիրը լուծելու համար և վախենում է, որ կձախողվի, ապա դիմում է վիրավորանքի, գեներացնում ատելություն, որ սևեռվի խնդրի ուղղությամբ և իր վրա սևեռի լսարանը։

Հանրաքվե լինում է շատ երկրներում։ Եվ ընտրության հարց է ոչ միայն հանրաքվեին «այո» կամ «ոչ» ասելը, այլ դրան գնալու ընթացքը։ Եթե այն ընթանում է ատելության մթնոլորտում, սև-սպիտակի, տեսակի, տականքի և հակաքաղաքկրթական նմանատիպ բաժանումներով, ապա այդ ընտրությունը ժողովրդավարական չի համարվում և վիճարկվում վաղ թե ուշ։ Սա նկատի ունենալով, պետք է հրաժարվել հիստերիկ հեղափոխականությունից, առաջնորդվել ժողովրդավարական բարոյական նորմերով, ընտրել արժեքահեն պետականավարման ընթացք և, ամենակարևորը՝ հարգել մարդուն որպես արժեք։

Թաթուլ Մկրտչյան

 

Հայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիՐոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին
Ամենադիտված