Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղեղնավորներին շատ բարդ օր է սպասվում․ ապրիլի 9-ի աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ։ Օրն անցնում է բոլորովին ոչ այնպես, ինչպես դուք սպասում էիք, և տհաճ միջադեպերի հավանականությունը բավական մեծ է: Պլանները ստիպված եք լինելու փոխել ընթացքում, և դա բոլորովին ձեր սրտով չէ: Ձգտելով ինքնուրույն կայացնել որոշումները՝ դուք մերժում եք ցանկացած խորհուրդ, անգամ չեք լսում շրջապատի կարծիքը: Հնարավոր են լուրջ ֆինանսական կորուստներ: Բարձր է կենսական ներուժը, և դուք հոգնածություն չեք զգում: Բարենպաստ օր է նաև մտերիմների հետ շփումների համար: Դուք պատրաստ եք ցանկացած փոխզիջման գնալ, ինչը չի կարող չգնահատվել շրջապատի կողմից:

Ցուլ։ Սա այն օրերից է, երբ ձեր մեջ, չգիտես որտեղից, գլուխ է բարձրացնում ձեզ ոչ բնորոշ եսասիրությունը, իսկ դրա դրսևորումներն էլ համընդհանուր դժգոհություն են առաջացնում շրջապատի մոտ: Սակայն քննադատությունը ձեզ այնքան էլ չի անհանգստացնում․ դուք հստակ տեսնում եք ձեր նպատակը, և ոչ ոք ու ոչ մի կերպ չի կարող ձեզ ուղուց շեղել: Անգամ տհաճ միջադեպերը, որոնցից, ցավոք, հնարավոր չի լինի խուսափել, ձեզ համար լուրջ խնդիրներ չեն առաջացնում․ դուք մեկը մյուսի ետևից հաղթահարում եք բոլոր արգելքները: 

Երկվորյակներ։ Այսօր դուք օժտված եք չմարող եռանդով ու նաև չափազանց նպատակամղված եք, ինչի շնորհիվ էլ գերազանցում եք ձեր մրցակիցներին: Երբեմն ձեր վճռականությունը հասնում է ագրեսիվության, և դրա պատճառով դուք վտանգում եք կորցնել վաղեմի դաշնակիցներին: Ճիշտ է, դեռևս դա չի անհանգստացնում, քանի որ դուք վստահ եք, որ հաջողության միայնակ էլ կհասնեք, այնինչ հետագայում սասանված հարաբերությունները պետք կլինի հարթել, իսկ դա այնքան էլ հեշտ չի լինի: Շփումների առումով օրը բավական բարդ է, քանի որ դուք շատ լավ հասկանում եք, թե ինչ եք ցանկանում, սակայն շրջապատի ցանկությունների հանդեպ ունեք չափազանց աղոտ պատկերացում:

Խեցգետին։ Օրը հաջող ընթացք կունենա, եթե դուք կարողանաք ետ մնալ չմտածված քայլերից: Հիշեք, որ ցանկացած գործողություն պետք է ինչպես հարկն է կշռել, և վատ չէր լինի հետևել փորձառու դաշնակիցների և ավագ սերնդի ազգականների խորհուրդներին: Վստահ եղեք, որ նրանք ձեզ միայն ճիշտ ուղղությունը ցույց կտան: Օրվա ընթացքում աճում է ազատության և անկախության հանդեպ ձգտումը, նշանի որոշ ներկայացուցիչներ հասկանում են, որ եկել է նախկին կապերը խզելու ժամանակը: Կարևոր է չշտապել նոր կապեր ձեռք բերել․ ոչ բոլոր մարդիկ են այնքան վստահելի, որքան այսօր ձեզ թվում է: 

Առյուծ։ Այսօր դուք հարկ չեք համարում թաքցնել ձեր տեսակետը և հաճախ եք շրջապատին ասում բավական անցանկալի բաներ, սակայն ոչ ոք ձեզանից չի նեղանում, և օրն անցնում է առանց վեճերի ու կոնֆլիկտների: Լավ են անցնում գործնական հանդիպումները, դուք հասնում եք համագործակցության ձեռնտու պայմանների, կարելի է նաև ղեկավարության հետ ձեր աշխատավարձի բարձրացման և կարիերայի աստիճաններով բարձրանալու հարցեր քննարկել: Աճող պատվախնդրությունը ձեզ լուրջ հակառակորդ է դարձնում, մրցակիցներն ու անբարյացակամները դա շատ լավ հասկանում են: Օրվա երկրորդ կեսը կապված կլինի վաղեմի ընտանեկան խնդիրների սրման հետ:

Կույս։ Օրը ամենաբարենպաստներից չէ և հիմնականում այն պատճառով, որ դուք մեծ ուշադրություն եք դարձնում միայն այն բանին, ինչը ձեզ դուր չի գալիս, չափից ավելի մեծ տեղ եք հատկացնում անհաջողություններին, հանձնվում եք գրեթե ակնթարթորեն, եթե հանկարծ ձեր ճանապարհին անսպասելի խոչընդոտներ են հանդիպում։ Դուք շատ ժամանակ եք անցկացնում զրույցների վրա, որոնք հաճախ անօգուտ և անհետաքրքիր են: Ձեզ հաճախ շեղում են գործից, և դա մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ շրջապատին ձեր զբաղմունքը կարևոր չի թվում: Հնարավոր են չպլանավորած ծախսեր: 

  

Կշեռք։ Այսօր արժե կենտրոնանալ աշխատանքի վրա, քանի որ օրը խոստանում է զգալի պրոֆեսիոնալ հաջողություններ, հնարավոր է նաև ինքնադրսևորում ծառայության ոլորտում: Ձեզ համար դժվար չի լինի գտնել դաշնակիցների, ընդ որում՝ դրանց մեծամասնությունը պատրաստ է աշխատել գաղափարի համար և առանձնապես հետաքրքրված չէ նյութական վարձատրությամբ: Օրը հարմար է իրավաբանական հարցեր լուծելու համար, կարելի է ստորագրել կարևոր փաստաթղթեր: Ցավոք, հարաբերությունները մտերիմների հետ դասավորվում են ոչ այնքան բարենպաստ: Ձեր տրամադրությունը փոփոխական է, ինչը դժվարացնում է շրջապատի կողմից ձեզ հասկանալը:

Կարիճ։ Այսօր բացասական միտումների ազդեցությունը գերիշխող է, և դրա պատճառով անգամ ամենապարզ գործերը դուք կատարում եք սովորականից ավելի դժվար: Խնդիրներ կարող են ծագել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ անձնական հարաբերություններում․ հենց որ ինչ-որ բան ձեր ուզածով չի լինում, դուք ձեր ափերից դուրս եք գալիս՝ չմտածելով շրջապատի զգացմունքների մասին: Ֆինանսական գործերը զգուշավորություն են պահանջում․ չարժե ռիսկի գնալ ո՛չ սեփական, ոչ էլ ուրիշների փողերով: Դուք ձեզ կարող եք թույլ տալ միայն փոքր ձեռքբերումներ, իսկ խոշոր գնումներն ավելի լավ է հետաձգել: 

Աղեղնավոր։ Շատ բարդ է օրվա առաջին կեսը: Դա այն ժամանակահատվածն է, երբ շրջապատը ձեր հանդեպ տրամադրված է թշնամաբար, դուք ստիպված եք պաշտպանության անցնել, ինչը ձեզ համար չափազանց ձանձրալի և հոգնեցուցիչ է և լավագույն ձևով չի անդրադառնում տրամադրության վրա: Օրվա ընթացքում ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել: Երեկոյի մոտ դրական միտումները թափ կհավաքեն, և դուք կկարողանաք հաճելի ժամանակ անցկացնել մտերիմների և ընկերների հետ: Ռոմանտիկ ժամադրություն ավելի լավ է չնշանակել․ ձեզ դժվար կլինի համապատասխան ձևով տրամադրվել:

 

Նյութի շարունակությունն՝ այստեղ
Իրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը
Ամենադիտված