Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ակնարկեց, որ հանրաքվեն տապալվելու է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պոպուլիզմը (Պ) հիվանդություն է։ Այն սրվում է նախընտրական շրջանում։ Հռետորը, թեկնածուն, քարոզչական կողմը կիրառում են պոպուլիստական հնարքներ ընտրողի վստահությունը էժան ստանալու նպատակով։

Պ.-ով ողողվում է քաղաքական հավատամք, մեծ օրակարգ, բարոյական սահման չունեցող թիմի քարոզչությունը։ Վերջին օրերին ակտիվացած «Այո»-ի քարոզչությունը կարող էր դառնալ հանրության հետ բովանդակային զրույց՝ ՍԴ-ն ազատագրելուց հետո առաջիկա անելիքների, լուրջ մարտահրավերներին դիմակայելու, քաղաքական երազանքների և լուսավոր այլ բաների մասին։

Այնինչ՝ քարոզարշավը մեծ մասամբ՝ Պ-ի տիրույթում է ծավալվում։ «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարևոր է, քանի որ դրանով կարձանագրվի, որ Հայաստանում ո՛չ Փաշինյանը, ո՛չ Պողոսյանը, ո՛չ Պետրոսյանը և ոչ ոք չի ունենալու իշխանություն: Հայաստանում իշխանություն ունի և ունենալու է միայն ժողովուրդը»: Սա մեջբերում է երեկ Սյունիքի մարզի Տեղ գյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից։ Պ-ը բովանդակային խոսքի նկատմամբ ունի թվացյալ առավելություն։

Պ-ական տեքստը չի քննադատվում, չի մեկնաբանվում։ Շեշտը դրված է հուզական ընկալման վրա։ Պ-ական խոսքը նման է հուսահատ կամ հիստերիկ ճչի, չկան՝ գաղափար, արժեք, իդեալ։ Հետևաբար՝ Պ-ական տեքստի շուրջ հնարավոր չէ ծավալել բովանդակային բանավեճ։ Պարզ ասած՝ Պ-ում բառերն իմաստ չունեն։ Օրինակ՝ եթե բառացի հասկանանք պարոն Փաշինյանի ելույթի վերը մեջբերված հատվածի իմաստը, ապա պարզվում է, որ հանրաքվեից հետո Հայաստանում ոչ ոք իշխանություն չի ունենալու։

Եթե հիշենք նաև այն, որ «Իմ քայլն» այս հանրաքվեն համարում է վստահության հանրաքվե, ապա կարելի է եզրակացնել, որ քարոզարշի առաջնորդն ակնարկում է, որ ապրիլի 5-ի վստահության հանրաքվեն տապալվելու է, քանի որ այդ դեպքում է հնարավոր, որ Փաշինյանն իշխանություն չունենա՝ չլինի ՀՀ վարչապետ։ Այս խոսքը լուրջ շփոթ առաջացրեց «Այո»-ի համակիրների շարքերում։

Նման ծուղակներից այսուհետ խուսափելու համար «Այո»-ի արշավականներն առաջիկա օրերին, հավանաբար, կհեռացնեն վարչապետ Փաշինյանին քարոզարշավի առաջին գծից, կմեղմեն Պ-ի չափաբաժինը, միանշանակ բառերով կներկայացնեն «Այո»-ի կռվանները, համակիրներին միավորող քաղաքական տեքստեր կներկայացնեն, կծավալեն բովանդակային բանավեճ, ներգրավելով նաև կուսակցություններին, քաղհասարակությանը, հանրային գործիչներին։ Հակառակ դեպքում՝ եթե մնան Պ-ի տիրույթում, ապա ապրիլի 5-ը կարժեզրկվի և, ամենայն հավանականությամբ, կտապալվի ոչ թե բոյկոտի կամ «Ոչ»-ի ջանքերով, այլ ընտրողին թյուրիմացության մեջ գցող Պ-ական էժան հնարքների հետևանքով։

 

Թաթուլ Մկրտչյան

Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիՐոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում
Ամենադիտված