Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փո­փո­խու­թյուն­ներ Հա­յաս­տա­նում ապաս­տան հայ­ցող­նե­րին վե­րա­բե­րող օրեն­քում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազգային անվտանգության ծառայությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել «Փախստականների և ապաստանի մասին» գործող օրենքում։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենքի համաձայն ապաստանի տրամադրման գործընթացում միգրացիայի հարցերով լիազոր մարմինը ոչ բոլոր դեպքերում պետք է դիմի ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն ստանալու համար: Այդ եզրակացության առկայության հանգամանքը սահմանված չէ որպես պարտադիր պայման ապաստանի տրամադրման հարցով որոշում կայացնելիս, ինչպես նաև նախատեսված չեն հստակ ժամկետներ ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի կողմից նշված եզրակացության տրամադրման համար:

Մասնավորապես, միգրացիայի հարցերով լիազոր մարմինն ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին դիմում է միայն Հայաստանի տարածք անօրինական մուտք գործած ապաստան հայցողների` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու նպատակով։ Նշվում է, սակայն, որ հնարավոր են դեպքեր, երբ ապաստան հայցողը Հայաստան մուտք գործած լինի օրինական ճանապարհով, սակայն վտանգ ներկայացնի երկրի ազգային անվտանգության համար: Ստացվում է, որ օրենսդրական նման կարգավորումը հնարավորություն է ընձեռում ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց մեր երկրում ապաստան ստանալ: 

Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետը` նախատեսելով, որ միգրացիայի հարցերով լիազոր մարմինն ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին ապաստան հայցողի` ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու համար պետք է դիմի ոչ միայն Հայաստան անօրինական մուտք գործած ապաստան հայցողների պարագայում, այլ նաև այն դեպքում, երբ ապաստան հայցողը մեր երկիր է ժամանել օրինական ճանապարհով։ Բացի դա, այս եզրակացության առկայությունը կլինի պարտադիր պայման միգրացիայի հարցերով լիազոր մարմնի կողմից ապաստանի տրամադրման հարցով որոշում կայացնելու համար: 

Միաժամանակ, առաջարկվում է լրացում կատարել նույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում` սահմանելով, որ ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի կողմից ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացությունը տրվում է միգրացիայի հարցերով լիազոր մարմնի դիմումը ստանալուց հետո երկու ամսվա, իսկ արագացված ընթացակարգերի կիրառման դեպքում` յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ միգրացիայի հարցերով լիազոր մարմինն ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին կդիմի ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու համար Հայաստան մուտք գործած ցանկացած ապաստան հայցողի պարագայում, ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի կողմից տրամադրված եզրակացության առկայությունը կսահմանվի որպես պարտադիր պայման` միգրացիայի հարցերով լիազոր մարմնի կողմից ապաստանի հարցով որոշում կայացնելու համար, կսահմանվեն ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի կողմից նշված եզրակացության տրամադրման հստակ ժամկետներ, ինչպես նաև կկատարվեն որոշակի խմբագրական փոփոխություններ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է հյուրանոցում (տեսանյութ)Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք. նախարար Բագրատ Սրբազանին և նրա աջակիցներին տեղափոխում են դատարանՆեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանթոսի» հետ. պաշտոնական Վարչախումբը որդեգրել է բացահայտ ահաբեկչական գործելաոճ` իր դավաճանական էությունը թաքցնելու համար. «ՀայաՔվե»Իրանում ձերբակալել են 700 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության կասկածանքով. Fars Բագրատ Սրբազանին մեղադրանք առաջադրվեց․ փաստաբանԱլաշկերտը հրաժեշտ է տվել 24 ֆուտբոլիստի Այդ ձայնագրությունները սարքած են, ծիծաղելի է. «Սրբազան պայքարի» երիտասարդները քննչականի բակում ենԻսրայելը երկու ԱԹՍ է որսացել Ինձ համար մեծ պատիվ էր ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտներն ու կարողությունները․ Թրամփ Ուժի մեջ կմտնեն Ռուսաստան մուտք գործելու նոր կանոնները Թրամփը և Էրդողանը բանակցություններ են վարել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Սիմենս ընկերություն «Փորձագետը Կարապետյանի ձերբակալությունը որակել է որպես Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ»Բագրատ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ․ նա չի ընդունում մեղադրանքը«Մինչ Իրանը զբաղված է Փաշինյանը մաքրում է Հայաստանը «խաղաղության խաչմերուկի» համար»Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Wizzair-ը չեղարկել է Աբու Դաբի - Երևան չվերթերը. մանրամասներ Երբ կհանդիպեն Թրամփն ու Զելենսկին․ Politico ՈւՂԻՂ. Ուր են տեղափոխել Բագրատ Սրբազանին և մյուս ձերբակալվածներինՄոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր սրացում տեղի չի ունենա․ Պեսկով Պենտագոնը և ՀԴԲ-ն հետաքննում են Իրանի հարվածների մասին լրատվամիջոցների արտահոսքերը Ովքեր են այս պահին ձերբակալվածները Չինաստանում հայտնաբերվել են երկու նոր մաhացու վիրուսներ․ ինչ է հայտնի Ձերբակալվել է գնդապետ Միհրան Մախսուդյանը Բագրատ Սրբազանը ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկվեց. Իրավիճակը լարվեցԻրավապահները կնքել են Բագրատ Սրբազանի կեցավայրըՓաշինյանները ծակում են հատակը. նողկալի դրսևորումները խորանալու են Արտակագ դեպք. հրդեհ է բռնկվել մոտ 30 մեղվի փեթակ տեղափոխող «KamAZ» բեռնատարի թափքումՓաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա Իշխանության անորակ «պլանը» նոր ռեպրեսիաների նախերգանք էՇրջանառության մեջ են մտցվել հինգ հազար, տասը հազար և քսան հազար դրամ անվանական արժեքներով նոր թղթադրամները․ պատմության այս օրը (25 հունիս)ՈՒՂԻՂ. ԱԱԾ-ն խուզարկում է Բագրատ Սրբազանի կեցավայրըԳազ չի լինի հունիսի 25-ին, 26-ին, 27-ին և 30-ինԼիդյա Մանթաշյանին տեղափոխել են ՔԿ․ խուզարկություններ են իրականացվում «Սրբազան պայքարի» մոտ 20 կողմնակիցների տներումԱԱԾ դիմակավորված աշխատակիցները Բագրատ Սրբազանի կեցավայրի դիմացՎանաձորը հրաժեշտ տվեց վաստակաշատ բժշկուհուն Վթար․ ջուր չի լինի Շտապ. իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրումԴոլարն ու ռուբլին թանկացել ենԹուրքերը զարմացած են Փաշինյանի պահվածքից. «Հրապարակ» Սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացումԼենա Նանուշյանը՝ քաղաքական արտահոսքերի հեղինա՞կ. «Ժողովուրդ» ՍԱՏՄ ղեկավարը Փաշինյանի հանցակիցն է. «Հրապարակ» Նոր բնակարան, հողամաս, 26,7 մլն տարեկան եկամուտ. ինչ ունի Արայիկ Հարությունյանը. «Ժողովուրդ» Եվրոպական երկրների դեսպանները Փաշինյանից բացատրություն են պահանջել․ «Հրապարակ Երիտասարդի հետ վիճաբանությունը ավարտվել է ողբերգությամբՈւկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա Շերեմետևո օդանավակայանում 2-ամյա երեխային գետնին նետած տղամարդու մոտ թմրանյութեր են հայտնաբերվել
Ամենադիտված