Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հովիկ Աբրահամյանին չպետք է թողնեին մենակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անցնող շաբաթվա ընթացքում պարզ դարձավ, որ Հայաստանի պետական պարտքը անցած երկու տարիների ընթացքում ՀՆԱ-ի հանդեպ մոտ 47 տոկոսից մինչև տարվա վերջ կհասնի մոտ 55 տոկոսի:

Սա դեֆոլտ չէ, սակայն հինգ րոպե է պակաս դեֆոլտային իրականությունից: Փաստորեն, երկու տարի շարունակ Հայաստանը պարզապես ապրել է պարտքով: Այդ ընթացքում մարդիկ, որոնց քաղաքականության արդյունքում Հայաստանը ապրել է պարտքով, աշխատավարձ են ստացել, պետության հաշվին էկզոտիկ գործուղումների մեկնել, ծառայողական շքեղ ավտոմեքենաներից են օգտվել հարկատուների հաշվին, մի խոսքով՝ վայելել են կյանքը:

Եվ այս ամենի համար հասարակությունը ոչ միայն նրանց կանոնավոր աշխատավարձ է վճարել, այլև, ըստ էության, վճարելու է նրանց այդ վայելքները ապագայում էլ, քանի որ այդ մարդիկ ավելացրել են պետական պարտքը վտանգավոր աստիճանի հասցնելով: Այսինքն՝ հասարակությունը նրանց վճարել է կանխիկ, սակայն դեռ վճարելու է նաև ապագայում: Եվ այս մասին կառավարության համար իր պատասխանատվության վերաբերյալ հայտարարող Հանրապետական կուսակցությունը լռում է:

ՀՀԿ խոսնակը հայտարարել է, որ ինչպիսին էլ լինի կառավարությունը՝ կուսակցական թե անկուսակցական, միևնույն է, այն ՀՀԿ-ի կառավարությունն է, և ՀՀԿ-ն է եղել պատասխանատու ե´ւ Տիգրան Սարգսյանի, ե´ւ Հովիկ Աբրահամյանի, ե´ւ պատասխանատու է նաև Կարեն Կարապետյանի կառավարության համար: Կնշանակի, որ ՀՀԿ-ն պատասխանատու է Հայաստանի պետական պարտքի գերվտանգավոր ցուցանիշի համար: Այսինքն՝ սա, ըստ էության, ոչ թե նախորդ կառավարության, այլ ներկայիս ՀՀԿ-ի գործունեության հետևանքն է: Որովհետև, եթե ամեն ինչ դրվի նախորդ, հեռացող կառավարությունների վրա, ապա դա ոչ մի խնդիր չի լուծում, ՀՀԿ-ն որպես իշխող ուժ պատասխանատվությունից հեռացնելուց, պատասխանատվությունից ազատելուց բացի:

ՀՀԿ-ն է պատասխանատու այն բանի համար, որ անցնող երկու տարիներին Հայաստանի պետական պարտքը աճել է և անցել ՀՆԱ-ի կեսից, ինչն արդեն նշանակում է տագնապ: Հովիկ Աբրահամյանին հեռացնելը պատասխանատվության իրացում չէ, առավել ևս, որ Աբրահամյանը կարծեք թե ինքն է որոշել հեռանալ, ինչպես հավաստիացնում են ե´ւ ՀՀԿ-ն, ե´ւ Սերժ Սարգսյանը:

Եվ ուրեմն, այդ դեպքում առավել քան հստակ է, որ ՀՀԿ-ն նույնիսկ Աբրահամյանին հեռացնելու պատասխանատվության գիտակցման չի եկել, և եթե Հովիկ Աբրահամյանը փաստորեն, այսպես ասած, ինքը չորոշեր հեռանալ, ուրեմն Հայաստանի պետական պարտքը շարունակելու էր աճել, քանի որ դա ՀՀԿ-ին ոչ մի կերպ չի հուզել: Կամ էլ Հանրապետականը պետք է խոստովանի, որ Հովիկ Աբրահամյանն ինքը չի հեռացել, այլ նրան հեռացրել են, հեռացրել են վատ կառավարման, վատ արդյունքների համար:

Քանի դեռ ՀՀԿ-ն չի հայտարարել նման բան, քանի դեռ նման բան չի հայտարարել Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեության արդյունքների համար պատասխանատու է ոչ միայն նա և նրա նախարարները, այլև միգուցե առաջին հերթին հենց նրանք, որոնք նշանակել են Աբրահամյանին, որոնք հավանության են արժանացրել նրա ծրագիրը և նրա կառավարության բերած օրենքների նախագծերը: Այսինքն՝ պատասխանատու է այդ արդյունքների համար ՀՀԿ-ն, խորհրդարանական մեծամասնությունը, որը արժանապատվություն և բարոյականություն ունենալու պարագայում պետք է հեռանար Հովիկ Աբրահամյանի հետ միասին:

Խաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այդպիսի գյուղ գոյություն չունի. ռուս նահանգապետ Շապշան տեղն է դրել Հայաստանի վարչապետ ՓաշինյանինՀայաստանում Կարապետյանի ձերբակալությունը որակվել է բացարձակապես անհիմն«Թրամփի փափուկ մուտքը Հարավային Կովկաս» Մեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը․ պատմության այս օրը (21 հունիս)«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»ՀԷՑ-ից պլանային անջատումների մասին են հայտնում«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Երեխաներ են ջրահեղձ եղել․ ՌԴ Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել» է՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ»․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի, հնարավոր է կալանավորեն Արցախի նախագահին․ «Ժողովուրդ» ՔՊ-ականները «թռել են» վրաց գործընկերներից․ «Հրապարակ» Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Իշխանափոխության վտանգ է զգում Փաշինյանը, իրավապահները գործի են անցել. «Ժողովուրդ» Եկեղեցու դեմ պայքարում ո՞վ է Փաշինյանի խորհրդատուն․ «Հրապարակ» Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը, ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ. «Ժողովուրդ» Լայն ժպիտներ, փիառ այց․ «Հրապարակ» Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը
Ամենադիտված