Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ փակվեց «Լինսի» հիմնադրամը, և ինչ ժառանգություն է թողել Քրքորյանը Հայաստանին․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Քրք Քրքորյանի հիմնած «Լինսի» հիմնադրամը 1998-2011 թվականներին Հայաստանում իրականացրեց 242 մլն. դոլարի ծրագիր, որից 20 մլն. դոլարը տրամադրվեց ձեռներեցներին՝ որպես վարկ։

Մնացած գումարը հատկացվեց զանազան ծրագրերի՝ ճանապարհաշինություն, մշակույթի օբյեկտներ, վերանորոգում, կամուրջներ, թունելներ, 3 հազար 700 հարկաբաժիններ՝ աղետի գոտու համար, եւ մոտ 30 դպրոցներ ու մի հատ էլ դպրոց Արցախում։

Այս ընթացքում շատ գրվեց եւ խոսվեց այն մասին, թե Քրքորյանի հիմնած հինադրամի փողերը մսխվեցին Հայաստանում, մեր իշխանությունները յուրացրին այդ գումարների մի մասը, ինչի համար էլ Քրքորյանը նեղացավ Հայաստանից եւ փակեց հիմնադրամը։

Ասում են՝ Քրքորյանն անգամ հրաժարվել է որեւէ մաս բաժին հանել իր ժառանգությունից։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք 1997-2008 թթ. «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ, այժմ «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր եւ հրատարակիչ Հարութ Սասունյանի հետ։ Վերջինս նախ մեզ վստահեցրեց, որ վերը նշված բոլոր ծրագրերն ամբողջովին, 100 տոկոսով ավարտվել են, ոչ մի բան կիսատ չի մնացել, եւ ավելացրեց, որ «Լինսի» հիմնադրամն այն եզակի կառույցներից էր, որտեղ ոչ մի գումար ավելորդ չի ծախսվել եւ մինչեւ վերջ ծառայել է նպատակին։

- Այդ դեպքում ինչո՞ւ փակվեց «Լինսի» հիմնադրամը 2011 թվականին, ո՞րն էր պատճառը։
- Փակվելը ոչ մի կապ չունի Հայաստանի հետ, ոչ մի կապ չունի Հայաստանի ծրագրերի հետ։ «Լինսի» հիմնադրամը տարիների ընթացքում փող էր տրամադրում թե՛ հայկական, թե՛ ամերիկյան ծրագրերի համար։

Գրեթե նույն քանակությամբ գումար էր տալիս երկուսին էլ։ Ցավալին այն է, որ ահագին մարդիկ խոսում են փակվելու մասին՝ առանց որեւէ բան ստույգ իմանալու։ Այնպես են խոսում, կարծես իրենք Քրքորյանի հետ խոսել են, եւ Քրքորյանն իրենց ասել է, թե որն էր պատճառը։ Ես այնտեղ աշխատել եմ, ներսից ծանոթ եմ, հազար անգամ խոսել եմ այս հարցի մասին, եւ երբ որ ես ասում եմ մի բան, ստույգ ասում եմ ուղղակի աղբյուրից, ոչ թե փողոցային խոսակցություններից։ Հիմա ասեմ՝ իրականությունը որն է։

Ուրեմն երկար տարիներ, մինչեւ փակվելը, մոտ մի տասնամյակ առաջ, Քրքորյանը միշտ ասում էր ինձ եւ իր մտերիմ աշխատակիցներին, որ երբ իր տարիքն ավելի հասունանա, ինքն այլեւս չի ցանկանա զբաղվել ամենօրյա բարեսիրական ծրագրերով։ Եվ ասաց, որ երբ որ մի տարիքի հասնի, ինքը հիմնադրամը կփակի եւ իր հարստությոնը կթողնի կտակի մեջ՝ հետմահու օգտագործման համար։ Այդպես տարիներ անցան, աշխատեցինք, ինքը եկավ տեսավ իրականացված ծրագրերը, մեծապես տպավորված էր, շատ ուրախ էր, եւ ոչ մի պրոբլեմ չկար։ Այդ բոլոր պատմությունները որ պատմում են, թե նեղացել է, գողացել են, կողոպտել են, դրանք բոլորը սուտ են։

- Ամեն դեպքում, այդ խոսակցությունները շատ ակտիվ էին, որ Քրքորյանը նեղացել է Հայաստանի իշխանություններից, որ նրանք, իբրեւ թե, մսխել են իր ուղարկած գումարները, լիարժեք չեն օգտագործել՝ ըստ նպատակի, դրա համար էլ փակեց հիմնադրամը։
- Այդ բոլոր պատմությունները հարյուր տոկոս սուտ են, կեղծիք են։ Էդպիսի բան չի եղել, ոչ մի մսխում չի եղել, ոչ մի գողություն չի եղել։ Քրքորյանն ինքը շատ խելացի բիզնեսմեն էր, դրանք իր փողերն էին, եւ եթե տեսներ, որ մի կոպեկ կորել է, անմիջապես կդադարեցներ ամեն ինչ։

Բայց ինքը շարունակեց այնքան, մինչեւ որ ամեն ինչ ավարտվի։ Եվ երբ բոլոր ծրագրերն ավարտվեցին, ինքն այդ ժամանակ 95 տարեկան էր եւ այլեւս չէր ուզում զբաղվել այդ գործով։ Եթե ինքը Հայաստանից նեղացած լիներ, ինքը կասեր, որ այլեւս փող չի տալու Հայաստանին, բայց կշարունակեր «Լինսիի» գործունեությունը եւ փող կտար միայն ամերիկացիներին։

- Դուք փորձառու լրագրող եք եւ թերեւս կհամաձայնեք, որ որքան էլ փաստերը կամ լուրերը ճշտված չլինեն, եթե որեւէ խոսակցություն տարածվում է, դրանց մեջ, սովորաբար, ճշմարտության հատիկ լինում է։

- Ոչ, լրիվ սխալ է, լրագրության մեջ էդպիսի սկզբունք չկա։ Լրագրությունը հետեւյալն է՝ էությունը ճշտում ես եւ ճիշտ տեղեկությունը տպագրում ես։

- Այս տրամաբանության մեջ՝ եւս մեկ հարց․ անցյալում հրապարակումներ եղան, որ Արտաշես Թումանյանը, ով այժմ Իրանում ՀՀ դեսպանն է, երբ «Լինսի» հիմնադրամի աշխատակազմի ղեկավարն էր, այդ պաշտոնից ազատվեց հայտնաբերված խախտումների պատճառով, որոնք իրեն էին վերագրվում։

- Դա էլ հարյուր տոկոս կեղծիք է, սուտ է, որովհետեւ ոչ մի փաստ չկա։ Հեշտ է խոսել այդպես, ես էլ կարող եմ ասել հիմա, որ Դուք ոճրագործ եք, այդպես լսել եմ, որ Դուք ոճրագործ եք, եւ մի հոդված գրել այդ մասին, կարելի՞ է էդպիսի բան ասել։ Պետք է փաստ լինի, չէ՞։ Որտե՞ղ է փաստը, որ Արտաշես Թումանյանը խախտումներ է արել, որտե՞ղ է փաստը, որ փողերը գողացել են, որտե՞ղ է փաստը, որ Արտաշես Թումանյանն ազատվել է պաշտոնից իր խախտումների համար։

Ո՞ւր է, մի տող, մի բառ, մի փոքր փաստ անգամ չկա։ Քրք Քրքորյանն ինքը նամակ է ուղարկել Արտաշես Թումանյանին՝ ասելով, թե որքան հպարտ է նրա աշխատանքով եւ գնահատում է այն։

Այդ նամակը հիմա նախագահականում է։ Եվ երբ որ Թումանյանն աշխատանքից դուրս եկավ, որը պարզապես քաղաքական որոշում էր եւ ոչ մի կապ չուներ «Լինսի» հիմնադրամի հետ։ Պարոն Թումանյանը ոչ սկսել է իր աշխատանքը «Լինսով», ոչ էլ «Լինսով» ավարտել է։ Բայց մարդիկ, որ ուզում են սկանդալային բաներ հնարել, վաղը կարող են ասել, որ Սասունյանն էլ է գողացել։ Եթե Քրքորյանն իմանար, որ Թումանյանն իր փողերը գողանում է, նրա՝ աշխատանքից ազատվելուց հետո լրացուցիչ 80 միլիոն կտա՞ր նորից, մարդ պիտի հիմար լինի, որ այդքան փող նորից տա գող-ավազակներին։ Այս ամենը շատ վիրավորական ու ցավալի է։

- Այս տարիներին, այդ թվում եւ հատկապես Քոչարյանի կառավարման թվերին, Հայաստան հսկայական գումարներ են մտել Սփյուռքի գործարարների կողմից։ Եվ անընդհատ խոսվում էր, որ այդ գումարները մեր իշխանությունների կողմից մսխվել են, դրա համար էլ սփյուռքահայերը հիասթափվել են ու հիմա արդեն խուսափում են այստեղ ներդրումներ անել։ Դուք՝ որպես սփյուռքահայ ակտիվ գործիչ, ի՞նչ կասեք այս մասին։

- Ուրեմն Հայաստանը դրախտ չէ, ամեն երկիր իր պրոբլեմներն ունի՝ ներառյալ Հայաստանը։ Եվ Ամերիկայում էլ որ մարդիկ ներդրումներ անում են, հաճախ միլիարդներ են գողանում։ Այդպես չէ, որ մարդիկ Հայաստան գան, ներդրում անեն, եւ որեւէ բան սխալ չգնա։ Բայց պետք չէ դա ընդհանրացնել բոլորի վրա, որ սփյուռքահայը որ այստեղ գալիս է, նրա փողերը գողանում են, կամ այստեղ աշխատող պաշտոնյաներից բոլորն էլ գող են։ Ուրեմն, որպեսզի ջոկենք, թե ով ազնիվ է, ով՝ գող, պիտի մեկ-մեկ ճշտենք, թե որ պաշտոնյան, որ գործարարը, ըստ փաստերի, որ ծրագրից որքան փող է առել եւ որքանն է գողացել։ Եթե այդպես է, պետք է այդ մարդը դատապարտվի։

- 25 տարվա անկախ պետություն ենք։ Այս տարիներին, հատկապես վերջին 15 տարում, Դուք քանի՞ դեպք եք հիշում, որ խոշոր պաշտոնյաներ գողության կամ յուրացման համար դատապարտվել են։

- Ես ասում եմ՝ ով որ սխալ բան է արել, օրենք է խախտել, պիտի պատժվի, ով էլ լինի։ Դուք մի մտածեք, որ սփյուռքահայն ինքը հրեշտակ է, գալիս է էստեղ, փող է տալիս, եւ ինչ-որ մարդիկ գողանում են։ Այստեղ մեղքի բաժին բոլորի վրա կա։

- Լավ, Քրք Քրքորյանն այսօր ի՞նչ ժառանգություն է թողել թե՛ «Լինսի» հիմնադրամի միջոցով, թե՛ առհասարակ իր կողմից Հայաստանին։

- Ուրեմն այս թեմայով էլ ամեն բան ասում են ենթադրություններով, բայց որեւէ մեկը կտակը չի տեսել։ Ես կտակի պատճենն ունեմ, տեսել եմ կտակը եւ ականատեսի աչքերով կարող եմ ասել, որ Քրքորյանը գրել է, որ իր լրիվ հարստությունը թողնում է բարեսիրության, բարեգործության, որը, ըստ կտակի, կազմում է 2 միլիարդ դոլար։ Եթե կտակից դուրս այլ փողեր կան, չգիտեմ։

- Հիմա այդ ժառանգությունից Հայաստանն ինչպե՞ս կարող է օգտվել։
- Կտակի օրենքով՝ կտակողը, նախքան իր մահանալը, իր կտակում կտակարար է նշանակել, որն ինքը կորոշի, թե այդ փողերն ուր կգնան՝ ըստ պարոն Քրքորյանի փափագի եւ ցանկության։ Այնպես չէ, թե որեւէ մեկը պիտի տնօրինի այն։

Այս կտակարարը, որ լոյալ մարդ է, ամերիկացի է, պարոն Քրքորյանի հետ աշխատել է 47 տարի, շատ լավ իմանում է նրա ցանկությունները, եւ այն, ինչ Քրքորյանն արել է իր կյանքի ընթացքում, նույն փիլիսոփայությամբ այս մարդը պիտի բաժանի փողերը։ Եվ այդ բոլոր բաները, որ գրվում են, թե Հայաստանից նեղացել է, որեւէ բան չի թողել Հայաստանին եւ այլն, էդ բոլորը սուտ է։

Պարոն Քրքորյանն իր կտակի մեջ ոչ Հայաստանի անունն է տալիս, ոչ Ամերիկայի անունն է տալիս, ոչ որեւէ մեկի անունը։ Ինքն ասում է, որ իր ողջ հարստությունը թողնում է բարեսիրության։ Բայց մենք հիմա տակավին հեռու ենք այդ ժառանգությունը բաժանելուց, քանի որ դեռեւս դատեր կան, մարդիկ փող են ուզում կտակից, բարեկամներ, զավակներ եւ այլն։ Այդ դատերը որ ավարտվեն, այս մարդը՝ կտակարարը, պիտի նայի, թե ինչ բարեսիրական ծրագրերի համար իմաստ ունի այդ փողերն ուղղել՝ լինի հայկական, թե ոչ հայկական։ Այդպես կուրորեն չի կարելի 50 միլիոն տալ մեկին, 100 միլիոն՝ մեկին։

- Իսկ Հայաստանից այդ ծրագրերն ո՞վ պետք է ներկայացնի, որ այս կամ այն ծրագրի համար կարիք կա բարեգործության, եւ Դուք՝ ինքներդ, հնարավո՞ր է որեւէ ծրագրի համար միջնորդեք կամ առաջարկեք, երբ պահը գա։

- Հայաստանը պետք է ներկայացնի, բնականաբար։ Բայց ցանկացած մեկը կարող է ցանկացած ծրագրի համար դիմել, բայց որոշողը կտակարարն է, թե ում փող տա, ում՝ ոչ։ Ես Քրքորյանի համար աշխատել եմ երկար տարիներ, եւ եթե ինձ հարցնեք, թե ինչ մտայնություն ուներ Քրքորյանը, ես կասեմ, որ եթե ծրագրերը նորմալ, օգտակար ծրագրեր լինեն՝ ներկայացված հայերի, ամերիկահայերի կամ հենց ամերիկացիների կողմից, հավանաբար, նա իր փողերի կեսը տա հայկական նպատակների եւ կեսը հատկացնի ոչ հայկական նպատակների համար։

Բայց դա կախված է ծրագրերից։ Անշուշտ՝ ես էլ, քանի որ ինքս էլ հայ եմ, ուզում եմ, որ մեր հայրենիքը, մեր ժողովուրդը որքան որ հնարավոր է՝ ստանա մի մեծ բաժին այդ կտակից։

Նյութի աղբյուրն` այստեղ

Ուկրաինան մտադիր է Ռուսաստանի հետ մրցակցել Աֆրիկայում ազդեցության համար․Reuters6 մարզիկներ ազատվեցին զինծառայությունից, այդ թվում ծանրամարտիկ Վարազդատ Լալայանն ու շախմատիստ Հայկ ՄարտիրոսյանըՑորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, ձեթի՝ ՀՀ-ից արտահանման արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով31-ամյա տղամարդը 2 տարեկան երեխային ուժգին հարվածում է գետնին ՆԳՆ-ն զգուշացնում էԻրանը հաստատել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրենքը «Լիվերպուլը» ավարտել է Միլոշ Կերկեսի տեղափոխությունը «Բորնմութից» Ալիևն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել Բագրատ Սրբազանին տեղափոխել են «ԱԱԾ պադվալ»․ նոր մանրամասներ (տեսանյութ) 21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «ZIL»-ը Հունիսի 27-ին գազ չի լինի բազմաթիվ հասցեներում Արտակարգ դեպք՝ ԼոռիումԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ռուսական ավիաընկերությունները վերսկսում է թռիչքները դեպի Իսրայել Փրկվել է 16-ամյա տղայի կյանքը, ով Արարատում վիրավորում էր ստացել տեղի ունեցած վիճաբանության ժամանակԳազայում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 78 մարդ է զnհվելՄինչև +37 աստիճան տաքություն է սպասվումԲռնաճնշումներով հնարավոր չէ լռեցնել Սամվել Կարապետյանին Ցեմենտի ներմուծումը 3–րդ երկրներից Հայաստան ևս 6 ամսով արգելվել է Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով«Վախկոտ է, կամազուրկ, անպատասխանատու». Փաշինյանն ինքն իրեն է նկարագրո՞ւմ14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպքԶավենիչի նախկին կուսակիցը՝ ամենատխրահռչակ դատավորՓաշինյանի վախերը նոր բռնաճնշումների սկիզբ են դարձելՀայաստանն ընդդեմ Վրաստանի. ալկոհոլային հակամարտություն ռեկորդային արտահանման դեմՄայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Փորձագետ Մելոյան. Հայաստանի համար կարևոր է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ Սյունիքի մարզի պատճառով«Եկեղեցական պառակտում Հայաստանում» Փաշինյանը նվերներ է մատուցում Էրդողանին ու իր արևմտյան «գործընկերներին». «Փաստ»Հայաստանում 2 երկրարժ է գրանցվելԿարապետյանի ձերբակալությունն ու կալանավորումը՝ Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ. «Փաստ»««Կարապետյանի գործը». ինչո՞ւ դա միլիարդատիրոջ և ՀՀ վարչապետի միջև միայն անձնական հակամարտություն չէ»Կհայտարարվեն վարժական հավաքներ․ ովքեր են ներգրավվելու «Հայրենասեր էր, հոգատար հայր և ամուսին». լեյտենանտ Գարիկ Բադեյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Արտանիշում. «Փաստ»Մահացու վթար՝ ԳյումրիումԲացվել է «Գարեգին Ա» Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը․ պատմության այս օրը (26 հունիս)Էլ ովքե՞ր կդառնան սոցփաթեթի շահառու և հնարավորություն կունենան օգտվել անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից. «Փաստ»Պետությունը դո՞ւք եք. մարդիկ ոչ թե պետության, այլ իշխանության դեմ են դուրս գալիս. «Փաստ»Բագրատ Սրբազանը կալանավորվեց 2 ամիս ժամկետովՊլանային անջատումներ՝ Երևանում և մարզերումԲարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումՆոր մանրամասներ՝ Երևանում վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մոր ու անչափահաս դստեր առողջական վիճակից«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է հակասահմանադրական գործողություններ, ո՞վ պետք է կանգնեցնի նրան, երբ նա «սեփականաշնորհել» է բոլոր պետական հաստատությունները». «Փաստ»24 ժամ առանց ջրի․ հասցեներՎախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում. «Փաստ»Ներդրումային վստահության կործանումը. ո՞րն է պատճառը. «Փաստ»Փաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա. «Փաստ»Էլի երկակի ստանդարտներ. ԱՄՆ Պետդեպը ասելիք չունի՞. «Փաստ»
Ամենադիտված