Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ օլիգարխները թզուկներ են. Աբել Աղանբեկյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի տնտեսագետ, ակադեմիկոս, 1980-ական թթ. երկրորդ կեսին ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովի խորհրդական Աբել Աղանբեկյանը

– Պարոն Աղանբեկյան, եթե փորձենք ընդհանուր ախտորոշում տալ Հայաստանի տնտեսությանը, ո՞րն է գլխավոր խնդիրը, ի՞նչն է խոչընդոտում տնտեսական զարգացմանը: Պատճառներն ավելի շատ տնտեսակա՞ն են, թե՞ քաղաքական:

– Ես չէի հակադրի քաղաքականությունը և տնտեսությունը: Ես ինքս տնտեսագետ եմ և բնականաբար կարող եմ խոսել միայն տնտեսական հարցերի մասին: Հայաստանի գլխավոր խնդիրը սոցիալական և տնտեսական հետամնացությունից դուրս գալն է: Երկրի զարգացման գլխավոր ցուցանիշն այդ իմաստով մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքն է (ՀՆԱ), այն ցույց է տալիս տնտեսական զարգացման մակարդակը:

Կոպիտ հաշվարկներով՝ Հայաստանը աշխարհի 170 երկրներից զբաղեցնում է 130-րդ տեղը այդ ցուցանիշով: Եթե հաշվենք շուկայական կուրսով, ապա մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում չորս հազար դոլարից մի քիչ շատ է: Եթե հաշվենք գնողունակության հավասարակշռությամբ, ապա՝ 4 հազարից մի քիչ ավելի:

Դա շատ քիչ է, Ռուսաստանում, օրինակ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 15-16 հազար է, այսինքն՝ մենք 3-4 անգամ բարձր ենք Հայաստանից, թեև Ռուսաստանը Եվրոպա չէ: Եթե օրինակ վերցնենք Եվրոպայի երկրները, ապա այնտեղ մեկ շնչին ընկնում է միջինը մոտ 30 հազար դոլար:

– Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի տնտեսությունն ընդհանրապես: Շատ հաճախ այն անվանում են օլիգարխիկ, մենաշնորհային համակարգ: Դուք ի՞նչ անվանում կտաք:

– Տնտեսությանը կարելի է տարբեր անուններ տալ, դա կախված է նրանից, թե ինչ տեսանկյունից եք նայում: Եթե, օրինակ, խոսենք այն մասին, թե տնտեսության ո՞ր մասնաճյուղերն են այստեղ գերիշխում, ապա Հայաստանում դա գյուղատնտեսությունն է, այս ոլորտը ամենաշատն է ազդում ՀՆԱ-ի վրա: Երկրորդ տեղում արդյունաբերությունն է, և արդյունաբերությանը մի փոքր զիջում է առևտուրը: Սա նշանակում է, որ Հայաստանը արդյունաբերական երկիր չէ:

– Բայց զարգացած երկիր լինելու համար անհրաժեշտ է ունենալ արդյունաբերություն, դա՞ նկատի ունեք:

– Իհարկե, հատկապես զարգացող երկրի համար արդյունաբերությունն իր տեղը պիտի ունենա տնտեսության մեջ: Օրինակ՝ Ռուսաստանում արդյունաբերության բաժինը 28 տոկոս է, թեև Ռուսաստանն ավելի զարգացած է, քան Հայաստանը և ավելի մոտ է հետինդուստրիալ հասարակությանը անցնելուն:

Բայց հիշեք, թե ինչ արդյունաբերություն ուներ Հայաստանը խորհրդային տարիներին. ուներ և՛ էլեկտրոնիկա, և՛ ռադիոէլեկտրոնիկա, և՛ մաթեմաթիկական մեքենաներ, քիմիական ինչ արդյունաբերություն կար՝ մեքենաշինություն, էլեկտրոտեխնիկա, մալուխ: Ինչպիսի կոմբինատներ կային խորհրդային իշխանության վերջին շրջանում․ մեքենաշինական գործարաններ, Մարս գործարանը, Հրազդանի մեքենաշինական գործարանը: Հասկանո՞ւմ եք, Հայաստանը առաջադեմ, տնտեսապես զարգացած երկիր էր: Ամեն ինչ քանդվեց:

– Բայց դա խորհրդային տնտեսական համակարգում էր, այսօր այդ համակարգը չկա: Այդ դեպքում ինչպե՞ս կառուցել տնտեսությունը…

– Այնուամենայնիվ, կարելի էր ինչ-որ բան պահպանել, չտրվել այսրոպեական, կեղծ հայրենասիրական լոզունգներին, թե եկեք փակենք ատոմակայանը. մնացին առանց էլեկտրաէներգիայի, եկեք Նաիրիտը փակենք. մնացին առանց քիմիական արդյունաբերության, և այլն:

– Ինչպե՞ս կարելի է դուրս գալ այս վիճակից, ի՞նչ առաջարկներ կարող եք անել:

- Շատ երկրներ են հետամնաց եղել, բայց դարձել են առաջադեմ, օրինակ՝ Ճապոնիան պատերազմից հետո: Դա հետամնաց երկիր էր, «ճապոնական» բառը վատ իմաստ ուներ, ճապոնական ապրանքը չէին գնում, արտադրողականությունը 10 անգամ ավելի քիչ էր, քան Միացյալ Նահանգներում, բայց մշակվեց ռազմավարություն՝ ամենաառաջադեմ երկրների փորձն ընդօրինակելու համար, և 20 տարվա ընթացքում Ճապոնիան մեծ թռիչք կատարեց՝ դառնալով առաջադեմ տնտեսություն, այսօր Ճապոնիայի արտադրողականությունը ավելի բարձր է, քան Միացյալ Նահանգներինը:

– Բայց դա ազատ շուկայական տնտեսության համակարգում էր, այդպես չէ՞:

– Իսկ ի՞նչ է, դուք շուկայական երկիր չե՞ք, դուք նույնպես շուկայական եք: Ճապոնիայում էլ կան հսկա, խոշորագույն ընկերություններ, որոնց հետ համեմատած՝ հայ օլիգարխները պարզապես թզուկներ են, «Տոյոտա» կամ «Միցուբիշի» չեն (ծիծաղում է,-Ա.Ս.):

– Հայաստանում նոր վարչապետ է նշանակվել, որն առայժմ բավական վճռական քայլեր է անում: Ի՞նչ ակնկալիքներ կան այս կառավարությունից: Կկարողանա՞ արդյոք Կարեն Կարապետյանը հասնել լուրջ, համակարգային բարեփոխումների:

– Ես բավական լավ գիտեմ Կարեն Կարապետյանին, մի քանի անգամ հանդիպել եմ նրա հետ այն ժամանակ, երբ աշխատում էի իմ ներդրումային զեկույցի վրա, ընդգծեցի իր դերը Հայաստանի գազային ոլորտի զարգացման մեջ: Նա արժանի, բարձր կարգ ունեցոեղ մարդ է, լավ է ղեկավարել Հայաստանի «Գազպրոմը»: Ինձ այդպես է թվում, համենայն դեպս ես բարձր եմ գնահատում իր աշխատանքը: Կդառնա՞ արդյոք նա կառավարության լավ ղեկավար՝ ժամանակը ցույց կտա: Դրանք տարբեր պաշտոններ են, տարբեր աշխատանքներ: Կտեսնենք, թե նա ինչպես կաշխատի: Անձամբ ես հույս ունեմ, որ նրան կհաջողվի շատ բան անել:

– Ձեր կարծիքով՝ որո՞նք պետք է լինեն այս վարչապետի գլխավոր խնդիրները, առաջնահերթությունները:

– Իր փոխարեն ես, նախ, կմշակեի 5-10 տարվա ծրագիր, կմշակեի այնպես, որ դա լիներ կոլեկտիվ, ժողովրդի աջակցությունը վայելող ծրագիր, և կսկսեի այն իրականացնել: Այդ ծրագրի մեջ ամենադժվարը գտնել մարդկանց, ովքեր կարող են իրականացնել Հայաստանի առջև ծառացած բարդ, ծանր առաջադրանքները:

– Հայաստանը, Ձեր կարծիքով, ճի՞շտ ընտրություն է կատարել՝ կողմնորոշվելով դեպի Եվրասիական միություն: Հայաստանը որևէ հեռանկար ունի՞ այդ միությունում, այդ տնտեսությունում, թե՞ ավելի ճիշտ կլիներ ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:

– Պետք է հարաբերություններ ունենալ բոլորի հետ, չի կարելի իրար հետ հակադրել, երբեք պետք չէ ասել՝ կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Եվրոպայի հետ, կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Չինաստանի հետ: Պետք է հարաբերություններ զարգացնել և՛ Չինաստանի, և՛ Եվրոպայի, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Ռուսաստանի, բոլորի հետ:

Հայաստանը ներքին շուկա չունեցող երկիր է: Դուք չեք կարող Հայաստանում ստեղծել որևէ մրցունակ ապրանք՝ առանց արտահանման վրա աշխատելու, Հայաստանի հիմնական հասույթը պետք է լինի արտահանումից: Հայաստանի արտահանման չափերը պարզապես ծիծաղելի են՝ մեկ միլիարդ դոլարից մի քիչ ավելի: Ուստի անհրաժեշտ է զարգացնել արտահանումը, դրա համար անհրաժեշտ է ստեղծել արտահանման կողմնորոշում ունեցող խոշոր ձեռնարկություններ, որոնք կբավարարեն Հայաստանի ներքին պահանջարկը և կաշխատենք արտաքին շուկայի վրա:

Եվ անհրաժեշտ է գտնել համաշխարհային կարգի մարդկանց, ովքեր կարող են աշխատել համաշխարհային շուկայի հետ: Պարտադիր չէ, որ այդ մարդիկ ապրեն Հայաստանում, կարող եք հրավիրել հայերի, այդ ոլորտի մասնագետների այլ երկրներից՝ փոխշահավետ պայմաններով: Այդպես է արել, օրինակ, Հնդկաստանը: Հնդկաստանը դարձավ աշխարհի երկրորդ տերությունը, օրինակ, օֆշորային ծրագրավորմամբ: Դա տեղեկատվական տեխնոլոգիաների կարևորագույն ճյուղերից է:

– Խնդիրն այն է, որ Հայաստանը արդեն մի քանի տարի շարժվում է եվրասիական ինտեգրման ուղիով, բայց առայժմ չկան դրական միտումներ տնտեսության մեջ և լուրջ ներդրումներ Եվրասիական միության, Ռուսաստանի կողմից:

– Ռուսաստանը 4 տարի գտնվում է լճացման, ռեցեսիայի վիճակում, Ռուսաստանում լուրջ անկում են ապրել ներդրումները. դրանք կրճատվել 16 տոկոսով, հետևաբար սա առանձնահատուկ շրջան է, սա ճգնաժամային շրջան է: Ճգնաժամերը գալիս և գնում են, իսկ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը երկարաժամկետ քայլ է: Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառությունը այլ երկրների հետ կրճատվել է երկու անգամ, քանի որ մենք առայժմ ռեցեսիայի մեջ ենք:

Բայց այժմ Ռուսաստանում մշակվում է տնտեսական աճի վերականգման ռազմավարություն, և ես համոզված եմ, որ Ռուսաստանը 3-5 տարի անց կվերադառնա տնտեսական աճի լիարժեք տեմպերին՝ տարական 4-5 տոկոս, կվերադառնա առևտրաշրջանառության, ներդրումների նախկին չափերին: Այդ ժամանակ Ռուսաստանը կունենա վերակողմնորոշված տնտեսություն՝ հումքային ուղղվածությամբ, կիսաֆաբրիկատային նյութերի արտադրությամբ:

Կսկսվի տնտեսության արդիականացումը, տեխնոլոգիական բարեփոխումը, ինովացիոն ճյուղերի արագ զարգացումը, և Ռուսաստանը կարիք կունենա շատ ապրանքների, որոնք կարող են արտադրել իր գործընկերները՝ նույն Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը: Հիմա մեծ դժվարություններ կան:

Ես հասկանում եմ գոյություն ունեցող դժգոհությունը: Մենք ինքներս գոհ չենք այն ամենից, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի ներսում, բայց պատճառն այն է, որ ճգնաժամի մեջ ենք:

«Թրամփի փափուկ մուտքը Հարավային Կովկաս» Մեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը․ պատմության այս օրը (21 հունիս)«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»ՀԷՑ-ից պլանային անջատումների մասին են հայտնում«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Երեխաներ են ջրահեղձ եղել․ ՌԴ Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել» է՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ»․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի, հնարավոր է կալանավորեն Արցախի նախագահին․ «Ժողովուրդ» ՔՊ-ականները «թռել են» վրաց գործընկերներից․ «Հրապարակ» Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Իշխանափոխության վտանգ է զգում Փաշինյանը, իրավապահները գործի են անցել. «Ժողովուրդ» Եկեղեցու դեմ պայքարում ո՞վ է Փաշինյանի խորհրդատուն․ «Հրապարակ» Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը, ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ. «Ժողովուրդ» Լայն ժպիտներ, փիառ այց․ «Հրապարակ» Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով
Ամենադիտված